Ազգային խայտառակություն

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017
Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Ջհանգիր Լֆիկյան

 

Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականատեր Դերժավի Արկադը` նույն ինքը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, հրապարակավ բողոքեց, թե հանիրավի մեղադրանքները վնասում են իր գործարար համբավին և ստվեր նետում «Սլավմեդ»-ի բարի անվան վրա: Ու քանի որ Արկադը առանձնապես չէր փայլում բարձր բարոյականությամբ և անբասիր կենսագրությամբ, նրան առավելապես պիտի մտահոգեին իր բիզնեսի կորուստները, քան սեփական վարկը: Սակայն մանկասպանության մեղքը ինչ-որ մի շարքային զանցանք չէ, որի առաջ կարելի է աչք փակել, և ոչ էլ «Սլավմեդ»-ի գոյությունն է նրա համար հումանիզմի բարձրագույն դրսևորում, ինչի համար հսկայական միջոցներ են ներդրվել: Ու քանի որ մահերը քողարկելը ստվերային եկամուտներ թաքցնել չէ, երբ կարելի է ընդամենը թղթի վրա թվեր նկարել, հիմա Արկադի Համբարձումյանին մնում է միայն մի ելք` արդարացման դատավճիռներ կորզել իր ենթակայության տակ աշխատող այն մանկաբարձ-գինեկոլոգների համար, որոնք այսօր ամբաստանվում են բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահն առաջացնելու համար: Ի դեպ, նկատենք, որ դատվողներն այսօր էլ շարունակում են աշխատել «Սլավմեդ»-ում, թեև առողջ դատողությունը ենթադրում է, որ նրանց գոնե միառժամանակ պետք էր հեռու պահել բժշկական գործունեությունից՝ մինչև դատարանի վերջնական վճիռը: Իսկ նման մեծահոգի վերաբերմունքն արդեն իսկ հիմքեր է տալիս ենթադրելու, որ այս անգամ էլ Դերժավի Արկադն ու իր հովանավորյալները ջրից չոր դուրս կգան՝ առանց խղճի խայթի ու արդար հատուցման (ի դեպ, Չարչօղլյանների ընտանիքի երեխայի սպանության համար Հայաստանի դատարանը, կոոպերատիվ դիպլոմ ունեցող դատավորով հանդերձ, Դերժավի Արկադին փայլուն հաղթանակ շնորհեց


Ներկա պահին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ մեկնարկել է գինեկոլոգներ՝ 42-ամյա Կարեն Բաղդասարյանի և 31-ամյա Լիանա Դաղբաշյանի գործի դատական քննությունը: Վերջիններիս մեղքն ապացուցող փաստերն առկա են, հիմնավորումներն ու դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները նույնպես հաստատում են դա, բայց այսքանով հանդերձ ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչում, քանի որ մինչև վերջին պահը հավատալու են, որ ամենազոր պատգամավորը օգնության կհասնի և կփոխի դատական գործի ընթացքն այնպես, ինչպես արդեն արել է մի քանի դեպքերում: Դերժավի Արկադը շատ կուռ տրամաբանություն ունի. եթե մեռածներին այլևս հետ չես բերի, ապա ի՞նչ իմաստ կա հետ բերել նրանց արդարությունը:






Դիտումների քանակ 45962


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Դերժավի Արկադի գերձայնային կյանքը

Մարտի 24, 2017


Լոռիում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադին) փաստերն աղավաղելու մեծ վարպետ է: Նրա այդ հ...

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Դերժավի Արկադը ողորմություն է հավաքել

Մարտի 22, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արկադի Համբարձումյ...

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

«Երկիր ծիրանի», հաջորդները կլինեն «Երկիր սնիկերսի» և «Երկիր բանանի»

Մարտի 15, 2017


Զարուհի Փոստանջյանը կուսակցություն է բացում: Բնական է, նա չէր կարող նորմալ անուն ընտրել, և կուսակցությունը կոչվելու է «Երկիր ծի...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Լոռին և երեքգլխանի ընտրությունը

Փետրվարի 24, 2017


Հայաստանում հետզհետե ձևավորվում են առավել թեժ կետերը: Սպասվող ընտրությունները մի քանի տարածքներում խոստանում են առավելագույն լա...

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Կարեն Կարապետյանը մաքրում է երկիրը

Փետրվարի 10, 2017


Հայտնի գործարար և պատգամավոր Դերժավի Արկադը (Արկադի Համբարձումյան) որոշել էր պատգամավոր առաջադրվել Լոռու մարզից և հանդիպել էր Կ...

Դերժավի Արկադի ադրբեջանական հետքը

Դերժավի Արկադի ադրբեջանական հետքը

Հունվարի 31, 2017


Արտակարգ դեպք էր արձանագրվել Վաղարշապատ քաղաքում: Ծնողները երեխային կերակրելու համար գնել էին Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամս...

Դերժավի Արկադը պղծեց երկրի դատական համակարգը, իսկ Ղազինյան Գագոն կատարում է ՀՀ նախագահի գործառույթները

Դերժավի Արկադը պղծեց երկրի դատական համակարգը, իսկ Ղազինյան Գագոն կատարում է ՀՀ նախագահի գործառույթները

Դեկտեմբերի 29, 2016


Բանն այն է, որ չկա աշխարհում բացարձակ անկախ դատարան: Դատարանների անկախությունն ավարտվում է այնտեղ, որտեղ քաղաքականությունն է նշ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ