Ազգային խայտառակություն

Լևոն Հայրապետյանի մահվան արձագանքի առիթով

Հոկտեմբերի 18, 2017
Լևոն Հայրապետյանի մահվան արձագանքի առիթով

Օսկան Քոչարյան

 

Մորդովիայում մահացել է ռուսաստանցի գործարար և ղարաբաղցի բարերար Լևոն Հայրապետյանը: Մահացել է անազատության մեջ. Հայրապետյանը դատապարտված էր չորս տարվա ազատազրկման: Հիմա էական չէ Հայրապետյանի մեղավոր-անմեղ լինելը, էականը նրա մահն է և հայաստանյան արձագանքը:


Մամուլում այսօր կարելի է հանդիպել այսպիսի վերնագրերի. «Ողբերգական մահի նվաստացուցիչ բնույթը», «Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լևոն Հայրապետյանի դահճին» և այլն: Բնականաբար, հայրենի մամուլը, հատկապես դրա արևմտամետ թևը, Հայրապետյանին անմեղ է համարում (այսինքն` lragir.am-ից հատուկ քննչական խումբ էր գնացել Մոսկվա` Սորոսի գրանտով, քննություն էր կատարել և պարզել, որ Հայրապետյանն ընդհանրապես անմեղ էր), վստահ է, որ Հայրապետյանը քրեորեն պատժելի ոչ մի արարք չի կատարել, նրա գլխին սարքել են թշնամի Ռուսաստանի իրավապահ ծառայությունները: Մենք զերծ կմնանք իրավապահ մարմինների աշխատանքը գնահատելուց: Զերծ կմնանք նաև հայկական մամուլի կարծիքների մասին կարծիք արտահայտելուց: Բայց մի բան կա, որից զերծ չենք մնա և կարծիք կարտահայտենք:


Խոսքը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի գրառման մասին է: Նա Twitter-ում գրել է ռուսերենով. «Сегодня утром скончался величайший сын армянского народа, образцовый патриот и меценат Левон Айрапетян. Пусть земля будет пухом. Никогда не забудем Левона Гургеновича и его наследие». Այս առումով մի քանի հարց է առաջ գալիս:


Նախ, եթե Հայրապետյանն իրոք մեծություն էր, ապա ի՞նչ գործ ուներ Ռուսաստանի բանտերում: Պրն Բալայանի գրառումից կարելի է ենթադրել, որ հայ ժողովրդի «մեծագույն զավակների» մեջ կարող են լինել նաև խարդախներ, որոնց արտասահմանում նստեցնում են, իսկ սա` ընդունել, որ ազգիդ մեծագույն զավակը խարդախ է` նվաստացուցիչ է պետության պաշտոնյայի և ազգի համար: Կարելի է նաև ենթադրել, որ Ռուսաստանի Դաշնությունը թշնամի է հայ ժողովրդին, ամեն ինչ անում է, որ հայ ժողովրդի մեծագույն զավակներին օր ու արև չտա: Սա նույնպես ընդունելի չէ պետական պաշտոնյայի կատարմամբ, քանզի հակասում է հայ-ռուսական դաշինքի ոգուն և տառին: Երկրորդ՝ Լևոն Հայրապետյանը կյանքի օրոք սիրում էր միշտ շեշտել, հատկապես սեղանային առիթների ժամանակ, որ Սերժն ու Ռոբերտը նրա «ուչենիկներն» են, իսկ Սերգեյ Լավրովը` նրա անձնական ջահելը (կամ հակառակը): Եթե այդքանը Հայրապետյանի ուչենիկների և ջահելների ցանկի մասին մենք գիտենք, պետք է ենթադրել, որ այդ մասին պիտի տեղյակ լիներ նաև պրն Բալայանը: Եվ հիմա ի՞նչ եզրակացության գանք մենք այսքանից հետո: Եթե այն մարդուն, որի ուչենիկների ու ջահելների ցանկում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերգեյ Լավրովը և այլք, փաստացի ապօրինի ոչնչացնում են ռուսական բանտում, ինչպես ասում են տեղի արևմտամետները, ապա ի՞նչ կանեն Ռուսաստանում նրա ջահելների և ուչենիկների հետ: Իհարկե, ուղղակի կուլ կտան, մեկ բաժակ օղու պես...


Այժմ` հայ ժողովրդի մյուս «մեծագույն զավակների» հավանական դժբախտ ապագայի վերաբերյալ: Խոսքը Սամվել Կարապետյանի, Արա Աբրահամյանի և այդ կարգի այլ անձանց մասին է: Եթե նրանց այդպես էլ չհաջողվեց ռուսերեն սովորել տասնյակ տարիների ընթացքում, թող գոնե հասկանան, որ չի կարելի փող սարքել մի երկրում (իսկ 90-ականներից ի վեր Ռուսաստանում փողը թալանում են, չեն շինում), բայց բարեգործություն անել մեկ այլ երկրում: Չի կարելի լինել ռուսաստանցի գործարար, բայց ղարաբաղցի բարերար: Ճիշտ է սա, թե ոչ` մենք չենք դատողը: Համենայն դեպս, Ռուսաց հողի խազեինի դուրը դա չի գալիս: Իսկ Լևոն Հայրապետյանի դժբախտ ճակատագիրը ասվածի վառ ապացույցն է:

 






Դիտումների քանակ 51508


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հունիսի 11, 2016


Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգե...

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016


«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկայ...

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Գլուխները որ քարին կամ պատին տան ռուսաստանցի հայերը

Ապրիլի 16, 2016


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ ...

Ո՞րն էր Լևոն Հայրապետյանի դատավճռի մայր պատճառը

Ո՞րն էր Լևոն Հայրապետյանի դատավճռի մայր պատճառը

Ապրիլի 14, 2016


Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը չի սիրում, երբ մարդիկ թալանում են իր երկիրը, իսկ բարեգործությունը ծավալում են արտերկրում: Օրի...

Լևոն Հայրապետյանը՝ ցածր, ստոր մա՞րդ

Լևոն Հայրապետյանը՝ ցածր, ստոր մա՞րդ

Սեպտեմբերի 7, 2015
2

«Կոմերսանտը» տեղեկացնում է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությունը գործարար Լևոն Հայրապետյանին խարդախ...

Փրկություն Լևոն Հայրապետյանին (հայերից)

Փրկություն Լևոն Հայրապետյանին (հայերից)

Նոյեմբերի 15, 2014


Ռուսաստանի հետաքննչական մարմինները կարծում են, որ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովի և հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ