Սովորական խայտառակություն

Ե՞րբ են տալու Ավետի Նոբելյան մրցանակը

Հոկտեմբերի 31, 2017
Ե՞րբ են տալու Ավետի Նոբելյան մրցանակը

Շոումեն, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ինչպես հայտնի կինոնկարում էին ասում, «մեծավորների աչքի լույսն է»: Իսկ այդ լույս լինելու հանգամանքն ինքնին ենթադրում է, որ երիտասարդը կարող է հավակնել զանազան արտոնությունների, բաց դռների ու ջերմ վերաբերմունքի: Միայն թե ստացվել է այնպես, որ Բարսեղյանն ու նրա հովանավորներն այս ամենը մի քիչ այլ կերպ են ընկալել ու հիմա կրակն են ընկել իրենց հասկացածի կամ չհասկացածի ձեռքը:


Այսօր սույն Բարսեղյան Ավետը ինստագրամյան իր էջում մի նոր լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա պարգևատրվել է Երկրապահ կամավորական միության շքանշանով: «Այսօր պատիվ եմ ունեցել պարգևատրվելու Երկրապահ կամավորական միության շքանշանով»,- լուսանկարը մեկնաբանել է հաղորդավարը` իր գրառման մեջ բովանդակային կոպիտ սխալ կատարելով: Բանն այն է, որ Ավետը ոչ թե պատիվ է ունեցել, այլ ունեցել է մի հսկայական թուրիմացություն` հայտնվելով այնտեղ, որտեղ նա ոչ եղել է, ոչ էլ որևէ առնչություն ունի: Հիմա ամեն մի իսկական երկրապահ իրավունք ունի զարմացած հարցնելու, թե հատկապես որ ծառայությունների համար է նա ստացել ԵԿՄ-ի շքանշանը: Ռազմադաշտում Ավետին տեսնող չի եղել, կամավորական չի գրվել, սահմանային հերթապահության չի մասնակցել: Այդ դեպքում ինչո՞ւ հանկարծ գեներալ Մանվել Գրիգորյանը որոշեց շոումենից երկրապահ կերտել:


Բայց ուր էր, թե միայն գեներալ Մանվելի «առատաձեռնությամբ» ամեն ինչ ավարտվեր: Ինչ-որ մի հրաշքով ՀՀ վաստակավոր արտիստ հռչակված հաղորդավարը դա այնքան լուրջ ընդունեց, որ սկսեց իր կոչումը զարդարել զանազան մեդալներով: Ընդամենը օրեր առաջ էր, երբ Երևանի ծննդյան օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրեց Ավետ Բարսեղյանին: Մարգարյանին հաջորդեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որը շտապեց իր հաստատության մեդալներից մեկն արագ կախ տալ Ավետի կրծքին: Ու եթե այս տեմպերն առաջիկայում էլ շարունակվեն, ապա հեռու չէ այն օրը, երբ Ավետ Բարսեղյանն իրավունք կունենա դժգոհ ձայնով հարցնելու. «Իսկ որտե՞ղ է իմ Նոբելյան մրցանակը, ինչո՞ւ եք ուշացնում»:







Դիտումների քանակ 29539


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Լիլիթ Մակունցին` շտապ պսակադրություն, հանուն հայրենի մշակույթի

Մայիսի 17, 2018


Ո՞նց բացատրենք սրան, որ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել իսկապես մեծ մարդկանց ասածը, ասենք՝ Կանտի, Հեգելի, բայց ոչ երբեք սրա նմա...

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

«Դուխով» սկսեց ու «դուխով» կշարունակի

Մայիսի 13, 2018


Նիկոլ Փաշինյանը մշակույթի նախարար էլ ունեցավ, անունը` Լիլիթ Մակունց: Սրան պեղեցին Արմենչիկ Դարբինյանի համալսարանից: Կրթությամբ ...

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Ամենայն Հայոցից Ամենայն Հայոցին

Սեպտեմբերի 18, 2017


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան հյուրերին երեկ առաջնորդել էին «Փարավոն» ռեստորան»: Ուրիշ էլ ո՞ւր պիտի ն...

Վանդալիզմի երկու հովանավորները

Վանդալիզմի երկու հովանավորները

Հուլիսի 19, 2017


Երկու օր առաջ համացանցում հայտնված լուսանկարները ոչ միայն զայրացրին, այլև ապշեցրին օգտատերերին: Նկարներում պատկերված էր, թե ինչ...

Երբ ծիրանն էլ է տրանսսեքսուալ

Երբ ծիրանն էլ է տրանսսեքսուալ

Հուլիսի 6, 2017


Մոտ օրերս մեր մայրաքաղաքում վերստին կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Արդեն 14 տարի շարունակ մշակութային այս կարև...

Քարանձավները մնացին Ամիրյանին

Քարանձավները մնացին Ամիրյանին

Հունիսի 22, 2017


Հայաստանի մշակույթի նախարարության հայտարարած ՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին հունիսի 21-ի դրությամբ ոչ մի հայտ չի ...

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Հունիսի 16, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել Չայկովսկու անվան ռուսական պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմի` Հայաստանում գտնվելու կա...

Ի՞նչ են ուտում Արգիշտին ու Ամիրյանը

Ի՞նչ են ուտում Արգիշտին ու Ամիրյանը

Ապրիլի 29, 2017


Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ մշակույթից ոչինչ չի հասկանում, բայց արդեն դարձել է հայ ռեստորանատերերի ու խոհարա...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Մշակութային կանգա՞ռ, թե՞ ինտերվենցիա

Մշակութային կանգա՞ռ, թե՞ ինտերվենցիա

Փետրվարի 1, 2017


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոր բան է հորինել: Կոչվում է «Մշակութային կանգառ» ծրագիր: Եթե գաղափարը հակիրճ շարադրենք, ապա ե...

Ո՞ւմ դեմ է ցույց անում Արմեն Ամիրյանը

Ո՞ւմ դեմ է ցույց անում Արմեն Ամիրյանը

Հունվարի 30, 2017


Երևանում Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ցույց էր կազմակերպել: Հրաշալի...

Ֆռիկչի Ամիրյանը թափանցիկ լինել չի ուզում

Ֆռիկչի Ամիրյանը թափանցիկ լինել չի ուզում

Հունվարի 18, 2017


Ներկա կառավարության անդամների մեջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բացառիկ է նրանով, որ բոլորից արագ է հրաժարվում իր տված խոստո...

Ամիրյանը կոկա-կոլան հենց այնպես չի խմում

Ամիրյանը կոկա-կոլան հենց այնպես չի խմում

Հունվարի 17, 2017


Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի ողջ հոգևոր պաշարը տեղավորվեց մի սովորական ապակե շշի մեջ, ավելի ճիշտ` շշի պիտակի վրա...

Նորմալ է, երբ աննորմալ է

Նորմալ է, երբ աննորմալ է

Հունվարի 12, 2017


ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի մասսայական «ոչնչացման» գործընթացի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկի մահախոսականն էլ կարդ...

Արմեն Ամիրյանին Երևանից կաքսորեն

Արմեն Ամիրյանին Երևանից կաքսորեն

Դեկտեմբերի 29, 2016


Տարածքային կառավարման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանն իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում մի տեղեկություն հաղորդեց, որը լիովին ...

Արմեն Ամիրյանը հոգով գաղթական է

Արմեն Ամիրյանը հոգով գաղթական է

Դեկտեմբերի 21, 2016


Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը չափազանց շատ է սիրում մտքեր արտահայտել հայրենիքի, նվիրվածության, սեփական ժողովրդին ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ