Սովորական խայտառակություն

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017
Եկեղեցու ընդդիմադիրը

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հոգևոր դասի ներկայացուցիչների պարտադիր զինծառայությունից ազատելու խնդիրը: Ընդդիմախոսները իրավացիորեն հարց էին տալիս, որ եթե բոլորը օրենքի առաջ հավասար են, ապա ինչու հոգևորականները չեն ընդգրկվում հավասարության այդ նույն դաշտում: Այս հարցին ի պատասխան պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ջղերը տեղի տվեցին, և նա խիստ նյարդային տոնով արձագանքեց. «Ընկել եք հոգևոր ճեմարաների 18 սաների հետևից, կարծես այս երկրում առաքելական եկեղեցուց և նրա սպասավորներից ավելի առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման ու մեր սահմանների անձեռնմխելիության պաշտպանման համար»:


Մի քիչ պաթետիկ, մի քիչ անհամոզիչ, մի քիչ էլ վերացական այս պատասխանը շատ դժվար պիտի լինի ներառել օրենսդրական սահմանումների մեջ: Բայց հիմա Վիգեն Սարգսյանը մտահոգվելու ավելի լուրջ խնդիր ունի, քանի որ իր դիրքորոշմանը դեմ են ոչ միայն քաղաքական, այլև եկեղեցական ընդդիմության ներկայացուցիչները: Մասնավորապես, այսօր նախարարի տեսակետին դեմ է արտահայտվել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Վերջինս բառացիորեն հետևյալն է ասել. «Ես կարծում եմ, որ բոլորը պետք է գնան՝ բանակում ծառայեն: Այս ընդդիմախոսներին ասում եմ՝ եղբա՛յր իմ, տղամարդու համար բանակը նույնպես շատ կարևոր միջավայր է, տղամարդը պետք է ծառայի՝ լինի նա հոգևորական, թե գիտությամբ զբաղվող ուսանող... Ես դեռ այս նախագծի շուրջ ծավալված քննարկումներից առաջ էլ ասել եմ՝ այո՛, հոգևորականները պետք է գնան բանակ և անցնեն ոչ թե հոգևոր ծառայության, այլ՝ հենց զինվորական, ուստի՝ այս նախագծին երկու ձեռքով կողմ եմ: Նրանք, ովքեր բռնում են հոգևորականի ուղին, թող նախ ծառայեն որպես զինվոր, որից հետո կծառայեն որպես հոգևորական»:


Սրանից զատ սրբազանը կրկնել է ընդդիմության այն մտավախությունը, որ Հայաստանում ոմանք իրենց որդիներին ուղարկում են ճեմարան միայն նրա համար, որ բանակում չծառայեն: «Այո՛, շատ հաճախ մարդիկ գալիս են հոգևոր ճեմարանում սովորելու միայն նրա համար, որ չգնան բանակ: Ուստի, հոգևորականներն էլ, գիտությամբ զբաղվողներն էլ պետք է հավասար լինեն հարության մեջ»,- ասել է թեմի առաջնորդը:


Նման անսպասելի խոստովանությունը այժմ շատ հիմար վիճակի առաջ պիտի կանգնեցնի ինչպես պաշտպանության նախարարին, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հիշենք, որ Վիգեն Սարգսյանը ասել էր, թե ինքն այս խնդրի առնչությամբ բանակցում է Գարեգին Երկրորդի հետ: Հիմա ստացվում է, որ ոչ թե նախարարն ու կաթողիկոսը պիտի բանակցեն, այլ երկուսը միասին` Շիրակի թեմի առաջնորդի և մյուս ընդդիմադիր հոգևորականների հետ:






Դիտումների քանակ 49091


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Նոր եկամտաբեր բիզնես դասալիքներից

Հոկտեմբերի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությ...

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը

Սեպտեմբերի 26, 2017


Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտ...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

Բացահայտենք, որ ի՞նչ լինի

Բացահայտենք, որ ի՞նչ լինի

Հուլիսի 22, 2017


Երբ առաջին անգամ հրապարակ հանվեցին զինվորական ծառայությունից խուսափած շուրջ 5 տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների ու...

3 միլիոն՝ հանած 48

3 միլիոն՝ հանած 48

Հունիսի 28, 2017


Բանակում միայն ունեզուրկ խավի երեխաների ծառայելու խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել ու ահազանգվել է: Հատկապես առաջնագծում հայ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ