Ազգային խայտառակություն

Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Հոկտեմբերի 30, 2017
Սասնա ծռերն ընդեմ Գարեգինի ծռերի

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հովվապետական այցով ԱՄՆ-ում է: Կար ժամանակ, երբ սփյուռքում վեհափառին ընդունում էին հիացական բացականչություններով և համբուրում էին նրա աջը: Հիմա պատկերն այլ է: Հիմա ոչ միայն չկա նախկին պատկառանքը, այլև կաթողիկոսը գրեթե ամեն քայլափոխի հանդիպում է իր տրամադրութունը փչացնող և իր այցը տառապանքի վերածող մարդկանց: Շտապենք նշել, որ այս անգամ դրանք հիմնականում «Հիմնադիր խորհրդարանի» ու «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն էին, որոնք Ամերիկայում «Սասնա ծռեր-2» են հիմնել ու որոշել են իրենց լուման բերել հայրենի ծայրահեղականների պայքարին: Իսկ այդ առաքելության գլխավոր գործառույթը ԱՄՆ ժամանող հայ պաշտոնյաների ու հոգևոր առաջնորդների կյանքը թունավորելն է, որովհետև երբ ոմն ԱՄՆ քաղաքացի հայուհի տեսախցիկի առաջ հայտարարում է, թե «Մենք բոլորս էստեղ ենք ասելու, որ մեր ժողովրդի հետ ենք և ազատագրելու ենք մեր երկիրն ու եկեղեցին»,- ուզում ես առաջին հերթին հասկանալ, թե այդ տիկինն ու նրա նմանները օտարի տանը նստած ինչպե՞ս են պատրաստվում երկիր ազատագրել:


Ամեն դեպքում, ամերիկյան ծռերը այս դեպքում էլ գործի անցան ու բողոքի ակցիա իրականացրեցին հայկական եկեղեցու դիմաց, որտեղ պատարագ էր մատուցում Գարեգին Բ-ն: Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ էին հետևյալ գրառումներով. «Գորշ գայլ Գարեգին Բ», «Իմ երկիրը բռնազավթված է», «Գարեգին Բ՝ սատանիկոս», «Ազատ, անկախ Հայաստան», Գարեգին Բ-ի նկարով պաստառների վրա գրված էր. «Իմ Աստվածը իմ փողն է» «Հոկտեմբերի 27, դավաճան ու մարդասպան» և այլն: Թե հետո ինչ եղավ, արդեն այնքան էլ դժվար չէ կռահել: Պատմում են, որ եկեղեցու տարածքում հայտնված բողոքավորներին հայհոյել են, հարվածել ու սպառնացել, որ վիզն են կտրելու: «Իսկ ինձ ներսում մի սպասավոր սպառնաց, ասելով՝ «Իրիկունը կտեսնես, թե քո հետ ինչ է լինելու»,- պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը:


Յուրահատուկ համադրություն է ստեղծվում: Այն մարդիկ, ովքեր աջակցում են զենքի ուժով և բռնի գործողություններով իրավիճակ փոխող զինյալներին, զարմանում են, որ իրենց նկատմամբ նույնպես ուժ ու բռնություն է գործադրվում: Իսկ այն հոգևորականները, որոնք քարոզում են համերաշխություն ու հանդուրժողականություն, որոշ պայմաններում այնքան էլ դեմ չեն մարդ ծեծելուն և վիզ կտրելուն: Ստացվում է, որ Սասնա ծռերը ոչնչով չեն զիջում Գարեգինի ծռերին: Բայց թե այդ մրցակցությունն ինչո՞ւ պիտի ծավալել օտար հողում, սա արդեն այլ խնդիր է դառնում:







Դիտումների քանակ 64695


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յու...

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Ե՛վ ահաբեկիչներ, և՛ մարոդյորներ

Հուլիսի 21, 2018


Ոստիկանների սպանության մասին Պավլիկ Մանուկյանի խոստովանության ֆոնին կարծես երկրորդ պլան մղվեց մի նողկալիագույն հանգամանք, ևս մե...

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Տեսակետի ձեռքը կրակն են ընկել

Հուլիսի 20, 2018


Վերջին օրերի աննախադեպ շոգերը շատ ծանր են անդրադարձել «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամների վրա: Մեկը մյուսի հետևից նրանք անսպասել...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Մարդասպանություն ըստ տեսակետի

Մարդասպանություն ըստ տեսակետի

Հուլիսի 18, 2018


Հենց այն ժամանակ, երբ պիտի մտածեինք, թե «Սասնա ծռերի» հարցը կարելի է համարել փակված, զինյալ խմբի գործով հերթական դատական նիստու...

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Պավլիկը զայրացել է Նիկոլի վրա

Հուլիսի 11, 2018


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին մեկիկ-մեկիկ բաց թողնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականում բացեց Պանդորայի տուփը, և հեռու ...

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Ծառուկյանն աջակցում է ահաբեկչությանը

Հուլիսի 10, 2018


Երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները մեկը մյուսի ետևից սկսեցին երաշխավորագրեր ու միջնորդագրեր ներկայացնել «Սասնա ծռեր» ահաբեկ...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018


Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հե...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Ի՞նչ են անելու ազատված ծռերը պառվաբոզերի գլխավորությամբ

Հունիսի 11, 2018


«Սասնա ծռերի» ահաբեկիչներին քաղբանտարկյալներ չճանաչելով հանդերձ Նիկոլ Փաշինյանը սկսել է նրանց մեկիկ-մեկիկ ազատ արձակել, նույնիս...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ