Խայտառակություն առանց մեկնաբանության

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Հոկտեմբերի 26, 2017
Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում քննարկում են Ռուսաստանի փլուզումը «լեզվական հարցով»

Մուսա Իբրահիմբեկով

 

Հոկտեմբերին ադրբեջանական Yeni Musavat կուսակցության Bastainfo ռեսուրսում հրապարակվել է հոդված՝ ավելի քան պերճախոս վերնագրով. «Դեպի Ռուսաստանի թուլացում տանող ճանապարհը նրա ներսում պանթուրանական գաղափարների զարգացումն է»։


Հոդվածի հեղինակը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) Փիլիսոփայության ինստիտուտի աշխատակից Յասեմեն Գարագոյունլուն, հայտարարել է, թե լիակատար աջակցություն է հայտնում նացիոնալիստների «լեզվական» ելույթներին Թաթարստանում և Բաշկիրիայում։ «Կարծում եմ, որ անկախ թյուրքական պետությունները պետք է սատարեն այդ հանրահավաքներին և պահանջներին,- գրում է Գարագոյունլուն։- Թյուրքական պետությունները պետք է ունենան կրթական, լեզվական, մշակութային և տեղեկատվական ծրագրեր Ռուսաստանի Դաշնության թյուրքական սուբյեկտների համար։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է ռուսաստանցի թյուրքերին պահեն իրենց մշակութային ծիրում»։


Այստեղ էլ հենց գիտնականուհին պարզաբանում է, թե ինչու պետք է Բաքուն և Անկարան բարերարություն անեն ռուսաստանցի թաթարներին, բաշկիրներին, կարաչաևցիներին և Ռուսաստանի մյուս թյուրքերին. «Որպեսզի նրանք չռուսանան և չձուլվեն»։ Տիկին Գարագոյունլուն, հետևելով պանթյուրքիստների դասական շաբլոնին, ռուսների և թյուրքերի խաղաղ համագոյակցությունը Ռուսաստանի ներսում անվանում է «թյուրքերի ցեղասպանություն»։ ԱԳԱԱ-ի աշխատակցուհու խոսքերով՝ վերջին 300 տարիներին Հյուսիսային և Հարավային Կովկասում Ռուսաստանն այլ բան չի արել՝ թյուրքական բնակչության շրջանում ցեղասպանություն և էթնիկական զտումներ իրականացնելուց բացի։


«Ադրբեջանի արևմուտքում թյուրքական հողերի վրա ստեղծվեց Հայաստանը, ինչպես նաև վերացվեց Կովկասից մինչև Սև ծով անցնող և Կովկասը Օսմանյան կայսրության հետ կապող թյուրքական շերտը»։ Կովկասից դեպի Բարձրագույն դուռ «թյուրքական» միջանցք ասելով Գարագոյունլուն նկատի ունի... ներկայիս Կրասնոդարի երկրամասը, Աբխազիան, Հարավային Օսիան և Վրաստանը։ «Բաթումը կովկասյան թյուրքերի ելքի կենտրոնն էր Սև ծովով դեպի Եվրոպա, այդ շերտի վրա էին Ախալքալաքը, Մեսխեթիան։ Ռուսաստանը կտրեց այդ էթնիկ-աշխարհագրական, մշակութային թելը՝ Կովկասում ձևավորելով քրիստոնեական դոմինանտ՝ հանձինս վրացիների և հայերի, կասեցրեց օսմանների ինտեգրացիան Կովկասում և Իդել-Ուրալ (Պովոլժիե- խմբ.) տարածաշրջանում»։


Առատ աղ ցանելով ռուսաստանցի պանթյուրքիստների վերքին՝ Գարագոյունլուն ֆանտաստիկ բաներ է պատմում. «Կովկասի և Միջին Ասիայի զավթման պլանը պատրաստելու ժամանակ Պետրոս Առաջինը պանսլավոնական գիտնականներին հարցրել է, թե ինչպես կարելի է զավթել այդ տարածքները, ինչից պետք է սկսել։ Պանսլավոնականները պատասխանել են, որ հարկավոր է ստեղծել նոր ժողովուրդներ և պառակտել թյուրքական ինքնությունը։ Եվ այսօր ռուսներն իրագործում են այդ ծրագիրն այն բանի համար, որպեսզի ռուսացնեն, քրիստոնեացնեն, ձուլեն թյուրքական աշխարհագրությունը։ Այդ քաղաքականությունն ուղղված է այն բանին, որպեսզի ռուսացման-քրիստոնեացման և էթնիկ քրիստոնյաներին թյուրքական աշխարհագրության մեջ տեղավորելու ճանապարհով ստեղծվի ժողովրդագրական անհավասարակշռություն և արդյունքում փոքրացվի թյուրքերի թվաքանակը»։


Ռուսատյաց առասպելաբանության այս նմուշիկը, որը ծնվել է Բաքվի հումանիտար ակադեմիական ոլորտի ներկայացուցչուհու գիտակցության մեջ, կարելի էր և թաթար «նացիոնալ-հայրենասերների» սիրած առասպելի թեմայի (այն մասին, թե ինչպես Իվան Ահեղի աղեղնավորները մահվան սպառնալիքի ներքո ստիպեցին Կազանի թաթարներին մկրտվել) վարիացիա համարել։ Այդ առասպելը, ինչպես և այդ թեմայով վարիացիաները, գրեթե անվնաս են։ Ադեկվատ թաթարների շրջանում Կազանի գրավման մասին պանթյուրքական լեգենդները լավագույն դեպքում ծիծաղ են առաջացնում, վատագուն դեպքում՝ զայրույթ։ Բայց Յասեմեն Գարագոյունլուն պանթյուրքական «սյուժեները» սոսկ մերկապարանոց ձևով չի վերցնում, այլ նրանց հաղորդում է ակտուալ քաղաքական զարգացման վեկտոր։ «Ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը սլավոնական և թյուրքական ժողովուրդների սիմբիոզ է։ Ռուսաստանում ի մի են բերվել երկու այլընտրանքային քաղաքակրթություններ և մշակույթներ՝ ռուս-սլավոնական, քրիստոնեական, ուղղափառ և թյուրք-մուսուլմանական։ Ուրեմն, Ռուսաստանի փլուզման, թուլացման համար հարկավոր է օգտվել այդ երկու մշակույթների խզման գծից։ Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեն ինքնավար թյուրքական պետություններ՝ Թաթարստան, Բաշկորտոստան, Ալթայի Հանրապետություն, Տուվա, Կարաչաևո-Չերկեսիա, Խակասիա, Կաբարդինո-Բալկարիա, Սախա, Չուվաշիա, Ղրիմ, Գագաուզիա, Կարակալպակստան (այդպես է տեքստում- խմբ.)։ Ռուսաստանը գիտե, որ թյուրքական ինքնավարությունների գոյությունը խզման գիծն է, և Ռուսաստանը կփլուզվի հենց այդ գծով։ Ներկայիս Ռուսաստանը ձևավորվել է Ոսկե հորդայի զավթման ճանապարհով։ Ռուսաստանի ճակատագիրը, ապագան և առհասարակ գոյությունը, որը Եվրասիայի հսկայական տարածքների տերն է հանդիսանում, կախված են թյուրքական այն ժողովուրդների ապստամբությունից և քաղաքական կամքից, որոնք ապրում են Ռուսաստանի լծի տակ»։ Ռուսաստանի թյուրքերը, Գարագոյունլուի կարծիքով, հիմա անասելի պասիոնար վերելք են ապրում և ցանկանում են լքել «ժողովուրդների բանտը»։ ԽՍՀՄ-ի պես չփլուզվելու համար Ռուսաստանը «իրականացնում է ռուսերենի և մշակույթի ուժային սերմանում թյուրքական սուբյեկտներում»։


Տիկին Գարագոյունլուի նյութը բավական ահեղ է թվում։ Բայց բաքվեցի գիտնականուհու տեքստում պահեր կան, որոնք անհնար է ընդունել առանց ծիծաղի։ Նկարագրելով Պովոլժիեի և Կովկասի թյուրքերի հանդեպ Ռուսաստանի՝ ցարական ժամանակներից եկող «ցեղասպանածին» քաղաքականությունը՝ Գարագոյունլուն այն անվանում է «Իլմինսկի-Տոլստովի դոկտրին»։ Իլմինսկին, ամենայն հավանականությամբ, արևելագետ, Պովոլժիեի ժողովուրդների լուսավորիչ Նիկոլայ Իվանովիչ Իլմինսկին է (1822−1891), որը կրյաշենների լեզվով է թարգմանել Ավետարանը և Հին Կտակարանը։ Կյանքի վերջում Իլմինսկին Կոնստանտին Պոբեդոնոսցևին գրել է այն մասին, որ Պովոլժիեում ուժ հավաքող պանթյուրքիստները ջանում են երբեք իսլամը չիմացող կրյաշեններին իսլամացնել, այնուհետև՝ քշել դեպի թաթարական ազգի գիրկ ու «ջերմ» համաթյուրքական ընտանիք։


Տոլստովի պարագայում, որը, ըստ Գարագոյունլուի, իրականացնում էր թյուրքերի ցեղասպանությունը Կովկասում, շատ ավելի ծիծաղելի է ստացվել, քան Իլմինսկու դեպքում է։ Սերգեյ Պավլովիչ Տոլստովը (1907−1976) հայտնի խորհրդային հնագետ է, Միջին Ասիայի հնագույն պետությունների մասնագետ։ Բայց միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի աշխատակցուհի Գարագոյունլուն «Կովկասում թյուրքերի ցեղասպանության ճարտարապետ է գրանցել» ոչ թե խորհրդային պատմաբանին, այլ նրա հարազատին։ Հեծելազորի գեներալ Սերգեյ Տոլստովը՝ արևելագետի պապը, մասնակցել է 1878-1879թթ. ռուս-թուրքական պատերազմին, 1900-1905թթ. եղել է Տերի կազակական զորքերի նշանակովի ատաման։ Մի խոսքով՝ եղել է Հայրենիքին հավատարիմ ծառայության օրինակ, և որևէ նշան չկա, թե Սերգեյ Եվլամպիևիչ Տոլստովը երբևէ որևէ մեկին կարող էր ցեղասպանության ենթարկել։ Պանթյուրքիստները կարող են երևի թե կառչել նրանից, որ կազակական հարյուրապետ Սերգեյ Տոլստովը 1873թ. մասնակցել է Խիվայի գրավմանը։ Բայց ըստ Գարագոյունլուի՝ Տոլստովը «ցեղասպանել» է թյուրքերին ոչ թե Միջին Ասիայում, այլ Կովկասում։ Ուզում ես հարցնել տիկին Գարագոյունլուին. եթե նկատի ուներ Տոլստով-պապին, արդյո՞ք Խիվայի խանությունը տիկինը չի վերագրել XIX—XX դդ. «պատմականորեն բաժանված» «Մեծ Ադրբեջանին»։ Թեև տիկին գիտնականը կարող էր նկատի ունենալ ոչ թե Տոլստովին, այլ Տոլստոյին։ Հետաքրքիր է՝ ո՞ր մեկին։ Տոլստոյների ընտանիքի՝ աշխարհում ամենահայտնի ներկայացուցիչը, նույն ինքը՝ «Պատերազմ և խաղաղության» հեղինակը, երիտասարդ տարիներին կռվել է Կովկասում։ Այլ բան է, որ Լև Նիկոլաևիչ Տոլստոյը լեռնականներին չի «ցեղասպանել», այլ նույնիսկ հիացել է նրանցով...


«Ռուսաստանցի ընթերցողը կարող է Գարագոյունլուի հոդվածն ընկալել որպես խելագարի զառանցանք,- EADaily-ին ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի Թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը։- Բայց գժեր Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտում չեն պահում։ Իր նյութը՝ ուղղված Վլադիմիր Պուտինին դեմ ընթացող ռուսաստանցի նացիոնալ-սեպարատիստների աջակցությանը, Գարագոյունլուն գրել է ավելի քան առողջ բանականությամբ։ Յասեմեն Գարագոյունլուն գիտություն է եկել քաղաքական անդաստանից՝ Yeni Musavat կուսակցության երիտասարդական կազմակերպությունից։ Չորս տարի առաջ Գարագոյունլուն միջազգային հանրությանը կոչ էր անում ուշադրություն դարձնել իբր Իրանում իսլամական հանրապետության վարչակազմի կողմից իրականացվող թյուրքերի «ցեղասպանությանը»։ Կարող եմ հաստատ ասել, որ ադրբեջանա-իրանական խաղաղ հարաբերությունների համար վտանգավոր այս ապակառուցողական կոչերը համաձայնեցված էին Բաքվի քաղաքական շրջանակների հետ։ Ինչպես և համաձայնեցված էր Գարագոյունլուի՝ հոկտեմբերին լույս տեսած հակառուսական հոդվածը, որտեղ այս երիտասարդ կինը «թյուրքերի ցեղասպանություն» է անվանում Վլադիմիր Պուտինի ձգտումը՝ պաշտպանել ռուսաց լեզուն։


Ադրբեջանցի գիտնականների բոլոր հրապարակային ելույթները նախնական ստուգում են անցնում համապատասխան ուղղորդիչ մարմինների կողմից։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտն ուղղորդվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԳԱԱ ակադեմիկոս Ռամիզ Մեհթիևի կողմից։ Եվ ուշադրություն դարձրեք հետևյալին։ Ադրբեջանում ընդունված պատմաքաղաքագիտական իդեոլոգեմների մեծ մասը, որոնցում Ադրբեջանին հատկացված է եվրոպական տերությունների դավադրության «զոհի» տեղը, իսկ ադրբեջանական ժողովրդին՝ մասնատված ազգի դերը, մշակվել են հենց Ռամիզ Մեհթիևի կողմից»։

 

Աղբյուրը՝ EuraAsia Daily 







Դիտումների քանակ 99765


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

«Ազատություն ռադիոն» սատարել է Ադրբեջանում խոսքի ազատության ճնշմանը

Հունվարի 27, 2018


Հունվարի 21-ին «Ազատություն ռադիո»-ի դուստր նախագծում՝ «Эхо Кавказа»-ում (ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից) հայտնվեց մի հար...

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Ադրբեջանի զգայացունց գթասրտությունը Ռուսաստանի հանդեպ

Հունվարի 17, 2018


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նոր պատժամիջոցները Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) դեմ կարող են անդրադառնալ նաև ռուսաստանյան...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Ադրբեջանն ու Հայաստանը նետում են դեպի պատերազմ ընթացող շոգեքարշի հնոցը

Դեկտեմբերի 23, 2017


Կեղծ հայերը սոցցանցերի մեկնաբանություններում հստակ ռուսատյացություն, արևմտամետ հայացքներ են ցուցաբերում և ընդգծում, որ Ռուսաստա...

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Ինչո՞ւ Բաքուն սկսեց վիրավորել Լավրովին և բռիություն անել Ռուսաստանին

Նոյեմբերի 30, 2017


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստ...

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Բաքուն Մոսկվայից պահանջում է արյունախում դեսպան

Նոյեմբերի 28, 2017


Դիվանագիտական սկանդալների ամենանախընտրելի տարբերակներից մեկը դարձել է դեսպանների նկատմամբ տարատեսակ պահանջներ և նախապատվություն...

Քարտեզային պատերազմի զավեշտը

Քարտեզային պատերազմի զավեշտը

Հոկտեմբերի 13, 2017


Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ընթանում է գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ բացված է նաև հայկական տաղավար: Եվ ամեն ...

Թյուրքերին պետք է ցավակցել

Թյուրքերին պետք է ցավակցել

Հոկտեմբերի 12, 2017


Ղազախստանում տեղակայվող «Միջազգային թյուրքական ակադեմիան», Գիտության և կրթության ոլորտում համագործակցության Համաշխարհային թյուր...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Բաքուն՝ հայերին. Երևանի վարձակալության ժամկետն ավարտվել է, վերադարձրե՛ք

Սեպտեմբերի 27, 2017


Ադրբեջանը կրկին զարմացրել է։ «Սենսացիա» են դարձել, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, պատմաբան Նարիման Յաղուբլուի խոսքերը, ո...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Երբ են ադրբեջանցիները խոնարհվում

Սեպտեմբերի 19, 2017


Ադրբեջանցի Րեզա Մորիդին այցելում է Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ և վերջում խոնարհվում է զ...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ