Սովորական խայտառակություն

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017
Նահանջ առանց ղեկի

Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ այդ կարգի մեքենաների շահագործումը չի արգելվելու: Նման վերջնական որոշում լսելը ներկա պահին թեև տրամաբանական, բայց և այնպես տարօրինակ է, եթե դա ասում է այն նախարարը, որն ընդամենը շաբաթներ առաջ ճիշտ հակառակն էր պնդում: Վահան Մարտիրոսյանը օրեր շարունակ փաստարկներ էր փնտրում աջ ղեկով մեքենաների գործածումը կասեցնելու համար, և նույնիսկ բանը հասավ նրան, որ ասաց, թե ինքը նստել է նման մեքենա և դա իրեն հարմար չի եղել:

 

Կոմֆորտի սիրահար նախարարի այս հիմնավորմանը մասնագետները տասնյակ ու տասնյակ հակափաստարկներով պատասխանեցին` բացատրելով, որ ներկա պահին նման որոշում կայացնելը ոչ միայն հարված է հազարավոր մարդկանց, այլև չունի որևէ արդարացուցիչ բացատրություն: Իսկ ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ինչպես նախարարը, այնպես էլ մի քանի մեքենա ներկրողներ պարզապես ցանկանում են իրենց ձեռքերը տաքացնել այդ կրակի վրա և ղեկի փոփոխությունը դիտում են իբրև շահավետ բիզնես` ի հաշիվ քաղաքացիների:


Մարդկանց բողոքն ու աղմուկը հիմա կարծես թե տվեցին իրենց պտուղները: Մարտիրոսյանը ոչ միայն փափկել է, այլև նահանջում է: Բնականաբար, նա չի խոստովանի, որ կոպիտ սխալ է թույլ տվել, փոխարենը երանգները մեղմելով այսօր ասում է. «Խնդիրը միայն քննարկումների փուլում է: Կլինի այնպիսի որոշում, որ ոչ մեկի իրավունքները չեն ոտնահարվի, և ոչ ոք իրեն այդ որոշումից վատ չի զգա»:
Սա այնքան էլ ճիշտ չէ: Վատ զգացողներ պիտի լինեն: Առաջին հերթին` նախարարն ու իր շրջապատը, քանի որ գաղափարը ձախողվեց և հերթական մեքենայությունը օրենքի ուժ չստացավ: Սովորաբար ազնիվ մարդիկ նման իրավիճակներից հետո նախ բացատրություն են տալիս, հետո միայն հրապարակում իրենց որոշման մասին: Վահան Մարտիրոսյանը բացատրելու բան չունի: Նրա ղեկը միշտ էլ աջ է պտտվելու:







Դիտումների քանակ 32352


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Մարտիրոսյանը հո կամիկաձե չի՞

Հունվարի 18, 2018


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը մի առիթով ասել էր, թե կամիկաձե լինել չի ցանկա...

Սուտ խոսելը տգեղ բան է

Սուտ խոսելը տգեղ բան է

Դեկտեմբերի 16, 2017


Բացառված բան է, որ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին երեխա ժամանակ ասած չլինեն, որ սու...

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Նախարար Մարտիրոսյանը դարձավ հնագետ

Դեկտեմբերի 1, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել էր Եվրոպական ներդրումային բանկի ներկայացո...

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ