Սովորական խայտառակություն

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Հոկտեմբերի 26, 2017
Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Մի քանի օր առաջ բրիտանական The Daily Mail պարբերականն հանդես էր եկել հայաստանյան ռեստորաններից մեկում վանդակված 2 գորշ արջերի մասին հրապարակմամբ` ընդգծելով, որ այցելուներին զվարճացնելու համար նախատեսված այդ կենդանիները պահվում են շատ վատ պայմաններում: Նյութն անմիջապես մեծ աղմուկ բարձրացրեց թե մամուլում, թե համացանցում: Իսկ կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ների համար սա իսկական գանձ էր ամիսներ շարունակ մատնացույց անելու համար:


Շատ արագ պարզ դարձավ, որ խոսքը Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի մասին է, որտեղ էլ պահվում են գորշ արջերը։ Շտապենք նկատել, որ Հայաստանի գործող օրենսդրությունն անհատին չի արգելում ձեռք բերել ու պահել վայրի կենդանիներ, եթե անգամ դրանք գրանցված են Կարմիր գրքում։ Այնպես որ ռեստորանը որևէ անօրինական բան չէր արել: Բայց քանի որ անհրաժեշտ էր ինչ-որ բան ասել, սկսեցին պնդել, թե արջերի ազատավանդակի չափերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին: Ու հենց դրանից էլ կառչեց ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Այսօր այս կառույցը մի հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե իբր տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր ու հենց այդ ժամանակ էլ պարզել են, որ «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։


Պարզ է, որ նախարարության ներկայացուցիչները մեղանչում են ճշմարտության առաջ: Նախ նկատենք, որ ռեստորանի տնօրենն արդեն առիթ ունեցել էր ասելու. «Իմ արջերը սոված չեն, կուշտ են, նրանց համար նախատեսված տարածքը բավականին մեծ է, ունեն 2 որջ, 3 բաց տարածք, իմ արջերն ավելի լավ են ապրում, քան որոշ մարդիկ»։ Իսկ սրանից զատ պարզվում է, որ այդ արջերն արդեն 15 տարի ապրում են նույն վայրում, և նախարարությունը միայն երեկ տեղեկացավ դրա մասին:


Սա արդեն անտեղյակություն չես անվանի: Սա ավելի վատ բան է: Ի դեպ, այն հարցին, թե այժմ Հայաստանում քանի նման կենդանի է պահվում անազատության մեջ, բնապահպանության նախարարությունից պատասխանել էին, որ հստակ թվերի չեն տիրապետում, այսինքն, երբևէ ոչ հաշվել են, ոչ հետաքրքրվել, միայն սպասում են, որ ինչ-որ մեկն ահազանգի, իրենք էլ գնան տուգանելու: Իսկ ահա բրիտանական պարբերականի թղթակիցն ընդամենը մի քանի օր է անցկացրել մեր երկրում և արդեն գիտի, որ 80 արջեր են պահվում առանձին անձանց մոտ: Ընդ որում, արջերից զատ պահում են նաև հովազներ, լուսաններ, առյուծներ ու Կարմիր գրքում գրանցված այլ վայրի կենդանիներ։ Թղթակիցը սա արդեն գիտի: Իսկ նախարար Արծվիկ Մինասյանը երևի չգիտի: Չգիտի, որովհետև դաշնակ է, իսկ դաշնակ լինելն արդեն բացառում է որևէ նորմալ հատկանիշի, որևէ գիտելիքի տիրապետում: Հիմա ի՞նչ անենք, The Daily Mail-ի լրագրողին բերենք մեր երկիր` բնապահպանության նախարա՞ր դարձնենք:







Դիտումների քանակ 75705


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բայց կարող էր լինել, չէ՞

Բայց կարող էր լինել, չէ՞

Հունիսի 12, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նույն բան...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Ինչո՞ւ է զայրանում Նիկոլը

Հունիսի 11, 2018


Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի։ Դեռ երեկ ընդդիմություն համարվող և կուտակայի...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Վառածը ներկով է փակում

Վառածը ներկով է փակում

Հոկտեմբերի 17, 2017


Հրդեհված Խոսրովի անտառի վերականգնման ծրագիր այս պահին գոյություն չունի: Բնապահպանության նախարարությունը պնդում է, թե իբր անտառը...

Դիլիջանի ապստամբությունը

Դիլիջանի ապստամբությունը

Հոկտեմբերի 14, 2017


Երեկ գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ