Սովորական խայտառակություն

Թանկի և էժանի տարբերությունը

Նոյեմբերի 3, 2017
Թանկի և էժանի տարբերությունը

Հայրենի դիվանագիտությունը եղել ու շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Խնդիրն առնչվում է ինչպես կադրերի ընտրությանը, այնպես էլ միջոցների օպտիմալ, հեռանկարային օգտագործմանը: Այսօր հենց նման մտահոգություն ուներ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` հաջորդ տարի ԱԳՆ-ն նախատեսո՞ւմ է հիմնել դեսպանատներ ու հյուպատոսություններ: «Մասնավորապես` Ջավախքում հյուպատոսություն հիմնվելո՞ւ է, թե՞ ոչ»:

 

Քոչարյանի պատասխանը միանշանակ էր. հյուպատոսություններ ու դեսպանություններ հիմնել չեն նախատեսում, որովհետև դրանք թանկ հաճույք են:


Եթե խնդրին մոտենանք այն տեսանկյունից, որ երկրի հնարավորություններն ու միջոցները սուղ են, դա հասկանալի կլինի: Բայց, ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս մեր երկիրը Էրբիլում (Իրաքում է, որտեղ գրեթե հայ չի մնացել, ի տարբերություն Ջավախքի, որի բնակչության մեծամասնությունը հայեր են) նոր հյուպատոսություն հիմնեց, այսինքն՝ վիճակն այնքան էլ ողբերգական չէ, որքան պետք է մտածել: Մինչդեռ այս դեպքի մասին ԱԳ փոխնախարարն առանձնահատուկ պատասխան ունի: Վերջինս ասում է. «Գիտեք, որ այս տարի Էրբիլում հյուպատոսություն հիմնեցինք, որովհետև Բաղդադի հետ լավ հարաբերություններ ունենք»:


Քոչարյանի ասածից պիտի ենթադրել, որ Ջավախքում հյուպատոսարան լինել չի կարող, քանի որ Թբիլիսիի հետ վատ հարաբերություններ ունենք: Այ, երբ որ դրանք կջերմանան, ԱԳՆ-ն անմիջապես այնտեղ էլ իր ներկայացուցիչը կունենա: Իսկ եթե պատկերը դիտարկենք առավել խորությամբ, ապա յուրաքանչյուր երկրի համար թանկագին արժեք պիտի համարվի ոչ թե դեսպանատունը, այլ դիվանագիտական անձնակազմը: Որևէ պրոֆեսիոնալ, խելացի դեսպան կամ հյուպատոս ընդունակ է իր երկրին շատ մեծ օգուտներ բերել նույնիսկ վարձով տրվող բնակարանում նստած: Բայց հիմա, ցավոք, մեր դեսպանների համար եթե նույնիսկ պալատներ կառուցվեն, դրանից ոչինչ չի փոխվելու: Եվ հենց այստեղ պիտի փնտրել չարաբաստիկ թանկի ու էժանի տարբերությունը:







Դիտումների քանակ 54408


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Ո՞վ ավելի մեծ սուտ կասի

Հունվարի 11, 2018


Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և քրեական հեղինակության անուն վաստակած Ռուբեն Թաթուլյանի` Ռոբսոնի թեման այսօր նոր թափ հավաքեց այ...

Նախագահը, վրացին, Լարսը

Նախագահը, վրացին, Լարսը

Դեկտեմբերի 25, 2017


Վերին Լարսի անցակետը հաճախ է փակվում: Կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է: Ամռանը մի պատրվակ են գտնում, աշնանը` մեկ ուրիշ, իսկ ձմռ...

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Վրացիներն ամաչում են Վրաստանից

Նոյեմբերի 30, 2017


Երբ մի երկու ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկեց Հայաստան անունը փոխել և այսուհետ երկիրն անվանել Արմենիա, բոլո...

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Վրաստանի վարչապետը ամաչո՞ւմ է գալ

Նոյեմբերի 30, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ վաղը` դեկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով պա...

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Ի՞նչ հողի առևտուր է անում վրացին

Նոյեմբերի 22, 2017


Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն այդ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Աղբը թաքցնես, գարշահոտությունը դուրս կգա

Սեպտեմբերի 30, 2017


Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում հայ-վրացական քաղաքական հարթության վրա բարձր մակարդակի փոխայցելությունների թիվն այնքան մեծ էր, ...

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Թե ինչպես գրավեցինք Վրաստանը

Սեպտեմբերի 1, 2017


Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում մի արտասովոր բողոքի ակցիա էր: Կանգնած էին մի քանի հոգի, վրացերեն ինչ-որ պաստառ է...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Որտեղի՞ց գտնենք այդքան վրացի

Հունիսի 3, 2017


Պաշտոնական կառույցները բոլոր առիթներով սիրում են մատնանշել, թե հայ-վրացական հարաբերությունները գերազանց են: Իրականությունը, սակ...

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Վրաստանը հայերին էլ կնվիրի՞ Բաքվին

Մայիսի 31, 2017


Սկզբում գրվեց, որ ադրբեջանցի լրագրող և քաղաքական ակտիվիստ Աֆղան Մուխթարլին անհետացել է Վրաստանում: Հետո լուր տարածվեց, թե նա առ...

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Արժե՞ արդյոք, որ Ադրբեջանը փչացնի հարաբերությունները Վրաստանի հետ

Մայիսի 20, 2017


Հայրենասիրությունն ամենակարևոր մարդկային զգացումներից մեկն է։ Միանգամայն բնական է, որ մարդիկ սիրում են ծնողներին, երեխաներին, ս...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Ադրբեջանցիներին բացատրում են, որ նրանք մազից են կախված

Մայիսի 3, 2017


Թե ինչ են գտել ռուս ազգայնականները Ադրբեջանի մեջ` բարդ է ասել: Թե ինչն է հրապուրում նրանց ռուս-ադրբեջանական լավ հարաբերությունն...

Հասնել և անցնել Վրաստանին

Հասնել և անցնել Վրաստանին

Փետրվարի 22, 2017


Հարևանների հետ մրցելը վատ բան չէ: Այլ խնդիր է, թե մրցության համար ինչ ոլորտներ են ընտրվում և որ հարցերում ցանկություն կա գերազա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը