Սովորական խայտառակություն

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017
«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյանի ու Մոսկովյան փողոցների հարակից հատվածում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցել: Սակայն «Ելքի» ուզածը միայն ավտոկայանատեղին չէ, այլ շատ ավելին: Մայրաքաղաքի փողոցների բեռնաթափումը այս դեպքում ընդամենը պատրվակ է բոլորովին այլ ցանկություն իրագործելու համար, և հենց այդ պատճառով էլ դաշինքի անդամների ընտրությունը կանգ է առել քաղաքի շատ կոնկրետ հատվածի ոչ պակաս կոնկրետ հասցեի վրա:


Նշված փողոցների հատման վայրը մատնացույց անող «Ելքը» իր նամակում այնուհետև մանրամասնում է. «Առաջարկում ենք՝ համապատասխան տրանսպորտային հոսքերի հաշվարկի և տարածքի կայանատեղիների բեռնվածության ուսումնասիրության համապատասխան արդյունքի դեպքում, դիտարկել Իսահակյան փող. 35 հասցեով շինության (ՍԱՍ սուպերմարկետի) տարածքի՝ հանրային գերակա շահ ճանաչելու և այդ տարածքում բազմահարկ ավտոկայանատեղի կառուցելու հարցը»:


Այն, որ հարվածն իջնում է հենց ՍԱՍ սուպերմարկետի գլխին, և առաջարկն էլ ենթադրում է խանութի ապամոնտաժումը, սա պատահական ընտրություն լինել չի կարող: Կասկածից վեր է, որ տվյալ դեպքում թիրախում ոչ թե սուպերմարկետն է, այլ դրա սեփականատերը` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը: Թե ինչու է նա արժանացել ընդդիմադիրների հակակրանքին` կարծում ենք, բացատրելու կարիք չկա: Բայց նույնիսկ այս պարագայում «Ելքի» սադրիչ քայլը հազիվ թե արժանի է խրախուսանքի:


Դաշինքն իր ընտրությունը բացատրում է նրանով, որ իբր ՍԱՍ-ի դեմ ոչինչ չունի, պարզապես Երևանի այդ տարածքը հավասարահեռ է կից բեռնված փողոցներից և տրանսպորտային մեծ հոսքեր ապահովող հաստատություններից, և կարող է ընդգրկել երկայնական կայանման ավտոկայանատեղիների մեծ շառավիղ: Բայց այս պարզաբանումը վստահություն չի ներշնչում: Եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ, ապա մայրաքաղաքում կարելի է մատնանշել ևս մի քանի տասնյակ այդպիսի կետեր, ինչը չի նշանակում, թե այդ վայրերում եղած շինությունները պիտի վերացվեն հանուն ավտոմեքենաների: Ի դեպ, ո՞վ կարող է բացառել, որ նույնանման հաշվարկներով չի պատահի այնպես, որ մեքենաների կայանման համար խիստ նպաստավոր վայրերը համընկնեն «Ելք» դաշինքի գրասենյակների կամ, ասենք, «Ելքի» պատգամավորների բնակարանների ու առանձնատների հասցեների հետ: Հիմա ի՞նչ, դրա՞նք էլ քանդենք:







Դիտումների քանակ 35308


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018


«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Ամեն դեպքում` միանձնյա

Ամեն դեպքում` միանձնյա

Մարտի 15, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկ...

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

Մարտի 13, 2018


Այսօր կայացավ ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ ցանկություն կար քննարկել ու վերջնական որոշում կայացնե...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Մարտի 6, 2018


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնակա...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը