Սովորական խայտառակություն

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017
Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Տերտերները և որսագողությունը


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների հերթական սպանդի առիթով: Միայն թե այս դեպքում մարդկանց արդեն հետաքրքրում են ոչ այնքան գնդակահարված շնչավորները, որքան նրանց դահիճը: Բանն այն է, որ հմուտ որսորդը քահանա է` Ղևոնդ քահանա Գափոյանը: Վերջինս այնքան է շեղվել իր բուն կոչումից ու հրապուրվել որսորդությամբ, որ կենդանիների հետ ունեցած զինված բախման արդյունքները վերցրել ու հրապարակել է համացանցում:


Այս ամենը կարծես քիչ էր, զինյալ քահանան նաև չի նահանջել համացանցային ճակատում և մեկը մյուսի ետևից ծանր հարվածներ է հասցրել բոլոր նրանց, ովքեր փորձել են դատապարտել իր արարքը: Հատկապես լայն շրջանառություն են ստացել տեր հոր «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» և «Ես վախենալու չունեմ» արտահայտությունները: Այս բառերը հազիվ թե հնարավոր լինի գտնել Աստվածաշնչում, բայց, ամենայն հավանականությամբ, լայն տարածում ունի հայ կղերականության շրջանակներում, որտեղ ուժի գոյությունը ենթադրում է թույլերի ոչնչացում, իսկ քաջությունն էլ չափվում է անպաշտպան արարածների վրա կրակ բացելու արտոնությամբ:


Թե հիշյալ քահանայի պահվածքը որքանով է ներդաշնակում քրիստոնեական արժեքների ընդունված չափանիշներին, այս թեման հազիվ թե Մայր Աթոռում լուրջ քննարկումների տեղիք տա: Այնտեղ նաև ոչ ոք չի հարցնի, թե Ղևոնդ քահանային որտեղից մարտական (այլ ոչ թե որսորդական) զենքերը: Եվ ընդհանրապես, հազիվ թե որևէ մեկը նրան տհաճ հարցերով դառնություն պատճառի, որովհետև եթե ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, ապա քահանան անկասկած իրեն բավականին ուժեղ և պաշտպանված է զգացել նման բան ասելու համար: Իսկ այդ ուժը երևի թե հենց այն ձեռքն է, որը պիտի պատժեր, սակայն կպաշտպանի:







Դիտումների քանակ 28906


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք ա...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Կաթողիկոսից վառվածները

Կաթողիկոսից վառվածները

Հոկտեմբերի 4, 2016


Երեկ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կարգալույծ էր հռչակել Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանին (Արարատյան Հայրապետական թեմ): Ինչպես աս...

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

Հոկտեմբերի 1, 2016


Հայաստանում, լավ թե վատ, այնուամենայնիվ, կան կաթնամթերք արտադրողներ: Օրինակ, «Աշտարակ կաթ», «Արզնի», «Չանախ», «Մարիաննա» և այլն...

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Սեպտեմբերի 5, 2016


Մեր հոգևոր հայերը չեն սիրում, երբ իրենց քննադատում են: Մարդիկ էլ չեն սիրում եկեղեցականներին, քանի որ նրանց ղեկավարը պրն Գարեգին...

Եկեղեցին չի կողմնորոշվում, թե ում անիծի

Եկեղեցին չի կողմնորոշվում, թե ում անիծի

Հուլիսի 30, 2016


Վերջին օրերի իրադարձությունները անմասն չթողեցին նաև եկեղեցու սպասավորներին: Էջմիածինը փորձեց վերաբերմունք դրսևորել, կաթողիկոսը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Տարոնի աղբանոցը
Փետրվարի 21, 2018


Տարոնի աղբանոցը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ