Սովորական խայտառակություն

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017
Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր բազմաթիվ անհատներ են համախմբվել իրենց շուրջ, սակայն պարզից էլ պարզ է, որ այդ խմբվածներն իրենցից որևէ քաղաքական կշիռ չեն ներկայացնում և չեն կարող էական դերակատարում ունենալ նույնիսկ ամենափոքր նախաձեռնության դեպքում: Այդ պատճառով էլ ճակատի թիվ մեկ ցանկությունն է մնում իրենց ցանցի մեջ նետել խոշոր ձկների: Վատն այն է միայն, որ խոշորի մասին պատկերացումներն էլ այս դեպքում չափազանց հարաբերական են:


Օրինակ, ճակատում խոշոր են համարվում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը: «Ժառանգության» ղեկավարը և նախկին պաշտպանության նախարարը կարող են առնվազն շոյված զգալ նման գնահատականից, բայց արդո՞ք կգնան համագործակցելու Սեֆիլյանի խմբի հետ: Ըստ տեղեկությունների, Րաֆֆին արդեն մեկ շաբաթից ավելի է` Հայաստանում է, սակայն կապի դուրս չի գալիս դիմադրության ճակատի հետ։ Ինչպես ասում են, բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս: Ի դեպ, կապի վատ ծառայությունից է օգտվում նաև Սեյրան Օհանյանը, թեև նախապես տեղեկացրել էր, որ քաղաք վերադառնալուն պես կարձագանքի կոչին, որի հասցեատերը նաև ինքն է:


Չպետք է բացառել այն բանի հնարավորությունը, որ Հովհաննիսյանն ու Օհանյանը գուցե և հայտնվեն ասպարեզում: Սակայն դա կլինի ընդամենը ցուցադրական ելույթ: Վերջիններս հազիվ թե ցանկություն հայտնեն մաս կազմելու մի նախաձեռնության, որը հաջողության հասնելու ոչ մի շանս չունի, իսկ ընդդիմադիր ուժերի մերժողականությունը Սեֆիլյանի քայլերի նկատմամբ այնքան մեծ է, որ այդ դատարկված միջավայրը հիմք է տվել նախաձեռնող խմբի անդամներից Ալբերտ Բաղդասարյանին արտասանելու հետևյալ աբսուրդային միտքը. «Մենք հույս ունենք, որ պասիվներն էլ կմիանան և արդյունքում կձևավորվի մի բազմաշերտ համակարգ, նաև կհանի իշխանության մեջ գտնվող այն շերտի դիմադրությունը, ովքեր հստակ գիտակցում են, թե ինչ իրավիճակում է երկիրը: Վերջիններս, եթե չդառնան էլ մասնակից, ապա կդառնան համակիր և պասիվ հակադրվողներ, ովքեր չեն կանգնի իշխանության կողքին՝ շարժումը ճնշելու ժամանակ»:


Ստացվում է, որ այս պահին Ազգային դիմադրության ճակատը այնքան է իր հույսը կտրել կապի դուրս չեկող համակիրներից, որ կառչելու վերջին ափը մնացել է իշխանական թևը: Հիմա նրանք ուզեն, թե չուզեն, պիտի խմբագրեն ու վերաձևակերպեն իրենց հռչակագիրը, որովհետև եթե մի բանը նախընտրելի չէ համակիրների համար, պիտի դարձնել հաճելի ախոյանների համար:







Դիտումների քանակ 43327


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Ուզում է կրակի վրա ձեռքերը տաքացնել

Հուլիսի 27, 2018


Եզը, որ ընկնում է, դանակավորները շատանում են: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներից հետո մեկ օրվա մեջ...

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Զինյալներն ընդդեմ Նիկոլի բռնապետության

Հուլիսի 25, 2018


«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դեռ չեն ստեղծել իրենց խոստացած կուսակցությունը, բայց արդեն ձեռնամուխ են եղել նախընտրական...

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

«Ժառանգությունը» դառնում է իշխանամետ

Հուլիսի 23, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության նախա...

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հայկ Նահապետից մինչև Ծռերի կուսակցությունը

Հուլիսի 23, 2018


Այսօր Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մի զարմանահրաշ ուղերձ են տարածել: Ասում ենք` զարմանահրաշ, որովհետև այդ ուղերձի յու...

Մուրացկանը շարունակում է մուրալ

Մուրացկանը շարունակում է մուրալ

Հուլիսի 13, 2018


Քաղաքական մուրացկանների շարքում ամենահամառը շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե մ...

Րաֆֆին ուզում է խցկվել

Րաֆֆին ուզում է խցկվել

Հուլիսի 7, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն կարծես թե սկսել է գիտակցել, որ երկրում ինչ իշխանություն էլ գա ո...

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Սեֆիլյանն այսօրվանից պատրաստ է օգտագործվել

Հունիսի 30, 2018


Բանտից դուրս գալուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը լռության ուխտ էր պահում: Դժվար է ասել` լրագրողների հե...

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հեղինակազրկված Րաֆֆին ուզում է ռեաբիլիտացվել

Հունիսի 22, 2018


Խեղճ «Ժառանգություն» կուսակցություն: Ցայտնոտի մեջ հայտնված մարդու անմեղսուկանությամբ արդեն քանի շաբաթ է` պատեպատ է խփվում, որ ի...

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում

Հունիսի 21, 2018


Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը:...

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Րաֆֆին որոշել է ժամանակից շուտ լաց լինել

Հունիսի 11, 2018


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղեղն անհանգիստ է: Ինչ-որ բան է ուզում, բայց չի հասկանում, թե ինչ: ...

Բանտային հեղափոխության ապագան

Բանտային հեղափոխության ապագան

Հունիսի 6, 2018


Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նիստի ժամանկ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին...

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

«Սասնա ծռերը» ուզում են խաբել ու կործանել Նիկոլին

Հունիսի 5, 2018


Այսպես կարծել` նշանակում է չհասկանալ, թե ինչ է հայ ռուսատյաց նացիոնալիստը, հատկապես եթե բեյրութցի է կամ ղեկավարվում է բեյրութցի...

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Րաֆֆին Նիկոլի հաճախորդն է

Հունիսի 1, 2018


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սրտի անհուն տագնապով է հետևում այն ամենին, ինչ այսօր կատարվում է երկր...

Րաֆֆին կապիտուլացվում է

Րաֆֆին կապիտուլացվում է

Մայիսի 28, 2018


Եթե կար ինչ-որ մի ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած էր երկընտրանքների առաջ, ապա հ...

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Ուսուցիչ-աշակերտ բարդ հարաբերությունները

Մայիսի 23, 2018


Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» անդամները դաստիարակչական նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշի...

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Ահաբեկիչները կատաղած են հեղափախական վարչապետի վրա

Մայիսի 22, 2018


Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստացավ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քաղբանտարկյալներին, ոչ թե հանցագործներին: Ընդ որում,...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ