Սովորական խայտառակություն

Առանց երևակայական էքսցեսների

Նոյեմբերի 1, 2017
Առանց երևակայական էքսցեսների

Այսօր առավոտյան արդեն հայտնի էր, որ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Լրանում է բուհի հիմնադրման 15-ամյակը, և այցն այդ առթիվ էր: Բայց այդքանը բավարար չէր սուր զարգացումների և ինտրիգների սիրահարների համար: Անմիջապես խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ խոսքն այս անգամ պիտի գնա նախագահ - Արթուր Բաղդասարյան հարաբերությունների մասին: Ինչպես հայտնի է, հիշյալ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ռեկտորը՝ նույն կառույցի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնում: Տևական ժամանակ ընդդիմություն խաղացող այդ քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններում խայտառակ պարտություն կրելուց հետո մի տեսակ մեկուսացել, պարփակվել էր ինքն իր մեջ և վերակենդանացման ելքեր էր որոնում: Ու հիմա բնական էր, որ նախագահի այցը շատերը պիտի գնահատեին հենց դրա համատեքստում:


Սակայն սա շտապողական ենթադրություն էր: Նախագահն իսկապես գնաց այնտեղ: Շրջայց կատարեց ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացավ ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին, հետո ծանոթացավ ակադեմիայի զարգացման հետագա ծրագրերին ու հեռանկարներին: Այսքանը: Ոչ ավելին:


Ու եթե խոսքն ամեն դեպքում պետք է վերադարձնել դեպի քաղաքական հարթություն, ապա այդ առիթով նկատենք հետևյալը: Արթուր Բաղդասարյանը գուցեև կարծում է, որ եթե նախագահը գալիս է իր «ազդեցության գոտի», ապա դրա մեջ ինքը հիմքեր ունի ջերմացման և մերձեցման նախանշաններ տեսնել: Բայց ՕԵԿ ղեկավարը մոռանում է մի շատ կարևոր բան. չկա Արթուր Բաղդասարյանի տիրույթ, կա միայն Հայաստանի Հանրապետության տարածք, և երկրի նախագահը կարող է գնալ ցանկացած վայր` առանց հետին մտքերի, առանց երևակայական էքսցեսների կամ ինչ-որ մեկին քաղաքական համաներում շնորհելու ակնարկով: Պարզապես գնալ` իբրև աշխատանքային այց: Իսկ եթե ինչ-որ մեկն այդ ընթացքում կրակն է ընկել իր երևակայության ձեռքը, դա արդեն նախագահի գործառույթներից դուրս է:







Դիտումների քանակ 39154


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նոյեմբերի 21, 2017


Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` անբարոյական «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյ...

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Սեպտեմբերի 21, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կյանքում ծայր առած անկումների փուլը շարունակվում է: Վերջին տարի...

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017


Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բա...

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Հուլիսի 29, 2017


Երբ հրապարակվեց Պետական եկամուտների կոմիտեի կազմած հազար խոշոր հարկատուների ցանկը, շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ա...

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Հուլիսի 27, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության համար հետընտրական ամիսները դարձել են հետքերը սրբելու ժամանակներ կամ, ավելի ճիշտ կլինի ասել,...

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Հուլիսի 18, 2017


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 4...

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Հուլիսի 11, 2017


Խորհրդարանական ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իզով-թոզով անհետացավ: Այն ...

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Հունիսի 9, 2017


Այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոր հիասթափություն պատճառեց իր համակիրներին...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ