Սովորական խայտառակություն

Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

Նոյեմբերի 8, 2017
Տրանսպորտի նախարարը կուկուռուզի փողն է ուզում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների կամ այլ կառույցների մոտ տեղադրված ապօրինի գովազդային վահանակների համար սահմանված տուգանքի չափը: Մտադիր է, բայց չի հիմնավորում, թե ինչ նպատակով: Փոխարենը թեթև ձեռքով ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով է բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և ասում է, որ նշված տուգանքն այսուհետ պիտի կազմի նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, մինչդեռ նախկինում 10-ապատիկն էր:

 

Չկա չափանիշային որևէ հիմնավորում, կա ընդամենը մարդկանց կաշին քերթելու հերթական բուռն ցանկությունը, և հիմա էլ հիշել են ճանապարհային գովազդների մասին: Ընդ որում, այդ գովազդ ասվածն էլ շատ հարաբերական մի բան է: Եթե ճանապարհի եզրին որևէ կին եփած եգիպտացորեն է վաճառում ու մի ստվարաթղթի վրա գրել է «կուկուռուզ», նա արդեն իսկ պոտենցիալ իրավախախտ է և թող բարի լինի մուծել տուգանքը` 150 հազար դրամի չափով: Նույնը կարելի է կիրառել Սևանում ձկան վաճառքով զբաղվողների նկատմամբ, հանրապետության մայրուղիների վրա մեղր, պահածո, միրգ, ցախ, լողազգեստներ, հատապտուղներ վաճառողների նկատմամբ, քանի որ այդ մարդիկ ինչ-որ կերպ պիտի հուշեն, թե ինչ են ծախում, իսկ դա արդեն ապօրինի գովազդ է, արարքը` վարչական իրավախախտում:
Հիմա արդեն այն մարդիկ, ովքեր հեղինակել էին կարմիր գծերի համար գումար գանձելու կամ օդանավակայաններում օդի փող վերցնելու գաղափարները, կարող են նախանձով նայել տրանսպորտի նախարարության չինովնիկներին: Սրանք իսկապես գերազանցեցին բոլորին:






Դիտումների քանակ 9498


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նահանջ առանց ղեկի

Նահանջ առանց ղեկի

Հոկտեմբերի 23, 2017


Աջ ղեկային համակարգով մեքենաների շահագործումն արգելելու մասին խոսակցությունները հասան ավարտական փուլին: Այսօր ՀՀ տրանսպորտի և կ...

Գծատերերին մաղում են

Գծատերերին մաղում են

Հոկտեմբերի 12, 2017


ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադիրի հավանությ...

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Ղեկը` աջ կողմում, նախարարը` ձախ

Հոկտեմբերի 5, 2017


Դպրոցական երեխան էլ գիտի, որ սուտ խոսել չի կարելի: Իսկ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը այդ բանը կամ չգիտի, կամ միտ...

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Նախարարը պատրաստվում է մեկնել Լուսին

Հուլիսի 20, 2017


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երկու ձեռքով կողմ է, որ անհապաղ վավերացվի «Տիեզերա...

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Թե ինչպես նախարարը բացեց ու փակեց տարանցիկ ուղին

Հուլիսի 13, 2017


Երբ լրատվամիջոցները գրեցին, թե ՌԴ-ն ու Վրաստանը պայմանավորվել են բացել Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ուղիները, Հայաստան...

Քաղքենու տոնական հրավերը

Քաղքենու տոնական հրավերը

Դեկտեմբերի 19, 2016


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր որոշել էր իր նախատոնական ասուլիսը վերածել համապետական կարևոր իրադարձո...

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Նախարարը ձմռանը ճանապարհ չի մաքրում` Google-ում ձյուն ու բուք չկա

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր ողջ հանրապետության տարածքում առատ տեղումներն առաջին հերթին լուրջ դժվարություններ ստեղծեցին տրանսպորտային երթևեկության համ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ