Սովորական խայտառակություն

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017
ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը, այլ կերպ ասած` վիճարկել այն խնդիրը, թե որքանով էին օրինական Մամիկոն Ասլանյանիч Վանաձորի քաղաքապետ ընտրվելը և Վանաձորի ավագանու ընդունած որոշումները: Եվ ահա այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց ՍԴ որոշումը, համաձայն որի՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են»։ Որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը: 

 

Սա, ինչ խոսք, աննախադեպ քայլ է, ինչն իր հերթին նշանակում է, որ ավագանին պետք է լուծարվի ու արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Բայց մտածել, թե Վանաձորում հենց այս պահին պատրաստ են անբեկանելիորեն ի կատար ածել ԱԴ որոշումը, ճիշտ չի լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է մի նոր ճգնաժամային իրավիճակ ու նոր բարդացումներ: Կողմերից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Ընդդիմադիր երեք կուսակցությունները դեռ մինչ օրս չեն պարզել, թե ովքեր էին ներսի «դավաճանները», որոնց քայլերը հանգեցրին չկանխատեսված զարգացումների: Ասլանյանի թիմը հասկանում է, որ հանուն իշխանության արկածախնդրության է գնացել, ինչն անհետևանք մնալ չէր կարող: Բայց մեղքի ամենամեծ բաժինը բոլոր դեպքերում պետք է վերապահել Սահմանադրական դատարանին:


Այսօր ՍԴ հրապարակած որոշումը նախ և առաջ արձանագրումն է այն փաստի, որ հանրապետության քաղաքներից մեկում տարի ու կես նստած է եղել անօրինական իշխանություն, կայացվել են անօրինական որոշումներ, խաթարվել է համայնքի բնականոն կյանքը և այդ բոլորը՝ միայն այն պատճառով, որ Սահմանադրական դատարանը հարկ չի համարել հնարավորինս արագ արձագանքել դեպքին, մինչդեռ սա հենց այն կառույցն է, որի հանցավոր հապաղումը կարող է թանկ արժենալ երկրի համար: Բայց եղածն արդեն եղած է, և հիմա այդ արհեստական հետաձգումները, չպատճառաբանված դանդաղումները փաստացի արժեզրկեցին նույնիսկ ՍԴի այսօր կայացրած որոշումը, ինչը կարծես թե հանգուցալուծում է խոստանում, թեև կարող է մի նոր թնջուկ հրահրել` դարձյալ մեկ ու կես տարվա հետաձգման հեռանկարով:






Դիտումների քանակ 19139


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Կառավարությունն ընդդեմ Սահմանադրության

Դեկտեմբերի 18, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը Վանաձորում արտահերթ ընտրություններ ա...

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Գագիկ Հարությունյանի տոմարագիտությունը

Դեկտեմբերի 11, 2017


Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պատկանում է այն անձանց թվին, ովքեր սիրում են ցուցադրել, թե իրենք գիտեն իրեն...

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

Մամիկոնը հոգնեց, Մամիկոնը պիտի հանգստանա

Մամիկոնը հոգնեց, Մամիկոնը պիտի հանգստանա

Նոյեմբերի 27, 2017


Վանաձորի ավագանում մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո անելանելի կացության մեջ հայտնված ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նոյեմբերի 21, 2017


Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` անբարոյական «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյ...

Անբարոյականները

Անբարոյականները

Նոյեմբերի 20, 2017


Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսել ու գրել էինք երկու օր առաջ: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր...

Բաց հրավեր ծախվածներին

Բաց հրավեր ծախվածներին

Նոյեմբերի 18, 2017


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այն մարդկանցից չէ, որըվ Ֆեյսբուքի էջերում գրառումներ է անում իր աշխատանքային առօրյայի մասի...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

Հոկտեմբերի 2, 2017


Մեկ տարի է անցել այն օրից, երբ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքապետ ընտրվեց հ...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հուլիսի 10, 2017


Հայաստանի խանութներում և շուկաներում ադրբեջանական ապրանքատեսակների հայտնվելու յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է մեծ աղմուկ-աղաղակ...

ՀՅԴ-ն իր գլխից մեծ գործ է բռնում

ՀՅԴ-ն իր գլխից մեծ գործ է բռնում

Մայիսի 4, 2017


Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակն այդպես էլ չի գտնում իր հանգուցալուծումը: Ամիսներն անցնու...

Երկու չարիք, տարբեր բանտախցեր

Երկու չարիք, տարբեր բանտախցեր

Ապրիլի 28, 2017


«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Սահմանադրական դատարանն ու այդ դատարանի նախագահ ...

Ուզեն, թե չուզեն` պիտի բացահայտվեն

Ուզեն, թե չուզեն` պիտի բացահայտվեն

Ապրիլի 26, 2017


Վանաձորի ավագանու խնդիրը այդպես էլ մնացել է չկարգավորված: ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ընդդիմություն ներկայացած ավագանու 4 ան...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ