Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017
Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կացություն էր, փակվեցին դպրոցներ և հիմնարկներ, միայն թե վերջին պահին քամին ծուլացավ և չդարձավ այնքան ուժգին, որքան կանխատեսել էր Հայհիդրոմետը: Իսկ հետո այս միտումը կարծես թե տարածվեց նաև այլ իրադարձությունների վրա, և ամեն քայլափոխի կամ ականատես դարձանք փոթորկի` մի բաժակ ջրում, կամ խոստացված կամ չարդարացված սպասելիքների:

Այսպես, անցնող շաբաթվա առաջին օրը կարևորվեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմամբ: Առանձնապես մեծ հույսեր չէին կապում դրա արդյունավետության հետ` միայն շեշտելով, որ ավելի լավ է բանակցել, քան պատերազմել: Հետո հանդիպումն ավարտվեց, Ալիևը հասավ Բաքու, և սահմանի վրա կրկին հայ զինվոր զոհվեց:

Մյուս աղմուկն ատոմակայանի շուրջ էր: Ինչ-որ մեկը կարծիք էր հայտնել, թե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ԱԷԿ-ից: Եվ այսքանը լիովին բավարար եղավ ամենատարբեր ենթադրություններ հնչեցնելու համար, ընդհուպ երկրորդ ԱԷԿ կառուցելու հեռանկարը: Միայն վերջում պարզվեց, որ այդ ամենը սոսկ խոսակցություններ են, և ատոմակայանի ճակատագիրն էլ մնում է նույնքան անորոշ, որքան երկրինը:

Այդ ճակատագրին գոնե մի չնչին լուսավորություն հաղորդելու բարի ցանկությամբ մեր երկրի ֆինանսների նախարարը հայտարարեց, թե կառավարության կանխատեսմամբ այս տարի սպասվում է 4.3 տոկոսանոց տնտեսական աճ: Բայց ուրախ նոտայի վրա շաբաթն ամփոփելու միտումներն ի դերև ելան, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակեց իր զեկույցը, որում հերքել էր ՀՀ իշխանությունների ակնկալիքները. ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Եվ քանի որ մարդիկ հայտնվեցին երկընտրանքի առաջ, այդ իսկ պատճառով էլ օգնության հասավ նրանց դառը փորձը` հույսով, որ այս անգամ էլ ավելի ճիշտ կլինի հավատալ դրսի կանխատեսմանը, քան նախարարի հավաստիացումներին:

Փոշիացող հույսերի շարքից պիտի համարել նաև այն, որ դանիական PensionDenmark-ը դադարեցրեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Սա ծանրագույն ապտակ էր գործարարների համար, մինչդեռ բնապահպանները դա համարեցին իրենց մեծ հաղթանակը` ընդգծելով, որ վարկային համաձայնության խզման պատճառը «Վալեքս» ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն էր։

Մեծ հաշվով, Թեղուտի դեպքը միակ խոշոր ձախողումը չէր: Հայաստանում շատերն են խոսում այնպիսի ոլորտների մասին, որոնք մեր երկիրը կարող են դարձնել ինքնաբավ: Սակայն վերջնական արդյունքով ճիշտ հակառակ պատկերն է ստացվում: Օրինակ, այս շաբաթ հայաստանցիները տեղեկացան, որ մեր երկիրը դրսից ներկրում է ցորեն, միս, ցեմենտ և բազալտ, այսինքն՝ այնպիսի բաներ, որ ներսում կարող էր լիուլի լինել և նույնիսկ արտահանվել: Այս շարքում ամենազավեշտալին, ինչ խոսք, պիտի համարվի բազալտը: Լավ, այ քարերի երկիր Հայաստան, դու բազալտն է՞լ պիտի դրսից ստանաս:

Ի դեպ, դրսի մասին: Սովորաբար հայաստանցիներին քիչ է մտահոգում այն ամենը, ինչ կատարվում է սահմանից այն կողմ, յուրաքանչյուր տեղացի կասի, որ իր հոգսերն իրեն բավարար են, օտարների մասին մտահոգվելու ժամանակ չունի: Բայց անցնող շաբաթվա ընթացքում մի քանի առիթներով բոլորի ուշադրությունը շեղվեց դեպի հյուսիս: Ռուսական բանտում մահացավ բարերար Լևոն Հայրապետյանը, Արմեն Ջիգարխանյանն իր կնոջ հետ սկանդալային պատմության մեջ հայտնվեց, իսկ մի հայ տաքսիստ ձերբակալվեց 100 ուղևորի թունավորելու և թալանելու մեղադրանքով: Այսքանը քիչ չէր հասարակության ժամանակը լցնելու և քննարկումների նոր թեմաներ հուշելու համար: Իսկ ինչ վերաբերում է ներքին նորություններին, ապա դրանք և՛ շատ էին, և՛ քիչ: Քաղաքական կյանքը մեռած էր, այդ իսկ պատճառով էլ մարդիկ ստիպված իմացան, որ Կարեն Կարապետյանը կրկին շաբաթօրյակ էր հայտարարել և Երևանում 335 տոննա աղբ հավաքել: Իսկ դրանից բացի, Գագիկ Ծառուկյանի և Ուբերտո Գուչիի համատեղ ջանքերով ստեղծվել է կոնյակի համաշխարհային բրենդ: Խմողաց թող անուշ լինի:

Դիտումների քանակ 111859

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։

Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018

Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018

Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017

Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017

Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017

Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15-21 հունվարի, 2018թ.)

Հունվարի 21, 2018

Եթե առանձնացնելու լինենք իր ավարտին մոտեցող շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, ապա երկար-բարակ ծանրութեթև անելու անհրաժեշտու...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8-14 հունվարի, 2018թ.)

Հունվարի 14, 2018

Հետտոնական առաջին շաբաթը մեկնարկեց որոշակի աշխուժությամբ: Պատճառներից մեկը թերևս այն էր, որ մարդիկ ձանձրացել էին սեղանային նստա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Անցնող շաբաթվա դիմանկարը (դեկտեմբերի 25-31)

Դեկտեմբերի 31, 2017

Սովորաբար վերջին ակորդն ամենատպավորիչն է լինում: Սակայն նույնը չենք կարող ասել այս տարվա վերջին շաբաթվա մասին, որն ավելի շատ թե...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18 – 24 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 24, 2017

Թվում էր` եզրափակվող տարին տրամադրող հանգամանք կդառնար որոշ իրադարձությունների հանգուցալուծման համար: Գոնե զարգացումների ընթացք...

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Բարբարոսները և քաղաքակրթությունը

Դեկտեմբերի 19, 2017

Ազգային սնապարծության մեր երդվյալ ջատագովները սիրում են կրկնել, որ մենք աշխարհին քաղաքակրթություն ենք տվել, և մեր հնագույն ազգը...

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (10 դեկտեմբերի - 17 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 17, 2017

Եթե ամփոփելու լինենք անցնող շաբաթը իրադարձային զարգացումների տեսանկյունից, ապա հետաքրքիր պատկեր պիտի ստանանք: Արտաքուստ տպավորո...

Հաղթել հարևաններին և կործանվել

Հաղթել հարևաններին և կործանվել

Դեկտեմբերի 15, 2017

Մի արտահատություն կա, որ մեր չինովնիկները շատ են սիրում օգտագործել: «Մեր տարածաշրջանում մենք առաջինն ենք»,- ասում են նրանք ու ս...

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (3 դեկտեմբերի - 10 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 10, 2017

Ձմռան առաջին ամբողջական շաբաթն իր իրադարձային նկարագրով քիչ բանով տարբերվեց տարվա մյուս եղանակների շաբաթներից: Միակ առանձնահատկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (27 նոյեմբերի - 3 դեկտեմբերի, 2017թ.)

Դեկտեմբերի 3, 2017

Քանի որ անցնող շաբաթը նաև այս տարվա աշնան ավարտի հետ համընկավ, ապա հարմար առիթ է արձանագրելու մի կարևոր փաստ: Դեռևս ամիսներ առա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (20-26 նոյեմբերի, 2017թ.)

Նոյեմբերի 26, 2017

Դեպի ավարտ գնացող շաբաթվա կարևորագույն իրադարձություն, անկասկած, Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովն...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017

Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017

Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53

Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քվեարկությունների արխիվ