Սովորական խայտառակություն

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017
Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ դրա կանխարգելման մասով աշխատանքներ տարվել են. ռիսկերի նվազեցման նպատակով Արծվաբերդ, Չինար, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր համայնքների բնակչության շրջանում իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ: Բայց ահա այս պաշտոնական վստահեցումների ֆոնին հանկարծ այսօր Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենը մի սենսացիոն հայտարարություն է անում` տեղեկացնելով, թե տուլարեմիա հիվանդությունը ադրբեջանական թռչող սարքի միջոցով է տարածվել:


Այն, որ թռչող սարք է ներթափանցել մեր տարածք, դա արդեն նորություն է: Այն, որ այս սարքը նաև ինչ-որ բան կարող էր շաղ տալ, սա ևս ամեն օր չես լսի: Ու հետո առողջության կենտրոնի տնօրենը այն նույն համակարգի ներկայացուցիչն է, որի հաղորդագրություններում նման բաներ ասված չեն: Այդ դեպքում ի՞նչն է հակասության պատճառը:


Շտապելով կացությունը փրկել ու պարզություն հաղորդել, ԱՆ մամուլի ծառայությունն այսօր արագ կարգով հայտարարեց, որ տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: «Հիվանդության վարակի աղբյուրը համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը: Հիվանդության դեպքերն արձանագրվել են միայն Արծվաբերդ համայնքում և այն էլ՝ համայնքի մեկ հատվածում։ Իրականացված կենդանամակաբուծաբանական և համայնքից վերցված ցորենի, գարու, ծղոտի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։ Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի՝ համայնք ներթափանցումն է»,- ասված էր այդ նույն լրատվության մեջ:


Այս ողջ մասնագիտական շարադրանքից առայժմ միայն հարցեր են ծնվում: Նախ, ինչպե՞ս կարող էր Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենը չիմանալ հիվանդության բնական ծագման և տեղում արված լաբորատոր հետազոտությունների մասին: Անկասկած տեղյակ է եղել: Սրանից բացի ո՞վ ասաց, թե բնական հիվանդությունները հնարավոր չէ տարածել արհեստական եղանակով: Եվ վերջապես, ինչո՞ւ է կատարվածին արձագանքում ԱՆ-ն, այլ ոչ թե, ասենք, ՊՆ-ն` հաստատելու կամ բացառելու անօդաչու թռչող սարքի գոյությունը և հիվանդության ախտանիշներ տարածելու հավանականությունը, որովհետև խնդիրը այս պահին սոսկ տուլարեմիա հիվանդությանը չի առնչվում, այլ խուճապային տրամադրություններին, որոնք կարող են տարածվել բնակչության շրջանում և, իհարկե, անվտանգության ապահովմանը: Մինչդեռ առանձին կառույցների ցաքուցրիվ աշխատանքի արդյունքում հերթական անգամ ստեղծվել է մի կացություն, երբ կարելի է մի ինչ-որ գյուղական բժշկի քավության նոխազ դարձնել, իսկ դրանից հարցը ոչ կփակվի, ոչ էլ իրավիճակը կշտկվի:







Դիտումների քանակ 37643


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017


Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարութ...

Մասսայական հիպնոս

Մասսայական հիպնոս

Հունիսի 2, 2017


Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի ղեկավարի հետ կապված պատմությունն այսօր ամենազավեշտալի բանն էր, որ կարելի էր կարդալ լրահոսո...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ