Սովորական խայտառակություն

Վրաստանի շների հայ ահաբեկիչը

Նոյեմբերի 2, 2017
Վրաստանի շների հայ ահաբեկիչը

Վրաստանում Հայաստանի նոր դեսպան նշանակելու թնջուկը շատ երկար տևեց: Հավակնորդները բազմաթիվ էին, թվում էր, թե գոնե այդ առատությունը պիտի հիմք դառնար առավել արժանավորին ընտրելու համար: Բայց, ինչպես ժողովուրդն է նման դեպքերի համար խիստ դիպուկ արտահայտվում, «նախրի միջից ընտրեցին պառավի մոզուն»: Համեմատությունը տվյալ դեպքում թերևս կոպիտ է հնչում, սակայն դատեք ինքներդ:

 

Դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն այժմ Թբիլիսիում մեր երկիրը պիտի ներկայացնի Ռուբեն Սադոյանը: Այս մարդը հանրությանը հայտնի է հատկապես նրանով, որ ժամանակ առ ժամանակ անհավանական թռիչքներ է կատարում մի ոլորտից մեկ այլ ոլորտ: Մի քանի տարի հարկային մարմիններում էր, հետո հանկարծ դարձավ էլեկտրիկ ու տեղափոխվեց էլցանցեր, դրանից հետո միանգամից խելքը տվեց բնապահպանությանը և աթոռ զբաղեցրեց «Կենտրոն–կանաչապատում»–ում: Իսկ հիմա էլ, արի ու տես, որ Սադոյանի սիրտը դիվանագիտություն է ուզել:


Բայց մենք շրջանցեցինք նորանշանակ դեսպանի կյանքի ամենալուսավոր կետը, մինչդեռ առանց այդ հատվածի նրա կերպարը չափազանց թերի կլինի: Ռուբեն Սադոյանին մայրաքաղաքի բնակիչներն անվանում են շուն սատկացնող: Եվ հենց այնպես չեն անվանում, քանի որ Սադոյանն իսկապես մեր չորքոտանի բարեկամների ոխերիմ թշնամին է և նրան է պատկանում «Յուքնիգրաֆ–իքս» ընկերությունը, որը զբաղվում է Երևանի թափառող շների որսով: Ի դեպ, բյուջեից տարեկան կես միլիոն դոլար փող է դուրս գրվում ու փոխանցվում այս կազմակերպությանը, որ Սադոյանը փողն առած հանգիստ խղճով վնասազերծի, ստերիլիզացնի և ոչնչացնի շներին: Թե այս գործը որքանով է շահեկան՝ կարող եք դատել ինքներդ: Դեռ երկու տարի առաջ Սադոյանը հայտարարագրել է ավելի քան 1 մլն դոլար, 149 հազար եվրո և 138 մլն դրամ: Մինչդեռ աշխատանքից ստացված վարձատրությունը եղել է ընդամենը 2,9 մլն դրամ:


Հիմա հերթը վրացիներինն է: Թե Սադոյանի նշանակմամբ հայ-վրացական հարաբերությունները որքան ամուր ու հուսալի կդառնան՝ դա դեռ հարց է, բայց որ Վրաստանում բնակվող շները և այդ շների տերերը լուրջ տագնապների առիթ ունեն՝ սա հստակ է: Ասում են, որ եթե մարդը որևէ հակում է ձեռք բերում, այդ նախասիրությունը դրսևորվում է առանց տեղի ու ժամանակի ընտրության: Ու եթե մի գիշեր Թբիլիսիի բնակիչները հայ դեսպանին տեսնեն իրենց քաղաքի փողոցներում շուն հալածելիս, թող շատ չզարմանան: Դա էլ նրա հոբբին ու կոչումն է:






Դիտումների քանակ 28434


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ