Սովորական խայտառակություն

Ուսանողների ապտակը քաղաքական ուժերին

Նոյեմբերի 9, 2017
Ուսանողների ապտակը քաղաքական ուժերին

Արդեն երրորդ օրն է, ինչ մայրաքաղաքի մի շարք բուհերի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել: Պահանջն առայժմ մեկն է` պահպանել տարկետման իրավունքը: Ճիշտ են նրանք, թե սխալվում են` այլ հարց է: Սրա շուրջ կարելի է երկար բանավիճել, տասնյակ փաստարկներ ու հակափաստարկներ բերել: Բայց ներկա պահի ուսանողական շարժումը (եթե կարելի է դա այդպես անվանել) իր գործողություններով արդեն իսկ վեր է հանել մի քանի հրատապ խնդիրներ, որոնք որքան էլ ջանանք` շրջանցել չենք կարող:

 

Հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո մեռյալ վիճակում հայտնված քաղաքական դաշտի հիմնական դերակատարներն անընդհատ հայտարարում են, թե հասարակության ներսում առկա է պասիվություն և չեզոքություն, մարդիկ թմբիրի մեջ են գտնվում, ցանկություն չունեն պայքարելու իրենց իրավունքների համար և բոլորին համակել է հուսահատությունը: Անցած երեք օրերն ապացուցեցին դրա հակառակը: Եղավ անհրաժեշտություն, և երիտասարդները ոտքի կանգնեցին` առանց քաղաքական գործիչների հրահանգի, առանց նրանց դատարկ ելույթների ու կոչերի, առանց պահի հասունացմանը սպասելու էժանագին դատողությունների, առանց «կրիտիկական զանգված» համարվելու հիմար ձևակերպման:


Այսօրվա բողոքի գործողությունները փաստեցին, որ հասարակությունը եթե մի բանից իսկապես հոգնել ու ձանձրացել է, ապա հենց այն քաղաքական ուժերից ու քաղգործիչներից, որոնք մարդկանց հիասթափվելու բազմաթիվ առիթներ են տվել, և այդ մարդիկ այլևս չեն ցանկանում լինել խաբված ու մոլորված: Այսօր դասադուլ հայտարարած ուսանողներն իրենք էլ չգիտեն` կհասնե՞ն արդյունքի, թե՞ ոչ: Դա նրանց համար կարևոր է, բայց վստահաբար ամենակարևորը չէ: Ամենակարևորը մնալու է միայն սեփական ուժերին ապավինելու և սեփական պատկերացումներով առաջնորդվելու հստակ գիտակցումը: Իսկ սա արդեն մեծ ձեռքբերում է:






Դիտումների քանակ 20809


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ
Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ