Սովորական խայտառակություն

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017
Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Զրույցի թեման բացառապես առնչվել է տեղական ինքնակառավարման համակարգին: Հյուրի խնդրանքով Դ.Լոքյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, իրականացված ծրագրերը: Խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրին: Եվ ահա այդ առիթով Լոքյանն ասել է. «Խոշորացման արդյունքում մեր համայնքներն այս տարի 10 տոկոսով ավելի սեփական եկամուտներ են հավաքագրել, ինչը նախորդ տարիների հետ համեմատած բավականին առաջընթաց է համարվում: Մենք պետք է շարունակենք այս գործընթացը, որպեսզի համայնքներն անկախանան իրենց ֆինանսական միջոցներով»: Այնուհետև դաշնակ նախարարը վստահեցրել է, թե իբր 18 խոշորացված համայնքներում այսօր արդեն նկատելի են ձեռքբերումները և բնակիչներն էլ շատ գոհ են:

 

Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի համար նման բացատրություն լսելը պիտի որ հաճելի լիներ: Ի վերջո, համայնքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնողներից մեկն էլ (եթե ոչ հիմնական թելադրողը) հենց այն կառույցն է, որը ներկայացնում է բարձրաստիճան հյուրը: Իսկ սրանք սիրում են, երբ իրենց միջամտությունները տեղերում աջակիցներ են գտնում: Միայն թե շտապենք նկատել, որ զրուցակիցներն այնքան էլ անկեղծ չէին իրենց շահագրգիռ խոսակցության ժամանակ: Բանն այն է, որ իրականությունը մի փոքր այլ երանգներ ունի և այնքան վարդագույն չէ, որքան Լոքյանն էր պատկերում:


Նախարար Լոքյանը, հասկանալի է, ոչինչ չէր ասելու նրա մասին, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Ախթալայում, Օձունում, Արենիում, Ծաղկաշատում և այլ գյուղերում դժգոհության ու բողոքի դրսևորումներ են եղել խոշորացման դեմ: Ոչինչ չէր ասելու, որ ընդամենը երեք օր առաջ Շատին գյուղի բնակիչները փակել էին Գետափ-Մարտունի միջպետական ճանապարհը` բողոքելով համայնքների խոշորացման դեմ: Հավանաբար Լոքյանի համար սրանք հասարակության անգիտակից հատվածն են, իսկ նման տհաճ ինֆորմացիայի փոխանակությունը կարող է փչացնել եվրոպացի հյուրերի տրամադրությունը: Շատ ավելի լավ է, որ փչացած մնա հայ գյուղացիների տրամադրությունը, որովհետև Լոքյանը նրանցից սպասելիքներ չունի, իսկ հյուրերը պատրաստ են մեծ զոհաբերումներ կատարել:







Դիտումների քանակ 20445


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Լոքյանը լավ չի տեսնում ու լավ չի լսում

Ապրիլի 21, 2018


Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է, որ փաշինյանական շարժումը օր-օրի ծավալվում ու նոր տարածքներ է ներթափանցում: Սա գիտեն, ընկալում ...

Լոքյանից Լենին չստացվեց

Լոքյանից Լենին չստացվեց

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի նորամուծություններից մեկն էլ պարբերաբար համապետական շաբաթօրյակներ կազմակերպելն էր: Այնպես չէ, որ նրա...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Ֆոկուսնիկ Լոքյանի 1,5 միլիարդը

Փետրվարի 19, 2018


Կառավարության անդամները հերթով գնում են նախագահի մոտ` զեկուցելու իրենց գերատեսչության աշխատանքների մասին: Օրերս նախագահական էր ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Դաշնակցական սառնարանը դատարկ է

Հունվարի 29, 2018


Կար ժամանակ, երբ բոլոր հնարավոր եղանակներով գովազդվում էր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի պահպանման խոշոր սառնարա...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Լոքյանի գրավոր գլուխգործոցը

Հոկտեմբերի 10, 2017


Կառավորության ղեկավարը բոլոր նախարարներին հանձնարարել էր հանդես գալ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածը ամփոփող ասուլիսներով: Տ...

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Զբոսաշրջությունը վտանգավոր է դառնում

Հոկտեմբերի 5, 2017


Սկզբում խոսեցին համայնքների խոշորացման մասին: Ասում էին, որ դրա շնորհիվ մարզային ապարատը էականորեն կկրճատվի, միջոցներ կխնայվեն:...

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Հարսի թշով փեսուն լավություն անողները

Սեպտեմբերի 20, 2017


Համայնքների խոշորացմանը դեմ էին գրեթե բոլորը` համայնքապետերից սկսած մինչև վերջին բնակիչը: Բոլորն էլ շատ լավ գիտակում էին, թե այ...

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Լոքյանը վարչապետի բեռը չի վերցնի

Սեպտեմբերի 2, 2017


Երբ ՀՀ կառավարությունն հաստատում է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ա...

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Լոքյանի «Ավլեմ, թափեմ փոշին»

Հուլիսի 27, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դարձել է հանրապետության թիվ 1 հավաքարարը: Կառավարության կողմից ազդարարա...

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Լոքյանը որտե՞ղ է ծխախոտը գցում

Հուլիսի 20, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ շատ հետևողական է լինելու երկրում մաքրություն ու կարգուկանոն հաստատելու հարցու...

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Ալերգիկ Լոքյանը և նրա բժիշկ հայրը

Հունիսի 29, 2017


Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակն...

Աղքատ + աղքատ = աղքատ

Աղքատ + աղքատ = աղքատ

Մայիսի 31, 2017


Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը դժգոհությունների ու անհամաձայնությունների առիթ է դարձել: Կառավարությունը ծրագիրը գոր...

Լոքյանի պատկերացրածը

Լոքյանի պատկերացրածը

Մայիսի 9, 2017


Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Արարատը` persona non grata
Հուլիսի 25, 2018


Արարատը` persona non grata

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ