Սովորական խայտառակություն

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017
Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներով սկսել են զբաղվել նաև դաշնակցական նախարարները` Արծվիկ Մինասյանն ու Դավիթ Լոքյանը: Յուրաքանչյուրն իր ոլորտում պատրաստվում է եղանակ ստեղծել` միայն այն տարբերությամբ, որ նրանք աշխատանքի հստակ բաժանում են կատարել` ընտրելով ծայրագույն բևեռները: Օրինակ, ընկեր Արծվիկը նախընտրել է բարձր ջերմաստիճանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա խոսել է ապօրինի անտառհատումների մասին և նշել, թե ինքը չի պատրաստվում սահմանափակել մարդու տաքանալու իրավունքը: Այսինքն` կարող էր, բայց չի անի: Եվ մենք հատկապես նրան պիտի պարտական լինենք տաք միջավայրի, տաքացված բնակարանների, տաք հագուստի և ամեն կարգի տաք բաների համար:

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պարագան այլ է: Այսօր «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի այն դիտարկմանը, թե Արարատյան դաշտում ձմեռն ավելի քիչ է տևում, բայց Շիրակի մարզին ավելի քիչ գումար է հատկացվում, Լոքյանն այսպես արձագանքեց. «Արարատյան դաշտում կոնդիցիոներ դրեք, կոնդիցիոների փողը կտանք»:


Երկու դաշնակ նախարարները հիմա ձգտում են աստվածային հատկանիշներ ձեռք բերել` կարգավորել եղանակը հանրապետության տարածքում և դրանով իսկ դառնալ այն հրաշագործները, որոնցից կախման մեջ կլինի ազգաբնակչությունը: Ու եթե բնակչության բախտը բերի, մենք էլ մեր հերթին պիտի հոգ տանենք, որ ընկեր Արծվիկը շատ չմրսի, իսկ ընկեր Դավիթը շատ չքրտնի:

 







Դիտումների քանակ 33033


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Լոքյանից Լենին չստացվեց

Լոքյանից Լենին չստացվեց

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի նորամուծություններից մեկն էլ պարբերաբար համապետական շաբաթօրյակներ կազմակերպելն էր: Այնպես չէ, որ նրա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը