Ազգային խայտառակություն

Ջիգարխանյանի պերճանքն ու թշվառությունը

Հոկտեմբերի 16, 2017
Ջիգարխանյանի պերճանքն ու թշվառությունը

Ծառուկ Սարգսյան


Եվ նախագահ Սարգսյանի միանգամյա երջանկությունը


Երկու օր է` իրարամերժ ու անհավանական լուրեր են շրջանառվում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ գրեթե բոլոր պետական պարգևների ասպետ Արմեն Ջիգարխանյանի անվան շուրջ: Սկզբում տեղեկացվեց այն մասին, թե Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ և նրան մեղադրել է իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ները գրեցին, որ իբր այս անգամ Վիտալինան է ահազանգ հնչեցրել ամուսնու անհետացման մասին և նույնիսկ պնդել է, թե նրան կարող են առևանգած լինել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանին ոչ ոք առևանգելու մտադրություն չունի, և դերասանը գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Սակայն սկանդալն այսքանով չեզրափակվեց, այլ ընդհակառակն, նոր թափ հավաքեց:


Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ջիգարխանյանը կրկնել է, որ կինն իրեն ամեն ինչից զրկել է, որ նա Վիտալինային տեսնել չի ցանկանում: «Եզակի նողկալի պատմություն է, պարզապես անհնար է ասել»,- նշել է դերասանը` խոստանալով ավելի ուշ փակագծեր բացել: Թե հատկապես որտեղ է ճշմարտությունը և որտեղ` կեղծիքը, մենք կարող ենք դրա մասին նաև չիմանալ: Սակայն կատարվածի և կատարվելիքի մեջ, այնուամենայնիվ, կա մի բան, որ անժխտելի է, և դրա ամենահրաշալի որակումը տալիս է հենց Ջիգարխանյանը, երբ ասում է, որ սա նողկալի պատմություն է:


Մի կողմ թողնելով դերասանի անգնահատելի վաստակն ու տաղանդը, նրա մեծ դերը ԽՍՀՄ և Հայաստանի մշակութային կյանքում, բոլոր դեպքերում Ջիգարխանյանի անձնական կյանքը չի կարող դիտվել ոչ օրինակելի, ոչ բարոյական և ոչ էլ լիարժեք: Վիտալինայի հետ նրա կապը թվով երրորդ ամուսնությունն է: Իսկ երբ 82 տարեկան տղամարդը սիրավեպ է սկսում 36-ամյա կնոջ հետ և իր քայլը բացատրում է այն համոզմունքով, թե սերը տարիք չի հարցնում, ապա դժվար չէ այդ մարդուն հակադարձել և պնդել, որ ոչ միայն արժեր հարցնել տարիքի մասին, այլև նրա մասին, թե իրո՞ք 36-ամյա կնոջը հատկապես սերն է նետել զառամյալ ծերունու գիրկը: Ո՞ւմ հայտնի չէ, թե նման կապերի հիմքում ինչն է ընկած, և սովորաբար ինչ ավարտ են ունենում դրանք:


Հիմա իր գայթակղությունների և թուլությունների ծուղակում հայտնված մարդը օգնություն է կանչում և ահազանգում, թե վտանգված է իր կյանքը, թե լկտի և բոզ կինն ուզում է իրեն սպանել` ունեցվածքին տիրանալու համար (ի դեպ, հենց այդ նպատակով էլ օրիորդ Վիտալինան մեր բիձուն իրեն մարդ վերցրեց): Սակայն ոչ ոք այլևս այնպես սրտացավ չէ նրա տագնապների հանդեպ, ինչպես պիտի ակնկալվեր, որովհետև մարդկային սխալները կարելի է ներել, բայց ախտերը ներել անհնար է: Դրանք սովորաբար բուժում են: Միայն թե ոչ 82 տարեկան հասակում:


Հետգրություն


Պետք է խոստովանել, որ Ջիգարխանյանի անձնական ողբերգության մեջ չտուժեց նախագահ Սարգսյանը: Գոնե այս հարցում նրա բախտը բերեց: Որքանո՞վ գեղեցիկ կլիներ, եթե բիձեն օրիորդ Վիտալինայի հետ օրինավոր պսակվեր, Սարգսյանին էլ քավոր կանչեր (չարժե խոսել նախագահ Սարգսյանի` հարսանիքների և քավորության հանդեպ թուլության մասին): Եվ ի՞նչ էր ասելու կամ անելու այսօր ՀՀ նախագահը: Իր գաղտնի ծառայություներով վերացնելու էր բոզ օրիորդի՞ն, թե՞ սպասելու էր մեծ արտիստի կյանքի բնականոն և իր իսկ կողմից ծրագրավորված ավարտին…







Դիտումների քանակ 85523


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

 «Կնիկը» Ջիգարխանյանին, ամեն ինչից զատ, զրկել է նաև Ռուսաստանի բարձրագույն պարգևից

«Կնիկը» Ջիգարխանյանին, ամեն ինչից զատ, զրկել է նաև Ռուսաստանի բարձրագույն պարգևից

Հոկտեմբերի 31, 2017


Ռուսաստանյան գործակալությունները տեղեկացնում են Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ...

Ջիգարխանյանի ԱՍԱԼԱ-ն

Ջիգարխանյանի ԱՍԱԼԱ-ն

Հոկտեմբերի 25, 2017


ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ անձնական բնույթի խնդիրները սպառնում են կտրուկ կերպով դառնալ միջազգային և ...

Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնում սառույց է արտադրում. Կեցցե հայ թատրոնը

Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնում սառույց է արտադրում. Կեցցե հայ թատրոնը

Ապրիլի 17, 2015


Գրիգորյանը երբեք չի տուժի և ոչինչ չի կորցնի. նա կորցրեց ընդամենը կնոջը, որին նրանից խլեց Արմեն Ջիգարխանյանը, քանզի լավ էր հասկա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ