Սովորական խայտառակություն

Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 29, 2017
Անցնող շաբաթվա դիմանկարը (23 – 29 հօկտեմբերի, 2017թ.)

Դժվար է ասել, թե ուրիշ ինչը կարող էր մեկ ամիս շարունակ մնալ ամենաքննարկվող թեմաների հիթ-շքերթի առաջին հորիզոնականում, եթե այս շաբաթ խորհրդարանը քննության չառներ «Պաշտպանության մասին» և «Զինծառայողի կարգավիճակի և զինվորական ծառայության մասին» օրենքների նախագծերը: Եվ քանի որ քննարկումներն ուղեկցվեցին ոչ միայն փոխադարձ վիրավորանքներով ու մեղադրանքներով, այլ նաև սահմանային լավածությամբ, ուսանողների դասադուլով, հենց դա էլ անցնող յոթ օրերի համար ռազմահայրենասիրական թեմատիկան առաջին պլան բերեց:

Այս ամենին զուգահեռ երկիրը ջանաց մի փոքր էլ դուրս գալ իր սահմաններից և փոքր-ինչ ավելի մեծ նշանակություն ձեռք բերել: Դրա համար շատ լավ առիթ կարող էր դառնալ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որ գումարվել էր Երևանում: Ակնկալիքներ կային որ Մեդվեդև & friends շրջանակներում Հայաստանը կարող էր իր համար էական հարցեր լուծել, նաև բարձրացնել այսպես կոչված տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, և դա էլ բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Բայց արի ու տես, որ մեր բախտն այս անգամ էլ չժպտաց: ԵՏՄ նիստը հենց առաջին ժամից ուղեկցվեց սկանդալներով. անդամ երկրների վարչապետերը միմյանց հասցեին քննադատությունների ու մեղադրանքների տարափ հնչեցրին, ընդ որում՝ բացահայտ: Ղազախստանի և Ղրղզստանի միջև վերջերս ծագած խնդիրներն էին. ղազախական կողմը սահմանին հատուկ ծառայությունների ուժեղացված ստուգումներ է իրականացվում, ինչն էլ հանգեցրել էր երկու երկրների միջև լարվածության: Մի խոսքով, Երևանի բոլոր ջանքերը միանգամից ջուրն ընկան, և մերոնք ընդամենը սահմանափակվեցին սրտաբաց հյուրընկալությունն ապահովելու հոգսերով:

Շաբաթվա մյուս իրադարձությունները ոչ բեկումային էին, ոչ էլ շրջադարձային: Կարելի է նույնիսկ ասել` իրադարձությունների խիստ պակաս կար (եթե չհաշվենք վթարները, հրդեհները, ծեծկռտուքներն ու կենցաղային վեճերը, որոնք էլ զավթեցին այդ օրերի լրահոսի ամբողջ տարածքը): Նորությունների պակասն այնքան ակնհայտ էր, որ Սիսիանի քաղաքապետին վարկաբեկելու համար շրջանառության դրվեց դեռևս ապրիլին նկարահանված հոլովակը, իսկ քաղաքական անցուդարձի մասին կարծիքներ հնչեցնելու համար ժուռնալիստները ստիպված պեղում էին անցյալ դարի 90-ականների «երևելիներին»: Ու մինչ մարդիկ այսպես հետևողականորեն փորձում էին դատարկություն լցնել, այդ ընթացքում մեր խորհրդարանի շնորհիվ Հայաստանը հրաժարվեց Լուսնի ու Մարսի վրա պատերազմներ վարելու հնարավորությունից, փոխարենը ձեռք բերեց իր չունեցած օվկիանոսների և ծովերի վրա իր չունեցած նավերին հայկական դրոշ ամրացնելու իրավունքը ու այդքանով արդեն իսկ երջանիկ էր:

Ինչ վերաբերում է բնության հետ ներդաշնակ ապրելու մեր ներքին մղումներին, ապա անցած օրերի ընթացքում առիթներ ունեցանք Գորիսում հրկիզված արգելավայրի ծխի միջից տեսնել ու ակտիվ քննարկումներ ծավալել սպիտակագլուխ անգղների, վանդակներում ապրող գորշ արջերի, Դիլիջանում հատված 1600 ծառերի և նմանատիպ երևույթների շուրջ: Կարևորն այս պարագայում միշտ ակտիվ հետաքրքրասերի դերի պահպանումն է, որը հրաշալիորեն յուրացրել է մեր հասարակությունը` ընտրություն չկատարելով կարևորի ու երկրորդականի միջև: Նաև սա է պատճառը, որ հանրության գերակտիվ հատվածի համար փաստին հաջորդում է վերաբերմունքը` համաձայն դրա կարգավորելով հայացքների ու պատկերացումների այն դաշտը, որի վրա հենվում է խնդիրների մեջ թաղված, բայց հպարտությունը պահպանող երկիրը:

Հիմա արդեն համացանցի յուրաքանչյուր օգտատեր ձեզ կարող է հիշեցնել, որ, ասենք, անցած օրերի ընթացքում հայկական ֆուտբոլային թիմերը 38 գնդակ բաց թողեցին իրենց դարպասը, բայց դրա համար որևէ մեկը չպատժվեց: Կասեն, որ Կատալոնիայի խորհրդարանն անկախություն հռչակեց, բայց դրանով երկրամասն անկախ չդարձավ: Կհիշեցնեն, որ Միացյալ Նահանգներում հրապարակվեցին Քենեդու սպանությանը վերաբերող 3000 փաստաթղթեր, բայց դրանից սպանությունը չբացահայտվեց: Եվ ամենավերջում չեն մոռանա նշել, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը հրաման ստորագրեց ղազախերենի այբուբենը կիրիլիցայից լատինական գրաֆիկայի փոխադրելու մասին, բայց դրանից ղազախներն ավել երջանիկ չդարձան: Իսկ մեր այբուբենը դեռ մնում է անձեռնմխելի, թեև, ինչ մեղքներս թաքցնենք, մենք էլ ղազախներից ավելի երջանիկ չենք:

Դիտումների քանակ 76824

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։

Վերադառնալ

Փոխկապակցված

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (12 նոյեմբերի - 19 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 19, 2017

Եթե ժամանակի չափման միավորը շաբաթն է և այդ շաբաթը հայաստանյան տիրույթին է առնչվում, ապա խոսել հստակ ժամկետների մեջ տեղի ունեցած...

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (6 նոյեմբերի - 12 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 12, 2017

Եթե գնահատելու լինենք անցնող շաբաթվա ներքին զարգացումների դինամիկան, ապա իր նախորդի համեմատ այն որոշակի առաջընթաց արձանագրեց, թ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (30 հոկտեմբերի - 5 նոյեմբերի , 2017թ.)

Նոյեմբերի 4, 2017

Վերջին 7 օրերի գնահատականը հնչեցնելիս առաջին հերթին հարկ է լինում հայացք նետել ներքաղաքական զարգացումներին, հատկապես այն իրադար...

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (15 հոկտեմբերի - 22 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 22, 2017

Շաբաթվա ամենամեծ իրարանցումն առաջացրեց հայտարարված, բայց այդպես էլ տեղ չհասած փոթորիկը: Մի քանի մարզերում արտակարգ դրության կաց...

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (8 հոկտեմբերի - 15 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 15, 2017

Բնորոշել հնարավոր է այն բանը, ինչը գույն ու դիմագիծ ունի: Իսկ գունազուրկ և դիմազուրկ երևույթների համար շատ դժվար է որակումներ գ...

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Անցնող շաբաթվա նկարագիրը (1 հոկտեմբերի - 8 հոկտեմբերի , 2017թ.)

Հոկտեմբերի 8, 2017

Մի տեսակ շատ տարօրինակ շաբաթ ստացվեց անցնող յոթնօրյակը` բազմազան, իրարամերժ, անհետևողական ու աշնանային: Եղանակի ցրտելու հետ մեկ...

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (25 սեպտեմբերի - 1 հոկտեմբերի, 2017թ.)

Հոկտեմբերի 1, 2017

Խայտաբղետ շաբաթը` իր եղանակային փոփոխականությամբ հանդերձ, դեպի ավարտ է գնում, թեև նրա նստվածքի ծավալները առանձնապես մեծ չեն, քա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (18-24 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 24, 2017

Անցնող շաբաթն առաջին հերթին նշանավորվեց Հայաստանի Անկախության տոնակատարությամբ: http://www.shame.am/news/view/64910.html Սա այն...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Նույն թեմայով

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017

Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (11-17 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 16, 2017

Անցնող շաբաթը որքան էլ ջանար, ոչ մի շանս չուներ լավը լինելու, քանի որ սկսվեց և ավարտվեց աղմկոտ սպանություններով: Նախ Էջմիածին ք...

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Անցնող շաբաթվա դիմանկարը (04-10 սեպտեմբերի, 2017թ.)

Սեպտեմբերի 10, 2017

Որքան էլ անսովոր թվա, բայց այս շաբաթվա առաջին օրը երկրի համար նշանավորվեց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ իրավական բնույթի իր...

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Մինչ հանդիպում սեպտեմբերին

Հուլիսի 31, 2017

Անցավ ևս մեկ քաղաքական սեզոն, առջևում հերթական նոր պարբերաշրջանն է։ Հայաստանի Հանրապետությունն այս տարին գլորեց առանց որևէ ձեռք...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017

Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Լավագույնների մեջ վատագույնը

Լավագույնների մեջ վատագույնը

Հունիսի 15, 2017

Վստահեցումներ այն մասին, թե մեր երկրում գործարարության խթանման և խոշոր ներդրումներ կատարելու համար ստեղծված են բոլոր նպաստավոր ...

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Բլեյանն ընդդեմ հայ ժողովրդի և նրա ապագայի

Նոյեմբերի 22, 2016

Հանրաճանաչ Աշոտ Բլեյանը, որը ժամանակին աշխատել է կրթության նախարար և ջանք չի խնայել այդ ոլորտի քանդման և արժեզրկման գործում, այ...

Կարիճի տարի

Կարիճի տարի

Նոյեմբերի 22, 2016

Հայաստանի ինքնակեր հակատնտեսակարգին հենված կառավարման հակամարդկային համակարգը շարունակում է ցեղասպանել ժողովրդին: Հերթը կողոպու...

Ինչպե՞ս կդրսևորեն իրենց իշխանության ժառանգները

Ինչպե՞ս կդրսևորեն իրենց իշխանության ժառանգները

Փետրվարի 27, 2016

Խնդիրն ունի ևս մեկ կարևոր կողմ՝ ապագա ժառանգորդների անձնական հատկությունները: Հայտնի է, որ նրանք հիմնականում ջերմոցային արտադրա...

Հայաստանը կմասնատեն ըստ պահանջարկի

Հայաստանը կմասնատեն ըստ պահանջարկի

Փետրվարի 26, 2016

Կասկածից վեր է, որ բաժանումը տեղի կունենա ոչ թե ըստ նպատակահարմարության և արդյունավետության, այլ ըստ պահանջարկի: Եվ դա կկատարվի...

Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմ չէ

Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմ չէ

Փետրվարի 12, 2016
2

Խոսելով Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի կամ Արաբական Միացյալ Էմիրությունների մասին՝ առաջին հերթին մտաբերում ենք նավթը, Ճապոնիայի պա...

Հայաստանի տուրիզմը խարդախների տուրիզմ է

Հայաստանի տուրիզմը խարդախների տուրիզմ է

Հուլիսի 23, 2015

Մեր երկիրը երբեմն այնպիսի բարձունքներ է նվաճում, որ չգիտես՝ զարմանքն է տեղին, թե՞ հիասթափությունը: Հերթական «ձեռքբերումը» ևս դր...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27

Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02

Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17

Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017

Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017

Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Քվեարկությունների արխիվ