Սովորական խայտառակություն

ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Նոյեմբերի 3, 2017
ԱԻ նախարարի արտակարգ մտքերը

Արտակարգ իրավիճակների նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց լրագրողներին ու միանգամից մի քանի տարօրինակ բաներ ասաց: Օրինակ, խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի շուրջ և պատասխանելով այն հարցին, թե ինչպես պատահեց, որ այդ օրենքը հրապարակ բերվեց, քանի որ տարիներ շարունակ այդ թեման չարչրկվել է, բայց այդպես էլ տարկետման իրավունքը չէր հանվումч Տոնոյանն ասաց. «Դրան նպաստում է այն, որ այսօր կուսակցությունը, որը ղեկավարում է երկիրը, մեծամասնություն է կազմում խորհրդարանում, համամիտ է այդ նախագծին»:

 

Դատելով Տոնոյանի պատասխանից՝ սրանից առաջ մեկ այլ կուսակցություն էր իշխանության գլուխ, և այդ կուսակցությունը խիստ դեմ էր օրենսդրական փոփոխությանը, բայց մի ամիս առաջ ՀՀԿ-ն վերցրեց երկրի կառավարումը և անմիջապես վերանայեց հարցը` շտկելով այդ ճակատագրական սխալը: Իհարկե, նախարարը հարազատ կուսակցությանը սիրաշահելու ավելի հարմար տարբերակ կարող էր մտածել, բայց քանի որ արտակարգ իրավիճակների պայմաններում ոչ ստանդարտ լուծումներ են պետք լինում, նա էլ որոշել էր այս եղանակով ՀՀԿ աչքը մտնել:


Բայց Տոնոյանն այսքանով չի բավարարվում: Նա անպայման ուզում է նորից անդրադառնալ զորակոչի թեմային, քանի որ այստեղ սոցիալական արդարության պահպանման պահանջը շարունակում է մնալ ամենացավոտն ու հրատապը: Եվ ահա ԱԻ նախարարն ասում է. «Նոր օրենքով պաշտոնյաների որդիներն էլ բանակ կզորակոչվեն, եթե առողջ լինեն»: Հիմա նրա այս միտքը գաղտնազերծենք, ինչը պիտի նշանակի, թե հին օրենքը թույլ չէր տալիս պաշտոնյայի զավակին բանակ տանել, իսկ ահա նորը դա սկսել է արտոնել, եթե միայն երեխան առողջ լինի: Տոնոյանի այս «եթե»-ն ամեն ինչ արժի, որովհետև ունևորի ու չինովնիկի երեխան առողջ լինելու քիչ հավանականություն ունի: Մինչև հիմա փաստերը դա են ապացուցել: Ու ընդհանրապես, ինչո՞ւ և ինչպե՞ս կարող են այդ հարուստ տղաները պիտանի լինել ծառայության համար: Չէ՞ որ նրանք վատ են ապրում, թերսնված են, չեն կարողանում բժշկական ծառայություններից օգտվել, ցուրտ եղանակի համար տաք շոր չունեն: Նրանց ոչ թե բանակ տանել է պետք, այլ պետք է նպաստ վճարել, որ ոտքի կանգնեն, ամրանան: Իսկ եթե այնպես պատահի, որ սկսեն առողջ տեսք ձեռք բերել, այդ ժամանակ միայն Տոնոյանը համամիտ կլինի, որ նրանք էլ նորակոչիկ համարվեն:






Դիտումների քանակ 28228


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոթորիկ առանց փոթորկի

Փոթորիկ առանց փոթորկի

Հոկտեմբերի 16, 2017


Դեռ երեկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնող հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում, հատկապ...

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Սուպեր Տոնոյանը խաղ է անում

Հոկտեմբերի 11, 2017


Երբ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարարությունից տեղափոխեցին ԱԻՆ ու նշանակեցին այդ կառույցի ղեկավար, շատերը մեծ հույսեր էին...

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Տաղանդներ են կորչում ԱԻՆ-ում

Հոկտեմբերի 2, 2017


«Հրապարակ» օրաթերթի կայքը զարմանալի նյութ է հրապարակել՝ նվիրված մի գեղեցկուհու, որը, դժբախտաբար, աշխատում է պետական համակարգում...

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Արտակարգ չէ, բայց կարող է լինել

Մայիսի 5, 2017


Այսօր տեղեկացվեց այն մասին, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը երկարամյա ծառայությ...

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Արտոնյալների գազը և ԱԻՆ-ի «դուխը»

Նոյեմբերի 23, 2016


Մի քանի օր շարունակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հնարավոր բոլոր խողովակներով շեփորում էր այն մասին, թե իրենց կողմից...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ