Սովորական խայտառակություն

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017
Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը քննարկելու նպատակով: Սա, ինչ խոսք, մեծ անակնկալ է, որովհետև շատերի համար ՀԱԿ-ն այլևս գոյություն չուներ, իսկ հիմա պարզվեց, որ կար, պարզապես խորը քուն էր մտել: Իսկ թե ով է խանգարել նրա վաստակած հանգիստը, սա էլ կարծես թե հայտնի է դառնում: Պարզվում է, ՀԱԿ-ի քունը հարամ են արել իշխանությունները, որովհետև երկրի վիճակն այնքան է ծանրացել, որ այդ պայմաններում անհնար է դարձել անկողին մտնել ու աչքերը փակելը:


«Մենք գտնում ենք, որ մեր երկրում վիճակը ծայրահեղ ծանր է և իրավունք չունենք անտարբեր նստելու, որովհետև Հայաստանը ոչ թե կործանման եզրին է, այլ կործանվում է ժամ առ ժամ: Գիտենք, որ պրկվել է իրավիճակը Ղարաբաղի հետ կապված հարցերում, պրկվել է իրավիճակը նաև աշխարհաքաղաքական հարցերում և հնարավոր է, որ ցնցումներ լինեն, ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն: Նման պարագայում մենք պետք է ոչ թե նստենք ու սպասենք, թե փլատակների տակից ոնց ենք փախչելու, այլ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- հիմա ասում է ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:


Ըստ աղբյուրի, ՀԱԿ-ի նիստը կկայանա մոտավորապես նոյեմբերի կեսերին, այլ կերպ ասած, խորհրդարանական ընտրություններից ավելի քան կես տարի հետո: Այսինքն, մարդիկ կես տարի ընդհատակ էին անցել, ոչինչ չեն արել ու հանկարծ հիմա զարթնել են և դժգոհում են մյուսներից, թե ինչու են անգործության արդյունքում երկիրն այդքան ներքև գլորել: Եվ, բնականաբար, մեղավորն էլ ժողովուրդն է, որովհետև չլսեց իրենց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, չկիսեց նրա տեսակետները ու թող հիմա հատուցի իր կարճատեսության համար: Հետո՞ ինչ, որ Տեր- Պետրոսյանի մտքերը պարտվողական ու դավաճանական էին, որ նա պատրաստ էր հողեր հանձնել: Դրա մեղքն էլ է ժողովրդինը, քանի որ ոչ թե ՀԱԿ-ն էր սխալ բաներ ասում, այլ ժողովուրդն էր անհասկացող: Իսկ անհասկացող ժողովրդի պատճառով ՀԱԿ-ը հեռացավ ու կես տարի ոչինչ չարեց:


Բայց նույնիսկ սրա համար կոնգրեսականներն իրենց վատ չեն զգում, փոխարենը քննադատում են մյուսներին` ասելով, թե շատ սխալ էր, որ համապետական ընտրություններից հետո տարբեր կուսակցություններ այս ամիսների ընթացքում պասիվություն են դրսևորել կամ անտարբերության են մատնել հայաստանյան քաղաքական զարգացումները: Այսինքն` իրենց կարելի էր, բայց մյուսներին դա չի թույլատրվում: Եվ հիմա էլ Վարդան Մալխասյանը ՀԱԿ-ի անունից նոր նախապայման է ներկայացնում հանրությանը: «Երբ մեր ասածը հասկանալի կդառնա ժողովրդին, այդ ժամանակ, իմանալով, որ եթե կոչ անենք` ժողովուրդը մեր հետևից դուրս կգա փողոց, այդ ժամանակ էլ հենց մենք կոչ կանենք ու դուրս կգանք հրապարակ, բայց քանի դեռ ժողովուրդը մեր ասածը չի հասկացել, մենք միայնակ մեր կուսակցության անդամներով դուրս գանք փողոց ի՞նչ անենք»,- ասում է նա:


Այսպիսի մտքեր լսելուց հետո անչափ մեծ է ցանկությունը, որ ժողովուրդը երբեք չհասկանա ՀԱԿ-ին: Այդպես և ժողովրդի համար լավ կլինի, և Տեր-Պետրոսյանի համակիրների: Ի վերջո այս ցրտին փողոցում ի՞նչ կա անելու:







Դիտումների քանակ 69108


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

ՀԱԿ-ն ուրիշ բան է ուզում

Հունիսի 29, 2018


Հայ ազգային կոնգրեսն արդեն ունի վերջնական որոշում` մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մնում է միայն հստակեցնել...

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Ամենա-ամենա- ՀԱԿ-ի երազանքը

Հունիսի 18, 2018


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը շատերին է տեղաշարժել իրենց անշարժ ու պասիվ վիճակներից: Նման «վերազարթոնք» ապր...

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ