Տիեզերական խայտառակություն

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017
Երկնագույն դրամա Գյումրիում

Ծառուկ Սարգսյան


Բարոյաիրավական կրքեր Շիրակի համալսարանի շուրջ

 

Շուրջ մեկ ամիս է, ինչ հայոց անկախ ու կախյալ լրատվամիջոցները, բանուգործը թողած, քննարկում են Շիրակի պետական համալսարանի (Գյումրու նախկին պետական մանկավարժական ինստիտուտի) երկու դասախոսների բաց նամակը գործող ռեկտորի դեմ: Հականե-հանվանե կարծիքներ են հայտնում մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն սույն հաստատության տեղը, կարևորը մեկամյա ռեկտորին քլնգելն է, կարևորը այսպես կոչված «արդարության մարտիկներին» թիկունք կանգնելն է, և կարևորը նախկինների ու պոտենցիալ ապագաների դուդուկ դառնալու մարմաջն է: Հոգ չէ, թե սույն բուհում տասնհինգ տարի այլանդակություններ ու ապօրինություններ են կատարվել մինչև Սահակ Մինասյանը, և ոչ ոք հիշյալ «արդարության մարտիկների» պաշտպաններից ծպտուն չի հանել, կարևոր չէ, որ նախկին ռեկտորն ընտանեկան բանջարանոցի էր վերածել բուհը, կարևորն այն է, որ ներկայիս ղեկավարությունը, այսպես ասած՝ հալածում է հովուլիկին` Հովհաննես Խորիկյանին ու գագուլիկին՝ Գագիկ Համբարյանին, մտքի այդ գիգանտներին (ըստ տեղի վերլուծաբանների), հայոց պատմագիտական ու քաղաքագիտական մտքի այդ լուսապայծառ գանգերին: Բուհի ներկա ռեկտոր Սահակ Մինասյանը հրեշտակ չէ, ինչպեսև հրեշտակ չէ հայաստանյան պաշտոնյաների 90%-ը, բայց երբ հրեշտակի թևեր են իրեն փտած կռնակներին ագուցում գագուլիկն ու հովուլիկը, ակամայից մտածում ես, որ աշխարհն իրոք շուռ է եկել:


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, որ դրա մետաստազները հավերժ են, և պարսավագրերի վարպետներ մեր օրերում էլ կան: Բացի այդ, նրանք կատարելագործվել են, այժմ նրանց շարքերը համալրել են նաև ամենակատարյալ եվրարժեքների ամենափայլուն դավանողները (գ-րը)` միասեռականները, ի դեմս գագուլիկի` պրն Գագիկ Համբարյանի: Հովուլիկը, այն է` Հովհաննես Խորիկյանը, Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության բաժինն ավարտելուց հետո հեչ չէր ուզում ՀՀ ԶՈւ-ում ծառայել, բայց թարսի պես նրան անվանական ասպիրանտական տեղ չհատկացրին, միակ տեղն այն ժամանակվա ռեկտոր Հորիկ Հարությունյանը բերեց այլ մարդու համար: Հովուլիկը նրանցից չէր, որ լռեր, և իր մայրիկի հետ առաջին հզոր պարսավագիրը գրեց բուհի ղեկավարության վրա: Տեսնելով, որ իր հեղինակած զորավոր թուղթը բանի տեղ դնող չկա, հովուլիկը վա բանկ գնաց և զոհեց իր առողջ կույր աղիքը հանուն վեցամսյա տարկետման: Ստանալով զինկոմիսարիատի զորավոր թուղթը՝ մեր հովուլիկը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանի թեթև ձեռքով ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի առկա անվճար (տարկետման իրավունքով) մագիստրատուրա, երբ ինքն արդեն հնգամյա հիմնական բարձրագույն կրթություն ստացել էր ԳՊՄԻ-ում (թե ինչու կոպտորեն խախտվեց օրենքը` գիտեն զինկոմիսարներն ու երջանկահիշատակ Բաբկեն Հարությունյանը): Հետագայում ասպիրանտուրա և այլն, և այլն... Կարևորն այստեղ այն չէ, թե ինչ զարտուղի ճանապարհներով սուպեր-պուպեր հայրենասեր հովուլիկը թռավ բանակից, կարևորն այն է, որ թեկնածուականը բարեհաջող լըմնցնելուց հետո հովուլիկը գիտական բոմժի կարգավիճակով նորից թակեց իր մայր բուհի դուռը և արժանանալով այն ժամանակվա նույն բուհի պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Ելենա Վարդանյանի խղճահարությանը՝ մի քանի ժամ ստացավ: Ի՜նչ իմանար Ե.Վարդանյանը, որ իսկական իժի էր տաքացնում իր ծոցում, չնայած նմանատիպ իժեր, պարզվում է, նա շատ էր բուծել՝ միամտորեն հավատալով, որ իր ամբիոնի պատրաստած կադրերը գոնե երախտապարտ կլինեն իրեն և ավագ սերնդի մյուս դասախոսներին: Երբ Ե.Վարդանյանը հասավ ամբիոնի վարիչի կրիտիկական տարիքին, հովուլիկը, որպես հավատարիմ զինակից վերցնելով գագուլիկին՝ նույն ինքը բամբասանք.ամ-ի աննկուն քաղաքական մեկնաբան Գագիկ Համբարյանին և մի քանի յուրանմանների, ունենալով նախկին «անզուգական ռեկտոր», «դահուկավազորդ» Ապարիկի (այժմ` ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահ Վարդևան Գրիգորյան) հովանավորությունը, կենաց ու մահու պայքար սկսեց Վարդանյանի դեմ՝ մեղադրելով նրան դժոխային բոլոր մեղքերի մեջ և պարսավագրերով ողողելով ՀՀ ԿԳՆ-ն: Վարդանյանը հաղթեց, բայց հաղթանակն իրավամբ պյուռոսյան էր, որովհետև այս արժանապատիվ կինը չդիմացավ լկտի պարսավագրերի բեռին և շուտով կնքեց մահկանացուն: Վարդանյանի մահից հետո կարծես հովուլիկի ճանապարհը բաց էր դեպի իր երազանքը, բայց ամբիոնի վարիչի ընտրության ժամանակ այլ թեկնածու հայտնվեց, որը ձայների մեծամասնություն ստացավ բուհի գիտխորհրդում: Բայց դահուկագիտության դոկտոր ռեկտորը, որը խոստացել էր ամբիոնի վարիչի պաշտոնը հովուլիկին, ապօրինաբար չեղյալ հայտարարեց գիտխորհրդի քվեարկությունը և նոր քվեարկությամբ անցկացրեց իր հովուլիկին:


Հիմա ինչպե՞ս հասկանանք հովուլիկին, ի՞նչը դրդեց բոլոր ապօրինությունների բովով անցած սույն սուբյեկտին հանկարծ դառնալ արդարության մարտիկ... պատասխան չկա ու չի լինելու...


Իսկ ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ (ինչպես կասեր Արմենչիկ Դարբինյանը՝ արհեստավարժ) միասեռական գագուլիկին, ապա նրա ուսանողները թող ասեն, թող հիշեն գագուլիկի հայտնի բլոկնոտը, որտեղ հատիկ առ հատիկ նշված էին տվողներն ու չտվողները, միջնորդածներն ու մյուսները... Մարդը տերեր փոխելու էր սովոր, բայց ներկա տերը չգիտես ինչու անտեսեց իրեն, զրկեց անիմաստ պաշտոնը վայելելու հաճույքից, բնական է, որ պիտի պարսավագիր գրի, քլնգի իր սիրելի կայքում բուհի ներկա ղեկավարությանը և, ո՜վ նախախնամություն, հանդես գա ի պաշտպանություն ուսանողության:


Ո՜վ արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին, զի քեզ համար պայքարողները սովորական պարսավագրերի վարպետներ հովուլիկն ու գագուլիկն են...


Հետգրություն


Սակայն, պետք է խոստովանել, որ հովուլիկն ու միասեռական գագուլիկն իրենց պայքարը ռեկտորի դեմ վարեցին ամենաապաշնորհ ձևով: Նրանք պետք է բողոքներ գրեին ոչ թե ՀՀ քաղաքական ղեկավարությանը, այլ Եվրամիության դեսպաններին: Պետք էր գրել և ապացուցել, որ հետամնաց Գյումրիում, նախագահ Սարգսյանի պատճառով, անտեսված են միասեռականները, որ ոտնահարվում են իրենց շահերն ու, ամենակարևորը` սրբազան իրավունքները: Կարելի էր ավելի հեռուն գնալ. այսօր Եվրամիության երկրներում բազում միասեռական վարչապետեր և այլ ազդեցիկ դեմքեր կան, պետք էր հոգու ճիչով դիմել անձամբ նրանց, օրինակ՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելին, որի հարսանիքին ՀՀ վարչապետը չէր հրավիրվել (հավանաբար, այնտեղ արդեն գիտեին, թե ինչ երկիր է Հայաստանը և ամաչել էին դրա ղեկավարությանը ձեռքով բարևել), նշանակում է` Լյուքսեմբուրգի վարչապետը հոգով և քամակով կողմ կլիներ մեր հովուլիկին ու գագուլիկին, ըմբոստ նամակ կգրեր ՀՀ նախագահին, վերջինս էլ, ամոթից և խուսափելով ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելուց` տեղում գիլիոտինի կուղարկեր Սահակ Մինասյանին և կվերականգներ երկնագույն արդարությունը: Բայց, ավա՜ղ… Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Կարելի է սկսել այս գործը հենց վաղը: Լյուքսեմբուրգի վարչապետի անձնական տվյալները հեշտ է պարզել, այնպես որ, հուսանք, այս կինոն դեռ նոր է սկսվում:

 






Դիտումների քանակ 90179


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սկզբում որոշում են, հետո նոր մտածում

Սեպտեմբերի 11, 2017


Գրեթե մեկ տարի շարունակված բոյկոտից հետո Գյումրիի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշել է, որ սեպտեմբերի ...

Դաշնակները անօթևան չեն

Դաշնակները անօթևան չեն

Սեպտեմբերի 8, 2017


Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է: Դաշնակները ոչինչ չեն անում, բացի իշխանությ...

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Հուլիսի 31, 2017


Շուրջ մեկ ամիս առաջ էր, երբ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փ...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Բալասանյանի օրհնված ամոթը

Բալասանյանի օրհնված ամոթը

Հոկտեմբերի 10, 2016


Գյումրիի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Սամվել Բալասանյանը ստանձնել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, այնուհետև երդվել է: Սամվե...

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Իշխանությունների վտանգավոր փորձարկումը հաջողվեց

Հոկտեմբերի 3, 2016


Միանշանակ կարելի է ասել, որ իշխանությունների այս փորձարկման արդյունքը բացասաբար կազդի երկրի ՀՆԱ-ի վրա: Բանն այն է, որ ի սկզբանե...

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Տիգրան Ուրիխանյանի հարազատների ողբերգությունը

Հոկտեմբերի 2, 2016


Տիգրան Ուրիխանյանը՝ Հայաստանի միակ դրուժիննիկն ու «Ալյանս» առաջադիմական կուսակցության նախագահը (հայտնի է, որ դրուժիննիկությունը...

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

ԳԱԼԱ-ն կրակի հետ է խաղում

Սեպտեմբերի 28, 2016


Նախընտրական շրջանում Գյումրիում ԳԱԼԱ կուսակցության հանկարծակի հայտնությունը անակնկալ էր: Բայց դա շատ կարճ տևեց: Շուտով ամենքն է...

Արյունոտ ընտրություններ

Արյունոտ ընտրություններ

Սեպտեմբերի 20, 2016


Ցավալի լուր ստացվեց այսօր Գյումրիից: Ոստիկանության հաղորդման համաձայն, Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կ...

Երկու զառ՝ թեկնածուի փոխարեն

Երկու զառ՝ թեկնածուի փոխարեն

Սեպտեմբերի 19, 2016


Նրանք, ովքեր Գյումրիում թեժ ընտրապայքար են կանխորոշում, շրջանցել են ևս մի կարևոր առանձնահատկություն: Այս քաղաքում նույնիսկ թեժ ...

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Սեպտեմբերի 17, 2016


Հայ պաշտոնյաների ամենազզվելի հատկանիշներից մեկն այն է, որ սրանց թողնես՝ հորթին կուտեն դեռ չծնված: Էլ չեն սպասի, որ հորթը ծնվի, ...

Սամվել Բալասանյանի խայտառակությունները

Սամվել Բալասանյանի խայտառակությունները

Սեպտեմբերի 7, 2016


Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն մի առավոտ արթնացավ ու հանկարծ հայտնաբերեց, որ ինքն իր կամքից անկախ դարձել է մեծ բա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ