Սովորական խայտառակություն

Մեկ քառորդով քաղաքապետ

Նոյեմբերի 6, 2017
Մեկ քառորդով քաղաքապետ

Երեկ հանրապետության 69 համայնքում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արդյունքներն արդեն հայտնի են: Ըստ այդմ, ՀՀԿ-ն 37 համայնքի ղեկավար կունենա, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն` 2-ական, մյուսներն անկուսակցականներ են: Սրա հետ մեկտեղ ընտրությունները շատ տեղերում ընթացան քաղաքացիների նվազագույն մասնակցությամբ, ինչն իր հերթին վկայությունն է այն բանի, որ նրանց ոչ թե չի հետաքրքրում, թե ով կդառնա իրենց համայնքի ղեկավարը, այլ կորցրել են հավատն ինչպես ազատ ընտրությունների, այնպես էլ քաղաքական ուժերի նկատմամբ:


Ասվածի ամենատպավորիչ օրինակը դարձավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքը, որն առանց ղեկավար էր մնացել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի պատգամավոր ընտրվելուց հետո: Այստեղ նոր քաղաքապետը հիմա ընտրությունների միակ թեկնածուն է՝ ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը: Թե ինչպես պատահեց, որ նա հանկարծ դարձավ անմրցակից մի քաղաքում, որը մշտապես աչքի է ընկել իր ընդգծված ակտիվությամբ, այս հարցի պատասխանը, կարծում ենք, պարզ է:


Բայց նույնիսկ միայնակ լինելու հանգամանքը չնպաստեց նրան, որ Բենիամինյանն այսօր խոսի իր փայլուն հաղթանակի մասին: Բանն այն է, որ Արտաշատում ընտրողների թիվը 21 600 է, սակայն ընտրություններին մասնակցեց ընդամենը 4 782 քաղաքացի, իսկ Բենիամինյանի օգտին քվեարկեցին 4 571 ընտրող։ Եթե պատկերը ներկայացնելու լինենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա երեկ քվեարկել են ընտրողների ընդամենը 25 տոկոսը: Այլ կերպ ասած, Կարեն Բենիամինյանը դարձավ Արտաշատի մեկ քառորդի քաղաքապետը:


Իսկ 75 տոկո՞սը: Նրանք ուղղակի չգնացին ընտրատեղամաս: Եվ դա ավելի շատ բոյկոտի էր նման, քան անտարբերության: 75 տոկոսի բացակայությունն այս դեպքում վերաբերմունք է, ընտրելուն համարժեք գործողություն, որն անուղղակիորեն անդրադառնալու է համայնքի ղեկավարման գործունեության վրա, որովհետև ղեկավարը, ով իր աթոռը զբաղեցնում է 25 տոկոսի համաձայնությամբ, չի կարող չմտահոգվել, թե որն է լինելու մեծամասնության` 75 տոկոսի դրսևորման ձևը: Ի դեպ, հավելենք, որ ճիշտ նույնատիպ տոկոսային հարաբերակցությամբ են ընտրվել հանրապետության տասնյակ բնակավայրերի ղեկավարներ: Եվ սա դեռ ընդամենը սկիզբն է:






Դիտումների քանակ 66466


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ