Սովորական խայտառակություն

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017
Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ժամկետի՝ վարչապետի պաշտոնում, ու դեմ են դրան։ Իսկ Արամ Զավենիչը մասնավորապես ասում է. «Ես բազմիցս նշել եմ, որ դա ճիշտ չեմ համարում, բայց ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանն է, այլ հենց մեր ժողովրդավարության առումով»:


Սերժ Սարգսյանն առայժմ ոչ մի տեղ չի գնացել, երկրի նախագահն է, ու Արամ Սարգսյանի մտահոգություններն էլ այս իմաստով փոքր-ինչ վռազկոտ են, հատկապես որ բոլորն են կիսում այն տեսակետը, որ երրորդ ժամկետ գնացող նախագահ չպետք է լինի, սակայն ոչ թե Արամի ցանկությամբ, այլ հիմնական օրենքի պահանջով: Բայց Արամ Զ. Սարգսյանը դավաճանած կլիներ իր մեծամիտ էությանը, եթե խոսքը չհամեմեր հերթական գլուխգովանությամբ: Եվ ահա նա ասում է. «Եթե անգամ իմ եղբայր Վազգենը լիներ, ճիշտ է, բացառում եմ, որ նա նման քայլի գնար, բայց ես, միևնույն է, սա կասեի, ինձ ճանաչողները գիտեն, որ ես դեմ կլինեի»։


Նախ նկատենք, որ եթե Արամի եղբայր Վազգենը կենդանի լիներ, Արամի կարծիքը ոչ միայն ոչ ոք չէր հարցնի, այլև թույլ էլ չէին տա այդ մասին որևէ բան մտածել, ինչպես դա կար Վազգեն Սարգսյանի օրոք: Մյուս կողմից` հարմար պահ է Արամ Սագսյանին հիշեցնելու այն մասին, թե ինչ կատարվեց 1996-ին, երբ կասկածելի ընտրություններով կրկին նախագահ դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց այդ օրերին Վազգեն Սարգսյանն ի լուր ամենքի հայտարարեց, որ եթե Լևոնի մրցակից Վազգեն Մանուկյանը 100 տոկոս ձայն էլ հավաքած լիներ, միևնույն է, նախագահ չէր դառնա: Եվ հիմա հետաքրքիր է, սրա մասին ի՞նչ է ասում ժողովրդավարական արժեքներ հարգող Արամը և կարո՞ղ է գոնե հետին ամսաթվով հակաճառել հարազատ և մահացած եղբորն ու ասել. «Վազգեն, դու սխալ ես, ես քեզ դեմ կլինեի»: Հաստատ չի կարող:







Դիտումների քանակ 39259


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Մայիսի 14, 2018


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թեև ոչ մի մասնակցություն չունեցավ Փաշինյանի ձե...

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Մայիսի 8, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել` կլինի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, թե՞ ոչ: Բայ...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Ապրիլի 16, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քաղաքական դիակ է, ինչպես որ նրա ստեղծած կուսակցության վրա վաղուց ...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Էլ ի՞նչ է ուզում Արամը

Էլ ի՞նչ է ուզում Արամը

Մարտի 17, 2018


«Ելք» դաշինքի ներսում ծայր առած անհամաձայնությունները դեռևս ոչ մի գնով չեն հանգուցալուծվում: Այս հարցում իր «անգնահատելի» դերն ...

«Ելքի» գայթակղության քարը

«Ելքի» գայթակղության քարը

Փետրվարի 20, 2018


Այն պահից, երբ «Ելք» դաշինքը որոշեց ունենալ սեփական վարչապետի թեկնածու, ինքն իր համար բավականին լուրջ խնդիր ստեղծեց: Եվ սա ոչ ա...

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Հոկտեմբերի 20, 2017


Ոմանք դեռ հիշում են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հ...

Արամը փողոցում մենակ կլինի

Արամը փողոցում մենակ կլինի

Սեպտեմբերի 26, 2017


Ամեն ոք փողոց դուրս գալու իր դրդապատճառներն ունի: Փողոցային կյանքին է կարոտել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետու...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Արամի դրամային արժեհամակարգը

Արամի դրամային արժեհամակարգը

Հուլիսի 18, 2017


Ընդդիմադիր քաղաքական գործիչների ամենասիրած թեմաներից է իշխանական թևի ներկայացուցիչների հարստության ու շքեղ ապրելակերպի մասին քն...

Արամ Սարգսյանը պահանջարկ չունի

Արամ Սարգսյանը պահանջարկ չունի

Մայիսի 12, 2017


Արամ Զավենի Սարգսյանի ավելորդությունը «Ելք» դաշինքի կազմում օր-օրի ավելի հիմնավոր է դառնում և այդ խանգարիչ հանգամանքն էլ իր հեր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ