Սովորական խայտառակություն

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017
Հերոսն ու հակահերոսը

Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հերոսական արարք կատարել: Ավելին ասենք, Էռնեկյանի բնույթն ու գործունեությունը նրան ավելի հաճախ դրդում են հեռու մնալ համանման իրավիճակներից, քանի որ, ինչպես հայտնի է, հերոսությունը եկամտաբեր զբաղմունք չէ, մինչդեռ արգենտինացի գործարարին առավելապես հետաքրքրում են այն գործերը, որոնք շահույթ են խոստանում: Իսկ հերոսությունն, ինչպես ասում են, կարելի է նաև անել ձեռքի հետ, գործի բերումով, նույնիսկ ակամա:

 

Ահա այսպիսի հերոսական քայլ է նա հիմա կատարում` դատի տալով Արթուր Բաղդասարյանին և նրա ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Բանն այն է, որ Էռնեկյանին է պատկանում «Հայփոստ» ՓԲԸ-ն, իսկ Բաղդասարյանի կուսակցությունը «Հայփոստին» պարտք է 840 հազար 300 դրամ: Դժվար է ասել, թե ՀՎԿ-ն ինչ նպատակով է օգտվել փոստի ծառայություններից: Գուցե կրկին ՕԵԿ-ի մուրաբաներ է առաքել, կամ Բաղդասարյան Արթուրի արտադրած խմիչքներից են ինչ-որ տեղ ուղարկել: Բայց ամեն դեպքում Բաղդասարյանը մտածել է, որ կարելի է չվճարել այդ ծառայությունների դիմաց, մինչև որ գործը եկել-հասել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ոչ միայն վարույթ է ընդունվել գործը, այլև պարտավորեցվել է կուսակցությանը վճարել «Հայփոստ»-ին ունեցած պարտքը:


Հիմա ազգային հերոսը բոլոր իրավունքներն ունի ասելու, որ պայքարի է դուրս եկել հակահերոսի դեմ ու պատրաստվում է նրան հաղթել: Իսկ դա ոչ միայն համարձակ արարք է, այլև նույնիսկ հերոսականության տարրեր է իր խորքում պարունակում: Եվ այսքանից հետո էլ ո՞վ կհամարձակվի ասել, թե Էդուարդո Էռնեկյանն արժանի չէր այդ բարձր կոչմանը:







Դիտումների քանակ 30837


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Նարեկ Սարգսյանն էլ է ուզում հերոս դառնալ

Փետրվարի 12, 2018


Ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը որոշել է քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հայտնի շենքը: Բոլորը վրդովված ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Ազգային հերոսին կարաս է պետք

Ազգային հերոսին կարաս է պետք

Դեկտեմբերի 15, 2017


Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով մի առավոտ արթնացավ ու տեղեկացավ, որ ինքը դարձել է Հայաստանի ազգային հերոս, հավանաբ...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Առանց երևակայական էքսցեսների

Առանց երևակայական էքսցեսների

Նոյեմբերի 1, 2017


Այսօր առավոտյան արդեն հայտնի էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Լրանում է բո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ