Ազգային խայտառակություն

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017
Վիգեն Սարգսյանի պարտությունը

Օսկան Քոչարյան

 

Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտողություններ ճաշակելուց հետո այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարան եկավ օպոնենտներին գլխովին ջախջախելու լուրջ մտադրությամբ և ամբիոն բարձրանալուն պես միանգամից հակագրոհի անցավ: Հատկապես «Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավորների հասցեին նա ասաց. «Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք և ոչ մեծամասնություն այս խորհրդարանում»:


Այնուհետև Սարգսյանը սկսեց մեկ առ մեկ վերհիշել այն բոլոր ելույթները, որոնք դեմ էին իր ներկայացրած նախագծին ու պատասխանել դրանց հեղինակներին: Օրինակ, Նիկոլ Փաշինյանին բաժին հասավ այսպիսի արձագանքը. «Հետախուզման մեջ գտնվողների զգալի մասը սպասում են, 27 տարեկանը լրանա և ընդունված օրենքի ուժով բերեն թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենց պարտքը կատարել են: Ընկել եք հոգևոր ճեմարանների 18 սաների հետևից, կարծես այս երկրում առաքելական եկեղեցուց ու նրա սպասավորներից ավելի առաջամարտիկ է եղել»:


Էդմոն Մարուքյանն էլ իր բաժինը ստացավ, երբ նախարարը նրան դիմելով` ասաց. «Անընդհատ իմ կոմֆորտից էր հարցնում, Կորյուն Նահապետյանի կոմֆորտից էր հարցնում, թե արդյոք կոմֆո՞րտ ենք մեզ զգում այս ամբիոնի մոտ, իրեն էլ ես կուզեի հարցնեի մի երկու բան: Դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար ԶՈՒ-ի ու բանակի, որ հիմա էլ ինչ-որ մեկին այս ամբիոնից մեղադրում եք դիսկոմֆորտի մեջ: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, որ ինքը ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Եթե նա ստացել է արտոնություն, որ կարողացել է հեռակա կարգով սովորել, ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է ստացել: Եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական է արել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարողացել է դա անի, իսկ այսօրվա սովորող ուսանողը չի կարող դա անել, վերին արտի ցորե՞ն է»:


Վիգեն Սարգսյանն էլի շատ բաներ ասաց, նույնիսկ հասցրեց լրագրողներին անպատկառ անվանել և վերջում էլ հիշեցրեց, որ ինքը կոռեկտ է, բայց դա չպետք է շփոթել միամտության հետ ու այդքանով ավարտեց իր պատմական ելույթը: Ավարտեց` դեմքին հաղթական ժպիտը, և կոռեկտ ու ոչ միամիտ նախարարն այդպես էլ մինչև վերջ չհասկացավ, որ նման ելույթը ոչ մի հաղթականություն ունենալ չէր կարող: Դա Վիգեն Սարգսյանի մեծագույն պարտությունն էր:


Օրենքի նախագծի դրույթներ վիճարկող գործիչը պարտավոր է հիմնավորել իր ներկայացևած փաստաթղթի յուրաքանչյուր դրույթ և դա պիտի անի մասնագիտորեն, այլ ոչ թե ընդդիմախոսների հասցեին դոսիեներ քրքրելու ու դրանք ամբիոնից նրանց երեսներին ճպպացնելու գնով: Ո՞վ չգիտի, թե ինչ է Մարուքյանը, այն է` գրանտակեր, կեղծարար, ապօրինի տեղեկանքներով պատգամավոր դարձած մի աֆերիստ (իբր արևմտամետ): Ո՞վ չգիտի, թե ինչ է Սասուն Միքայելյանը, ինչպիսի բարոյական զանցանքներ կան նրա վրա: Իսկ եթե ՊՆ ղեկավարին մնացել էր միայն այդ հաղթաթուղթը, ուրեմն, նրա նախագիծը բանի պետք չէ, իսկ ինքն էլ անընդունակ է տեսական բանավեճեր վարելու տարրական ընդունակությունից: Այսօր նախարարը փառք է տալիս Աստծուն, որ ընդդիմությունը փոքրաթիվ է: Իսկ Աստված ինչպե՞ս է օգնելու Վիգեն Սարգսյանին այն ժամանակ, երբ ընդդիմությունը մեծաքանակ դառնա:






Դիտումների քանակ 25173


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Ցանկություն կար, մարդ չկար

Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 10, 2017


Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին «Ելք» դաշինքի չմասնակցելու փաստը մինչ այս որևէ բացատրություն չէր ունեցել: Զանազան ե...

Ասելիք չկար

Ասելիք չկար

Նոյեմբերի 9, 2017


Ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակացույցով այսօր ժամը 18-ին պետք է տեղի ունենա...

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Հայ գյուղացին ընտրում է իր անձնական անասունը, ոչ թե օտարին

Նոյեմբերի 7, 2017


ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննության առնված հարցերը բազմաթիվ էին ու տարողունակ: Սա այ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Հոկտեմբերի 23, 2017


Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննության էր առնվում «Պաշտպանության մասին» օրենքի նա...

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Հոկտեմբերի 20, 2017


Ոմանք դեռ հիշում են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հ...

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությ...

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Տարոնի 11 միլիոնը ջրի երես է դուրս եկել

Հոկտեմբերի 18, 2017


Եթե Զարուհի Փոստանջյանը նպատակադրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել, ապա կարելի է ասել, որ «Ելք» դաշ...

Հիմա պատրատ չեն, հետո` կտեսնեն

Հիմա պատրատ չեն, հետո` կտեսնեն

Հոկտեմբերի 10, 2017


Մինչ շատերը բուռն քննարկումներ են ծավալել այն հարցի շուրջ, թե ինչու ընդդիմությունը որոշեց մասնակցություն չունենալ այս տարվա նոյ...

«Ելքն» ի՞նչ է անում Մոսկվայում

«Ելքն» ի՞նչ է անում Մոսկվայում

Հոկտեմբերի 9, 2017


Ընդդիմադիր «Ելք» դաշինքի գործունեության ազնվությունը վաղուց է, ինչ շատերի մոտ հավատ չի ներշնչում, և այդ քաղաքական ուժի յուրաքան...

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Սեպտեմբերի 26, 2017


Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտ...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

«Ելքի» մուտքը արգելված է

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ