Սովորական խայտառակություն

Ցեխավիկները կդառնան դիվանագետ

Նոյեմբերի 9, 2017
Ցեխավիկները կդառնան դիվանագետ

Մեր դիվանագիտական ու արտաքին հարաբերությունների ոլորտում կադրային հարցն առանձնապես նախանձելի վիճակում չէր, իսկ հիմա դա ավելի անմխիթարական կդառնա: Այսօր հայրենի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ, որոնցով առաջարկվում է առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոններում նշանակել նաև մասնավոր հատվածը ներկայացնող անձանց:

 

Ինչպես հայտնի է, նման պաշտոնները սերտ աղերսներ են ունենում արտաքին գերատեսչության հետ, ասել է թե` մարդը դրսում երկիր է ներկայացնում և հանդես է գալիս տվյալ երկրի շահերի անունից ու դիրքերից: Հիմա թե՛ վարչապետը, թե՛ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն այն կարծիքին են, որ այս փոփոխությամբ նախատեսվում է դաշտն ավելի ընդլայնել, և գտնում են, որ կընտրվեն այնպիսի մարդիկ, ովքեր կունենան որոշակի ձեռնարկատիրական փորձ:


Թե դա ինչպես են պատկերացնում գործադիրում՝ դեռ հնարավորություն կունենանք իմանալ: Սակայն մեր կառավարությունում նստած չինովնիկներն աչքաթող են արել շատ էական մի հանգամանք: Հայաստանում աշխատող գործարարի և դրսում աշխատող բիզնեսմենի միջև որակական ահռելի տարբերություն կա: Գաղտնիք չէ, որ մեր օլիգարխների ու գործարարների ճնշող մեծամասնությունը արդյունքների է հասնում միայն անօրինական ձեռնարկատիրության և ստվերի օգտագործման շնորհիվ: Այսինքն՝ մաքրամաքուր բիզնես դաշտում նրանք մեկ օր անգամ չեն դիմանա: Եվ հիմա այդ մարդկանց ուղարկել մի տեղ, որտեղ խաղի բոլորովին այլ կանոններ են գործում, ոչ միայն անհեռատես, այլև վտանգավոր քայլ է: Սրանով հերթական անգամ հարվածի տակ կդրվի երկրի առանց այդ էլ սասանված հեղինակությունը:






Դիտումների քանակ 20605


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Կառավարության ներսում ընդդիմություն է ձևավորվում

Հունիսի 1, 2017


Արդեն շատերն են հասցրել նկատել, որ նոր կառավարության աշխատաոճում մի տեսակ անփույթ ինքնավստահություն կա, որը երբեք լավ բանի չի հ...

Աջի ու ձախի շահեկան տարբերությունը

Աջի ու ձախի շահեկան տարբերությունը

Մայիսի 31, 2017


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ Հայաստանում շուտով կարգելվեն աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները: Աղբյուրի փոխան...

Ո՞ւր անհետացավ ամենաթանկ կապիտալը

Ո՞ւր անհետացավ ամենաթանկ կապիտալը

Մայիսի 11, 2017


Այսօր` կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԿԳ նախարարին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատա...

Առանց ճոռոմ կարգախոսների

Առանց ճոռոմ կարգախոսների

Մայիսի 10, 2017


Վրաստանում անցկացված հետազոտությունը պարզել է, թե որքան արտասահմանյան ներդրումներ են կատարվել այդ երկրում վերջին ժամանակվա ընթա...

Երբ վերահսկող աչքը կույր է

Երբ վերահսկող աչքը կույր է

Ապրիլի 20, 2017


Արդեն կարծես բարի ավանդույթ է դարձել, որ երբ պետությունը փորձում է պայքարել կոռուպցիոն ռիսկերի կամ, ասենք, փողերի լվացման դեմ, ...

Կառավարությունում երգիծաբաններ կան

Կառավարությունում երգիծաբաններ կան

Ապրիլի 19, 2017


Միլիարդավոր դոլարների արտաքին ներդրումներ խոստացող հայ պետական և քաղաքական գործիչների համար ցավալի պիտի լինի, եթե իմանան, որ մի...

Լավը գիտեն, վատը չգիտեն

Լավը գիտեն, վատը չգիտեն

Ապրիլի 19, 2017


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը շատ յուրօրինակ մոտեցում ունի ցուցանիշների և տվյալների նկատմ...

Մարզպետը բնությանն անհայտ երևույթ է

Մարզպետը բնությանն անհայտ երևույթ է

Ապրիլի 12, 2017


Վաղը հինգշաբթի է` կառավարության հերթական նիստի օրը: Գործադիրի օրակարգում բազմաթիվ հարցեր կան, որոնք շուտափույթ լուծումներ են պա...

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

ՀՀ կառավարության ցուցամոլությունն անտանելի է և նողկալի

Նոյեմբերի 6, 2015


Երեկ երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխվեցին Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների...

Ֆոկուսնիկները փող կպցնելու ձև են գտել

Ֆոկուսնիկները փող կպցնելու ձև են գտել

Հունիսի 19, 2015


Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մաս...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ