Սովորական խայտառակություն

Չի բարձրանում, բայց բարձրանում է

Հոկտեմբերի 31, 2017
Չի բարձրանում, բայց բարձրանում է

Կամ` չի նվազում, բայց նվազում է


Սև հումորի գլուխգործոց կարելի է համարել Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն միտքը, որ 2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման բյուջե: Այս օրերին, երբ Ազգային ժողովում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները, հետզհետե բացահայտվում են նորանոր ծայքեր, և դրանցից ոչ մեկն առայժմ հույսեր չի ներշնչում, էլ ուր մնաց, թե խոսք գնա զարգացման մասին: Գուցե Արամյանին այդպես արտահայտվելու հիմք է տվել այն փաստը, որ եկող տարի մոտ 100 միլիարդ դրամով նախատեսվում է բյուջեն ավելացնել: Սակայն բավական է միայն դիտել, թե ինչերի հաշվին է առաջանալու այդ 100 միլիարդը, և պարզ կդառնա, որ այս ծայրից կտրելով և մյուս ծայրում ավելացնելով ծավալները ոչ միայն չեն փոփոխվում, այլև մարմինն է դառնում մասնատված:


Այսօր հազիվ թե մարդկանց հետաքրքրի այն խոստումը, որ միջոցների առյուծի բաժինը գնալու է կապիտալ ծախսերի ուղղությամբ: Նրանց համար լիովին բավական էր իմանալ, որ չի սպասվում ոչ աշխատավարձերի, ոչ թոշակների բարձրացում, ընդ որում` որոշ հաշվարկների համաձայն, դրանց չպետք է սպասել առաջիկա երեք տարիների ընթացքում: Բայց, պարզվում է, վատից վատն էլ կա, ասենք, օրինակ, այն, որ 2018 թվականին նախատեսվում է մոտ 1000 դրամով կրճատել միջին թոշակի չափը: Եկող տարի աշխատանքային կենսաթոշակի միջին չափը լինելու է 39 հազար դրամ` այս տարվա 40 հազարի փոխարեն:


Ու եթե ֆինանսների նախարարն ասում էր զարգացման մասին, ապա ՀՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նրան էլ է գերազանցում իր հումորի պաշարով և հայտարարում, որ 40 հազարից 39 հազար դառնալը չի նշանակում, որ թոշակները նվազում են: «Դա չի նշանակում, որ թոշակները նվազում են, դա նշանակում է, որ դա թոշակի միջին չափն է: Թոշակները չեն նվազում, պարզապես 2018 թվականին թոշակների աճ չի նախատեսվում»,- մեկնաբանում է Մելիքյանը: Ընդ որում, նա այս ձեռքբերումով չի բավարարվում և ավելի տպավորիչ սրամտություն է մատուցում` նշելով. «Մենք յուրաքանչյուր տարի ապահովում ենք աշխատավարձի 7-8 տոկոսի աճ»: Մելիքյանը սա ասում է աշխատավարձերն անփոփոխ թողնելու կառավարության պնդումների ֆոնի վրա: Դե հիմա գնա ու հասկացիր, թե այդ ինչպես է լինում: Ու հենց հասկանաք, այդ ժամանակ էլ կիմանաք, թե ինչու է մեկի համար բյուջեն զարգացման, իսկ մյուսի համար` գահավիժման:






Դիտումների քանակ 42504


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Էլ ի՞նչ մնաց ծախելու

Հունվարի 11, 2018


Տարիներ առաջ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի պահուստային ֆոնդի ամբողջ ոսկու պաշարը, բայց դրանից երկիրն ավելի...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Թույլին` քիչ, ուժեղին` շատ

Նոյեմբերի 15, 2017


Աղքատ երկրի համար խնայողությունը ծայրահեղ անհրաժեշտություն է: Եթե միջոցներն անբավարար են, ուրիշ ոչինչ չի մնում, քան հրաժարվել ո...

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Գալիս է շատ խոսելու ժամանակը

Նոյեմբերի 1, 2017


Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումն ընթանում է այն բանի...

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Խեղճերը կգնան, ուժեղները կմնան

Հոկտեմբերի 30, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու, որ 2018 թվականին Հայաստանի պետական ապարատը կկրճատվի գրեթե 5560 մարդով: Ֆինանսների նախարար Վարդա...

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Աղքատ եք, որովհետև կառավարությունն ազնիվ է

Սեպտեմբերի 28, 2017


Հայաստանում 2018 թվականի համար պետական բյուջեով սոցիալական ծախսերի փոփոխություն, թոշակների, աշխատավարձերի աճ առայժմ չի նախատեսվ...

Հազարը մեկի դիմաց

Հազարը մեկի դիմաց

Սեպտեմբերի 27, 2017


Ամբողջ տարին կրճատում ու կրճատում էին: Ամբողջ տարին փակում ու փակում էին: Ամբողջ տարին օպտիմալացնում ու խնայում էին: Հիմա այդ ք...

Էշն էլ դա կանի

Էշն էլ դա կանի

Սեպտեմբերի 25, 2017


Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշել էր մեկ տարվա գործունեություն ամփոփել և ասուլիսի էր գնացել աչքալուսանքով: Առա...

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Արամյան, բա դա ասելու բա՞ն էր

Հուլիսի 27, 2017


ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ: Բայց...

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Խոստացված աճ և հնարավոր նահանջ

Հունիսի 21, 2017


Ազգային ժողովն այսօր քննարկում էր կառավարության ծրագիրը և առաջին գծում բուռն պայքար էր մղում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյ...

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Ֆինանսների նախարարը դեմ է ՀՀԿ-ին

Մարտի 30, 2017


Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն իր համակիրներին պատմում էր այն մասին, թե ինչպես է ինքը փշաքաղվել, երբ իմացել է, որ իրենց դաշին...

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Մեծի և շատ մեծի տարբերությունը

Հունվարի 12, 2017


Հետտոնական տրամադրություններն իրենց հետքն առաջին հերթին թողեցին կառավարության որոշումների վրա: Այսօր շարունակվեց կադրային ու կա...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Վարդան Արամյանը գիտե, թե ինչու սպանեցին դեսպանին

Դեկտեմբերի 23, 2016


Գնումների ոլորտը թափանցիկ դարձնելու նախաձեռնությունը ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ամենասիրած թեմաներից է: Նա պատրաստ է ժա...

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Վարդան Արամյանը ոչ քաղցած է, ոչ մրսած

Նոյեմբերի 2, 2016


2017թ. բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը աչքալուսանք տվեց ժողովրդին՝ տեղեկացնելով, որ թոշակներն ու ն...

Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում

Ֆինանսների նախարարը հանցակից է դառնում

Հոկտեմբերի 31, 2016


Իշխանության ներսում հաճախ կարելի է լսել, որ իրենք կողմ են առողջ քննադատությանը: Գոնե այդպես ասում են: Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախ...

Քանի՞ թարգմանիչի կարիք ունի վարչապետը

Քանի՞ թարգմանիչի կարիք ունի վարչապետը

Սեպտեմբերի 22, 2016


Սկզբում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իմացավ, որ երկրի վիճակը շատ ծանր է և այդ մասին բարձրաձայն խոստովանեց: Հետո նա տեղ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ