Ազգային խայտառակություն

«Կնիկը» Ջիգարխանյանին, ամեն ինչից զատ, զրկել է նաև Ռուսաստանի բարձրագույն պարգևից

Հոկտեմբերի 31, 2017
 «Կնիկը» Ջիգարխանյանին, ամեն ինչից զատ, զրկել է նաև Ռուսաստանի բարձրագույն պարգևից

Ռուսաստանյան գործակալությունները տեղեկացնում են Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վերջին (տա՛ Աստված) պասիայի՝ Ռուսաստանից փախուստի մասին։ Գրում են, որ ախմախին հիմարեցրած խարդախ կինը ծնողների հետ փախել է կամ Կիև (պատմական հայրենիք), կամ Նյու Յորք, կամ էլ Թել Ավիվ։ «Россия» հեռուստաալիքի «Прямой эфир» հաղորդման հեռուստադիտողներին ցուցադրել են կադրեր, որոնցում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բանկոմատով իր հաշվին է փոխանցում խոշոր գումար, հասկանալի է, որը «քցել» է ամուսնուց։ Մի խոսքով՝ դեռ երկար կխոսեն ու կգրեն Ջիգարխանյանի կրած վնասի մասին, կխղճան նրան ու կնզովեն Վիտալինային (կամ հակառակը), բայց գլխավորի մասին ցայժմ ասված չէ։

 

Իսկ գլխավորն այն է, որ շնորհիվ ուկրաինացի կնոջ Արմեն Ջիգարխանյանը զրկվեց Ռուսաստանի «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանից, որը նա միանշանակ կստանար 2015թ., 80-ամյակի առիթով։ Ավելին, Ջիգարխանյանը կդառնար ռուսաստանյան այդ բարձրագույն պարգևի (երեք աստիճանի շքանշանների՝ երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի, նրան արդեն արժանացրել էին) առաջին հայ ասպետը։ Իսկ ինչո՞ւ։ Դե, որովհետև մեր բիձուկը, կնոջ ազդեցության հետևանքով, հանկարծ դեմ էր խոսել Պուտինին, խիստ քննադատել էր Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, մի խոսքով՝ իրեն պահել էր այնպես, ինչպես ռուսաստանցի ռուսատյաց լիբերալները։ Դե, իսկ ո՞ր նորմալ հայը կկիսեր նման ծայրահեղ անարդար ու տխմար (համենայնդեպս՝ հայերի համար, որոնք Ղարաբաղի հիմնախնդիր ունեն) քաղաքական դիրքորոշումը։ Իհարկե, ոչ մի։ Ցավոք, բացառություն դարձավ Արմեն Ջիգարխանյանը, որը օր ծերության որոշել էր ամուսնանալ ուկրաինուհի, մեղմ ասած՝ մարմնավաճառի հետ։ Մի խոսքով՝ ամոթ և ափսոս...






Դիտումների քանակ 72534


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ջիգարխանյանի ԱՍԱԼԱ-ն

Ջիգարխանյանի ԱՍԱԼԱ-ն

Հոկտեմբերի 25, 2017


ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ անձնական բնույթի խնդիրները սպառնում են կտրուկ կերպով դառնալ միջազգային և ...

Ջիգարխանյանի պերճանքն ու թշվառությունը

Ջիգարխանյանի պերճանքն ու թշվառությունը

Հոկտեմբերի 16, 2017


Պետք է խոստովանել, որ Ջիգարխանյանի անձնական ողբերգության մեջ չտուժեց նախագահ Սարգսյանը: Գոնե այս հարցում նրա բախտը բերեց: Որքան...

Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնում սառույց է արտադրում. Կեցցե հայ թատրոնը

Ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը թատրոնում սառույց է արտադրում. Կեցցե հայ թատրոնը

Ապրիլի 17, 2015


Գրիգորյանը երբեք չի տուժի և ոչինչ չի կորցնի. նա կորցրեց ընդամենը կնոջը, որին նրանից խլեց Արմեն Ջիգարխանյանը, քանզի լավ էր հասկա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ