Տիեզերական խայտառակություն

Ուկրաինայի բանդերականացումից դեպի Բանդերայի սրբադասում

Հոկտեմբերի 26, 2017
Ուկրաինայի բանդերականացումից դեպի Բանդերայի սրբադասում

Օսկան Քոչարյան


Ուկրաինան երիտասարդ պետություն է, ուկրաինացիները՝ երիտասարդ ազգ, որը մինչև վերջ չի կտրվել մայրական միջավայրից։ Դրա համար էլ գտնվում է հերոսների փնտրտուքի մեջ, քանի որ չի կարող ազգության կայացման գործընթացը չուղեկցվել իրական և առասպելական անհատների հերոսականացմամբ։ Հայերի համար նրանք Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանն են, ռուսների համար՝ Ալեքսանդր Նևսկին, Պետրոս Առաջինը և այլն։ Դե, իսկ ուկրաինացիների համար հերոսներ ու կուռքեր են, քանի որ ավելի լավը չունեն, Պետլյուրան, Բանդերան, Շուխևիչը։ Նշենք, որ այս քաղաքացիները հակասեմիթներ են, այլատյացներ, ծայրահեղ ազգայնականներ, նրանք ոչնչացրել են հարյուր հազարավոր հրեաների, լեհերի, ռուսների և այլն։


Բայց քիչ է, որ ուկրաինացիներն իրենց համար բավական կասկածելի կուռքեր են գտել, հիմա էլ ուզում են էլ ավելի հեռուն գնալ։ Մի խոսքով՝ Ուկրաինայում արդեն խոսում են Բանդերայի, Շուխևիչի, Պետլյուրայի սրբադասման մասին։ Այսպես, վերջերս Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը պատմել է Իվանո-Ֆրանկովսկի մարզի Ստարի Ուգրինով գյուղ այցելությունից ստացած տպավորությունների մասին, որտեղ ծնվել է Ստեպան Բանդերան։ «Կատաղի էներգետիկա է, այնպիսի տպավորություն է, ասես այդ մեծ ընտանիքը, որն անխնա ոչնչացվել է կոմունիստական-նացիստական մոլոքի կողմից, ցայժմ ապրում է այնտեղ, ահա հիմա դուրս կգա տան անկյունից, որպեսզի հաղորդություն տա և օրհնի»,- գրել է Օմելյանը Facebook-ում։ Նա նաև տեղեկացրել է, որ իր ղեկավարած նախարարությունը սկսում է «դեպի Բանդերա տանող ճանապարհի վերականգնումը»։ Խոսքը Ստարի Ուգրինով տանող ավտոմայրուղու վերականգնման մասին է։


Եվ ահա թե ինչ նյութ է հրապարակում այս թեմայով РИА «Новости»-ն՝ «Սուրբ Պետլյուրա, նահատակ Բանդերա». կփրկե՞ն արդյոք ուկրաինական իշխանությունը նրա աստվածները» վերնագրով (հեղինակ՝ Անտոն Սկրիպունով)։


«Վեհասքանչ երաժշտություն է լսվում Վիննիցայի ոչ մեծ հրապարակից։ Պաշտոնյաները՝ ծաղիկները ձեռքներին, քարացել են սպասման մեջ։ Եվ ահա վրա է հասնում հանդիսավոր պահը՝ մի քանի քայլ առաջ, մեխակների տեղադրում և... եռակի խաչակնքում։ Սա տեսարան չէ կրոնական բռնապետության տիրակալության մասին հակաուտոպիական ֆիլմից, սրանք հեռուստասյուժեի իրական կադրեր են։


Հենց այսպիսին կհիշի Ուկրաինան Սիմոն Պետլյուրայի՝ Ուկրաինական ժողովրդական հանրապետության դիրեկտորիայի ղեկավարի և համատեղության կարգով՝ հրեական զանգվածային ջարդերի կազմակերպչի առաջին հուշարձանի բացումը։ Իսկ մնացյալ աշխարհը դրա մեջ վատ նշան կտեսնի։ Իսրայելն, օրինակ, անմիջապես հայտարարել է, որ նացիոնալիզմն Ուկրաինայում «գլուխ է բարձրացնում»։ Իրենք՝ ուկրաինացիներն ավելի որոշակի են ասում. «նացիոնալիզմը սրբագործվում է»։


Նացիստների խաչվառը


Ուկրաինական նացիոնալիստների տոնացույցն իր «երանելիներն» ու «նահատակներն» ունի։ Դրանց կենտրոնական ֆիգուրը Ստեպան Բանդերան է։ Նրա կենսագրությունում մշտապես ինչ-որ մանրամասներ են գտնում, որոնք ապացուցում են նրա եզակիությունը, եթե չասենք՝ Աստծո ընտրյալ լինելը։ Արդյունքում՝ Բանդերայի կենսագրությունն արդեն «վարքագրություն» է դարձել։


«Հետազոտողներից քչերն են ուշադրություն դարձնում ազգայնական շարժման ապագա առաջնորդի ծննդյան թվին, բայց քահանա Անդրեյ Բանդերայի համար 1909թ. հունվարի 1-ը պետք է հատուկ լիներ։ Եվ ոչ միայն որդու ծնվելու պատճառով։ Եկեղեցական օրացույցով հունվարի 1-ին հիշատակվում է նահատակ Բոնիֆացիուսը։ Հետաքրքիր է նաև այն, որ Ստեպան անունը, որն ստացավ Բանդերաների տոհմի նորածին շարունակողը, նույնպես ոչ առանց երկիմաստությունների տրվեց ի հիշատակ առաջին քրիստոնյա նահատակի՝ արքերեց Ստեպանի։ Ազդե՞լ է դա արդյոք Ստեպան Բանդերայի վրա՝ դժվար է ասել, բայց այն, որ նրան վիճակված էր նահատակի ճակատագիր՝ դա անվերապահ փաստ է»,- պնդում է ուկրաինական «День» պարբերականը։


Իսկ բուն «բանդերա» բառը, համաձայն նյութի, թարգմանվում է որպես «դրոշ, խաչվառ»։ Իհարկե, իսպաներենից։ Թե ինչպես է ուկրաինացի նացիոնալիստը կապված Իսպանիայի հետ՝ հոդվածում չի պարզաբանվում։


2015թ. Ուկրաինայի արևմուտքի ունիական եկեղեցիներից մեկում հայտնվեց գունապակի՝ Ստեպան Բանդերայի հոր՝ կաթոլիկ քահանա Անդրեյ Բանդերայի պատկերով, որը ծառայում էր Ուկրաինական Գալիցյան բանակում։ Ուկրաինական հույն կաթոլիկ եկեղեցում այն ժամանակ հայտարարեցին, թե նրան պատրաստվում են սրբադասել որպես «նահատակ, որը գնդակահարվել է բոլշևիկների կողմից 1941թ.»։


Իսկ Ստեպան Բանդերայի սրբադասման մասին վաղուց արդեն լուրեր են պտտվում։ Այս տարեսկզբին Սնյատին քաղաքում (Իվանո-Ֆրանկովսկի մարզ) հույն կաթոլիկական հոգեհանգստին «հերոսի» հուշարձանի մոտ բերեցին մի սրբապատկեր, որտեղ Շուխևիչը, Բանդերան և նրանց նմանները պատկերված են Աստվածամոր և հրեշտակների շրջապատում։ Նման մի սրբապատկեր էլ՝ «Ուկրաինացի մարտիկների հովանավոր Սուրբ Աստվածամայր» անվամբ, հայտնվեց ֆիլարետականների (համաշխարհային ուղղափառության մեջ չճանաչված Կիևի պատրիարքության կողմնակիցների- խմբ.) մոտ։ Այդ բոլոր «պերսոնաժներին» դրանում ավելացել էին Մազեպան, Եվրամայդանի ակտիվիստները և Ուկրաինայի հարավ-արևելքում այսպես կոչված հակաահաբեկչական գործողության մասնակիցները։


Սրբապատկերներ և աղոթքներ


Սրբապատկերներն առհասարակ Ուկրաինայում դարձել են գաղափարախոսական պայքարի զենք։ Ունիական եկեղեցիներում կարելի է հանդիպել պատկերներ, որոնցում նկարված են էսէսի «Գալիչինա» դիվիզիայի մասնակիցները կամ Ուկրաինացի նացիոնալիստների կազմակերպության և Ուկրաինական ապստամբական բանակի (ОУН-УПА) զինյալները, կամ էլ Մայդանի մասնակիցները։ 2014թ. լայնորեն հայտնի դարձավ իվանոֆրանկովսկցի նկարիչ Ռոման Բոնչուկի ստեղծագործությունը. նա նկարել էր «Երկնային հարյուրյակի»՝ Մայդանի կողմնակիցների (որոնք զոհվել էին 2014թ. սկզբին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ) մի հսկայական սրբապատկեր։ Ինքը՝ նկարիչը, պնդում է, որ դրա համար օրհնություն է ստացել Ուկրաինայի հույն կաթոլիկ եկեղեցու նախկին հովվապետ, կարդինալ Լյուբոմիր Գուզարից։


Սրբապատկերի հետ միասին հրապարակվեց նաև աղոթքների ժողովածու՝ «Օրհներգություն Երկնային հարյուրյակին»։ Հեղինակն է Կիևի պատրիարքության եպիսկոպոս Իոան Շվեցը։ «Բայց ձեր կարգախոսը դարձավ երախտապարտ աղոթքն Աստծուն և սուրբ կոչը՝ «Փա՜ռք Ուկրաինային։ Փա՜ռք հերոսներին»,- ասվում է օրհնաբանություններից մեկում։


Ի դեպ, Շվեցի ստեղծարար ավյունն անգամ յուրայինները չհասկացան։ Թեև, թվում էր, ֆիլարետականները այսպես կոչված ուկրաինական ազգային գաղափարների հիմնական կրողներից էին հանդիսանում։ «Կիևի պատրիարքության ոչ մի լիազորված եկեղեցական մարմին չի կայացրել որոշումներ Երկնային հարյուրյակի հերոսների սրբադասման մասին։ Ուստի, նրանց պատվին օրհներգություններ կազմելն անթույլատրելի ինքնագլուխ արարք է հեղինակի կողմից, որի ստեղծագործությունը կարելի է դիտարկել լոկ որպես գրական վարժանք։ «Օրհներգություն Երկնային հարյուրյակին»-ի օգտագործումը ժամերգության համար անհնար է և արգելված»,- զգուշացնում է պատրիարքությունն իր հետևորդներին։ «Ինչ վերաբերում է ունիական եկեղեցուն, ապա այնտեղ այդ բոլոր հարցերն անմիջականորեն վերահսկում է Վատիկանը։ Ես կարծում եմ, որ սրբադասման Կոնգրեգացիան նման բան թույլ չի տա»,- կարծում է եկեղեցու պատմության մասնագետ Վլադիսլավ Պետրուշկոն։


Դեռևս անցյալ դարի կեսերից ընթանում է ունիական միտրոպոլիտ Անդրեյ Շեպտիցկուն երանելի ճանաչելու (կաթոլիկ եկեղեցում անհրաժեշտ պայման սրբադասվելու համար) գործընթացը, ինչի դեմ, փորձագետի խոսքերով, հանդես է գալիս Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին. այնտեղ միտրոպոլիտին մեղադրում են Հիտլերի հետ համագործակցելու մեջ։ «Բայց ինչ վերաբերում է այդ գործիչներին՝ Բանդերային և մյուսներին, դա չափից ավելի անցանկալի կլիներ անգամ Կիևի պատրիարքության համար։ Ես կարծում եմ, որ անգամ նրանք դա չէին անի»,- ընդգծում է պատմաբանը։


«Այս պարագայում Կիևի պատրիարքությունը ստիպված կլիներ հրաժարվել Կոստանդնուպոլսի պատրիարքության կողմից ճանաչվելու իր երազանքից, իսկ նա հենց այդ է ձգտում ստանալ, ուկրաինական իշխանության օգնությամբ, արդեն գրեթե տասը տարի։ Բայց համաշխարհային ուղղափառությանն անհնար է Բանդերային և Շուխևիչին սուրբ ներկայացնել։ Բայց եթե ուկրաինացի նացիոնալիստների հերոսականացումն ու սրբադասումը շարունակվեն, վաղ թե ուշ ձեռնասուն ՈւՈւԵ ԿՊ-ն ստիպված է լինելու ընտրել, թե որ աստվածներին երկրպագի»։


Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են... Եվ մենք դեռ դժգո՞հ ենք Հայաստանից ու նրա ղեկավարությունից։






Դիտումների քանակ 27877


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուրախության նոր պոռթկում Ուկրաինայում

Ուրախության նոր պոռթկում Ուկրաինայում

Դեկտեմբերի 26, 2016


Երեկ Սև ծովի վրա կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սիրիա ուղևորվող ինքնաթիռը։ Ինքնաթիռում ռուսաստանյան երեք հե...

Ուկրաինայում հիացած են ռուս դեսպանի սպանությամբ

Ուկրաինայում հիացած են ռուս դեսպանի սպանությամբ

Դեկտեմբերի 20, 2016


Երեկ Անկարայում սպանվել է ռուս դեսպան Անդրեյ Կարլովը, իսկ այսօր Ուկրաինայում ցնծում են այդ առիթով։ Գերագույն ռադայի պատգամավոր ...

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Դեկտեմբերի 12, 2016


Դեկտեմբերի 10-ին լեհական Պերեմիշլ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Պերեմիշլյան և լվովյան արծվիկների քայլերթը»։ Դրա մասնակիցները ...

Բանդերականները հոգով, մարմնով Ադրբեջանի կողմից են

Բանդերականները հոգով, մարմնով Ադրբեջանի կողմից են

Ապրիլի 4, 2016
4

Այսօր Ադրբեջանին և Իլհամ Ալիևի կործանվող ռեժիմին օգնելու սրբազան գործին են միացել բանդերականները։ «Ես և իմ գլխավորած կազմակերպո...

Ստեպան Բանդերայի զավակները ցեղասպանության առևտուր են անում

Ստեպան Բանդերայի զավակները ցեղասպանության առևտուր են անում

Մարտի 18, 2015
1

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: Ու...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ