Սովորական խայտառակություն

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Հոկտեմբերի 20, 2017
«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Ոմանք դեռ հիշում են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժերի միասնական կուսակցություն դառնալու բանակցությունները: Բավական ժամանակ է անցել այդ օրերից, սակայն միավորման մասին խոսակցություններն ավելի ու ավելի հազվադեպ են հնչում: Տպավորություն կա, որ համատեղ գործունեությունը ավելի շատ հեռացնում է նրանց, քան միացնում:

 

Իրավիճակը արդարացնելու համար «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է չշտապել, պետք է մանրակրկտորեն քննարկել հարցը: Բայց քանի որ շտապելու հիմքեր ավելի շատ իրենք պիտի ունենան, քան մյուսները, ապա նրանց դանդաղումն արդեն իսկ մատնում է ներքին անհամաձայնությունների գոյության մասին:


Ի տարբերություն Արամ Սարգսյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Մանե Թանդիլյանը հակված է ընտրելու տհաճ հարցերից խուսափելու քնարական եղանակը: Նա շարունակում է պնդել, որ ամեն բան հրաշալի է, երեք կուսակցությունները ներդաշնակ են աշխատում, բայց հենց հարցը հասնում է ժամկետներին, նա ևս խոսքը կտուրն է գցում` նշելով, թե դա տեղի կունենա պատեհ պահի: Եվ սրանով հանդերձ նույնիսկ լավատես Թանդիլյանը չի կարողանում հերքել, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ երեք ուժերը տարբեր տեսակետներ են ունենում: Ասել է թե` բացակայում է միավորման կարևորագույն հիմքը:


Իսկ եթե խնդիրն առավել ընդհանրական դիտարկենք, ապա մեր նորագույն քաղաքական դաշտի պատմությունն արդեն իսկ կարող է տալ այս հարցերի պատասխանը: Անցած տարիների ընթացքում բոլոր այն ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններից առաջ միավորվել են հանուն առավել մեծ թվով ձայների, ընտրություններից հետո տրոհվել, բաժան-բաժան են եղել տարբեր պատճառներով: Եվ մեծ է հավանականությունը, որ «Ելքին» նույնպես սպասվում է հենց նմանատիպ հեռանկար, քանի որ առ այսօր չկա այնպիսի մի բան, ինչը կարող է ծանրակշիռ գործոն հանդիսանալ այդ փոքր կուսակցությունների հետագա համատեղ գործունեության և, առավել ևս, միավորման համար:







Դիտումների քանակ 43172


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Ծառուկյանն ու Նիկոլը ԵԿՄ-ն չկիսեցին

Հուլիսի 6, 2018


Ինչպես և սպասվում էր, ԵԿՄ ակտիվի նիստում վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցու...

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Ովքե՞ր են մի ավտոբուսի էկիպաժը

Հուլիսի 5, 2018


Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի 2-րդ նիստին առաջարկությունները ներկայացնելու հերթը «Ելք» խմբակցությանն ...

Լավ է քիչ, քան ոչինչ

Լավ է քիչ, քան ոչինչ

Հունիսի 29, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծես թե լրջորեն որոշել է դառնալ ԵԿՄ ...

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Աղազարյանի դեմոկրատիկ իլյուզիան

Հունիսի 28, 2018


Անկեղծ ասած, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեղափոխական ուժերի շարքերում տեսնելն այդպես էլ մնաց անհասկանալի: Այնպես չէ, որ մնա...

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

ԵԿՄ-ն ցանկանում է մտնել իշխանության տակ

Հունիսի 26, 2018


Գեներալ Մանվել Գրիգորյանի անփառունակ տապալումից հետո Երկրապահ կամավորականների միությունն իրեն որբացած է զգում: Որքան էլ կարծիքն...

Մարուքյանը վախենում է մենակությունից

Մարուքյանը վախենում է մենակությունից

Հունիսի 11, 2018


Այսօր «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ եթե դաշինքի անդամ «Քա...

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Արամ Զավենիչը բացառում է իրեն

Մայիսի 14, 2018


«Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը թեև ոչ մի մասնակցություն չունեցավ Փաշինյանի ձե...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Արամ Սարգսյանը պաշտոն է մուրում

Մայիսի 8, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կարող ասել` կլինի՞ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, թե՞ ոչ: Բայ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը

Ապրիլի 16, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանը քաղաքական դիակ է, ինչպես որ նրա ստեղծած կուսակցության վրա վաղուց ...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ