Սովորական խայտառակություն

Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Նոյեմբերի 6, 2017
Մեր սև սիրտ, Տարոնի գունավոր տոնածառը

Ամեն անգամ, երբ խոսք է գնում քաղաքապետարան- մասնավոր հատված համագործակցության մասին, կողմերից յուրաքանչյուրը դա հասկանում է իր պատկերացումների շրջանակում: Մասնավորն ուզում է, որ տեղի իշխանությունները բարենպաստ հող ստեղծեն իրենց բիզնեսի համար, քաղաքապետարանն էլ ուզում է, որ մասնավորն այդ բիզնեսից բաժին հանի: Եվ քանի որ կողմերից ոչ մեկն առանձնապես հիացած չէ մյուսի առաջարկով, համագործակցություն ասածն էլ կամ մնում է թղթի վրա, կամ դառնում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի գեղեցիկ ու անիմաստ ելույթների ողնաշարը:


Այսօր էլ պարոն Տարոնը նման մի պոետիկ զեղում ունեցավ, քանի որ քաղաքապետը որոշել է նոյեմբերի սկզբից նախապատրաստվել Նոր տարվա տոներին: Պիտի կարծել, որ Մարգարյանը տարվա պլանը ժամկետից երկու ամիս շուտ է կատարել, այլևս ոչ մի հրատապ հարց չկա և կարելի է թաթախվել տոնական տրամադրության մեջ: Դրա համար էլ միանգամից լծվել է գործի` տեղեկացնելով, որ արդեն աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախապատրաստման ուղղությամբ ու առաջիկա օրերին կավարտվի արտաքին ձևավորման առկա գույքի և պարագաների գույքագրումը:


Իսկ հետո քաղաքապետն ասաց ամենագլխավորը: Նա համապատասխան ծառայություններին հանձնարարեց ձևավորման հարցում ցուցաբերել միասնական մոտեցում, այսինքն` սերտորեն համագործակցել մասնավոր հատվածի հետ, ովքեր իբրև թե հատկապես վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ պատրաստակամությամբ են ներգրավվում տոնական ձևավորման աշխատանքներում: «Սա ևս մեկ կարևոր քայլ կլինի Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման հարցում»,– նշեց Տարոն Մարգարյանը և ներկաները հստակ հասկացան, թե ինչի մասին է խոսում իրենց ղեկավարը: Նա բաց տեքստով ակնարկում է, որ պիտի բոլոր ծախսերը թողնել մասնավորի վրա, իսկ բյուջեից այդ նպատակի համար դուրս գրված միլիոնները կգնան այլ ուղղությամբ: Եվ քաղաքը գոհ կլինի, և Տարոն Մարգարյանի տոներն ուրախ կանցնեն: Մի քիչ մասնավորը կմնա դժգոհ, բայց դա էլ ոչինչ: Չէ՞ որ միշտ էլ այդպես է եղել:







Դիտումների քանակ 44397


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Մեկ Տարոնին չեն սիրում, մեկ սիրում են

Հունիսի 9, 2018


Փաշինյանի հեղափոխականները և առանձնապես Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիները օրեր առաջ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Հեղափոխական մարտիկ Կամո Արեյանը

Մայիսի 31, 2018


Եթե հարցադրում արվի` ո՞վ է Հայաստանի ամենահեղափոխական անձը` Նիկոլ Փաշինյանը՞, թե՞ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ապա վերջինս...

Կադրային սովն ու սովահարները

Կադրային սովն ու սովահարները

Մայիսի 23, 2018


Առավոտյան Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալ, երեկոյան հրաժարվել դրանից. նման բան հիմա միայն մեր երկրում կարող է լինել, ո...

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Տարոնը նեղվե՞լ է, թե՞ Տարոնին նեղում են

Մայիսի 16, 2018


Այսօր մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Երևանի քաղաքապետարան: Նրանք պահանջում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարական...

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Արդյո՞ք թավշյան կմնա թավշյա

Մայիսի 16, 2018


«Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ապստամբության առաջնորդները սիրում են բոլոր հնարավոր առիթներով արձանագրել, որ իրենց շարժու...

Զարուհին նաև գրագող է

Զարուհին նաև գրագող է

Մայիսի 10, 2018


Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բայց հիմա նրանց...

Տարոնի վերջին հույսը

Տարոնի վերջին հույսը

Ապրիլի 27, 2018


Այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքն առանձին հայտարարությամբ պահանջեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ այսօր ընդ...

Բանը հասավ դիվանբաշուն

Բանը հասավ դիվանբաշուն

Ապրիլի 25, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն այսօր մի հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի...

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Տարոնի կնոջ թուրքական հետքը

Ապրիլի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այն պաշտոնյաներից է, ով իր կնոջն առավելագույնս հեռու է պահում հանրային վայրերից և հասարակական...

Տարոնին շտապ չոբան է պետք

Տարոնին շտապ չոբան է պետք

Ապրիլի 7, 2018


Ըստ մամուլի հարապարակումների, Երևանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի և պահպանմա...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Ինչո՞ւ Տարոնը խմբագրեց տոնացույցը

Մարտի 29, 2018


Ավանդույթի ամբողջ հմայքն այն է, որ այն խախտել չի կարելի: Բայց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ բանը չի հասկանում: Այդպիսի ...

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Չի աշխատում, բայց միլիոններ է աշխատում

Մարտի 26, 2018


Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ պետական մարմինները հետևողականորեն շարունակում են իրենց կարիքների համար ծառայութ...

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Տարոնի քաղցած տնտեսագիտությունը

Մարտի 19, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կուշտ մարդ է: Նույնիսկ շատ կուշտ: Այս կուշտ մարդը պիտի գոնե իմանա, որ դպրոցներում բուֆետները ...

Մտքի խավար, խավար քաղաք

Մտքի խավար, խավար քաղաք

Մարտի 12, 2018


Նրանք, ովքեր հաճախել են դպրոց, գիտեն, որ ձմռան օրերը կարճ են, իսկ գիշերները` երկար։ Օրինակ, ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությո...

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Տարոն Մարգարյանի տղամարդկությունը կասկածի տակ է

Մարտի 8, 2018


Մեր հայրենի չինովնիկների ամենասիրելի զբաղմունքներից մեկը տոն օրերին շնորհավորական ուղերձներ գրելն է: Այդ պաթոսախեղդ տեքստերի մի...

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Տուրիստները կգան մեզ մոտ զուգարան

Մարտի 7, 2018


Այսօր պարզվեց, որ Երևանը նաև զբոսաշրջության զարգացման ծրագրեր ունի և դեռ դրանով հանդերձ կարող է 2017 թվականի աշխատանքների հաշվե...

Տարոնի թունավոր նվերները

Տարոնի թունավոր նվերները

Մարտի 5, 2018


Տարվա մեջ մի քանի անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր շքախմբով հայտնվում է քաղաքի այս կամ այն հատվածում և մանկական խաղահ...

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Բեն Լադենին Գոռ Վարդանյանն է խփել

Մարտի 3, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն իր հասցեին հնչած բազում հայհոյանքներից, քննադատությունից ու տարատես...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ