Սովորական խայտառակություն

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017
ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ Բանը հասել է նրան, որ առևտրականները դուրս են եկել շուկայի սահմաններից և իրենց բողոքն արտահայտելու համար ցույցեր են անում խորհրդարանի և կառավարության շենքերի դիմաց: Մարդիկ պնդում են, որ ՊԵԿ-ը միտումնավոր կերպով օրեր շարունակ խաթարում է իրենց բնականոն աշխատանքը՝ իր անպատեհ այցելություններով ու իբր իրականացվող ստուգումներով` ահաբեկելով թե՛ տեղի աշխատակիցներին, թե՛ հաճախորդներին։ Հարկային մարմինների այս կարգի գործողությունները նրանք այլ կերպ չէին կարող բնորոշել, քան ճնշման բացահայտ դրսևորում, քանի որ տեսուչների գործողությունները ոչ միայն չեն համապատասխանում օրենքով սահմանված ընթացակարգին, այլև կրում են ուղղորդված և միտումնավոր բնույթ: 

 

Սակայն այսօր դեպքերի զարգացումը գերազանցեց թույլատրելի բոլոր սահմանները: Օրվա ընթացքում լուր տարածվեց այն մասին, որ «Առինջ մոլում» սկանդալային պատահար է տեղի ունեցել հարկային աշխատակիցների ու առևտրականների միջև: ՊԵԿ աշխատակիցներից մեկը առևտրականներից մեկին վրաերթի է ենթարկել: Ականատեսները պնդում են, որ հարկայինի աշխատակիցը դիտմամբ է վրաերթի ենթարկել քաղաքացուն: Պատահարից անմիջապես հետո տաղավարները փակվել են, մարդիկ դուրս են եկել փողոց, իրարանցում է սկսվել: Վրաերթի հեղինակը դիմել է փախուստի:


Այն, որ Վարդան Հարությունյանի ղեկավարած կառույցը արդեն նոր պատժամիջոց է կիրառության մեջ դրել` վրաերթի տեսքով, դա հաստատվեց: Հարությունյանը կարող է նաև կիլերներ վարձել` անհնազանդներին մեկիկ-մեկիկ գնդակահարելու համար և այդ բանը անել հարկային մուտքերն ավելացնելու սուրբ նպատակի համար: Սակայն ՊԵԿ ղեկավարը ոչ մի գնով չի կարող հերքել այն փաստը, որ ներկա պահին նա վարչական լծակ ու բռնություններ է կիրառում որոշակի խմբի շահերը սպասարկելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզում գտնվող «Առինջ մոլը» պատկանում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Իսկ այս փաստն իր հերթին հուշում է, որ խնդրի արմատներում կարող են լինել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական շահեր: Ազդեցության ոլորտների համար անզիջում պայքարն անցնում է թույլատրելի սահմանները, տուժում են մարդիկ, ընդ որում` տուժում են արդեն ֆիզիկապես: Իսկ սա կարող է մի նոր սոցիալական դժգոհության ալիք հրահրել, ինչը, սակայն, Վարդան Հարությունյանի համար նշանակություն չունի: Նա դեռ համոզված է, որ նպատակն արդարացնում է միջոցները, եթե այդ միջոցներին մի փոքր արյուն էլ խառնվի:






Դիտումների քանակ 23559


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

Ոչ միայն խնձոր

Ոչ միայն խնձոր

Մայիսի 2, 2017


Երկարատև ու համառ աղմուկ-աղաղակից հետո վերջապես Պետական եկամուտների կոմիտեն որոշեց քնից արթնանալ և պարզել, թե այդ ինչպե՞ս, ինչ ...

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

Ապրիլի 25, 2017


Տեղեկությունն այն մասին, որ հայկական շուկայում օրը ցերեկով ադրբեջանական խնձորներ են վաճառվում, արագորեն տարածվեց լրատվամիջոցներ...

Մնաց 48 տոկոսը

Մնաց 48 տոկոսը

Հունվարի 23, 2017


Այսօր պետեկամուտների կոմիտեն մի ինքնագովերգող հայտարարություն էր տարածել իր աշխատանքային արդյունավոտության մասին, որի իմաստը հե...

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

Դեկտեմբերի 29, 2016


Խնայողության խստագույն ռեժիմի անցնելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարականը չի տարածվում արտոնյալ խավի վրա: Այս իրողությ...

Աչքաչափով կառավարությունը

Աչքաչափով կառավարությունը

Հոկտեմբերի 29, 2016


Նոր կառավարության գլխավոր խնդիրներից մեկը դատարկված բյուջեն ամեն գնով լիցքավորելու խնդիրն է, թեև ամեն գնով ասվածը ենթադրում է օ...

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

Հոկտեմբերի 12, 2016


Վարդան Հարությունյանին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու փաստը յուրաքանչյուրն ընկ...

Գա՞զ եք քաշում, թե՞ երկիր եք ղեկավարում

Գա՞զ եք քաշում, թե՞ երկիր եք ղեկավարում

Հոկտեմբերի 3, 2016


Կառավարության նոր ղեկավարի նշանակումից հետո կադրային փոփոխությունների ալիքը դեռ իր ուժը չի կորցնում, միայն թե ամեն մի նոր նշանա...

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Հունիսի 21, 2016


Կառավարությունն իր «ձգված գոտիների» քաղաքականությամբ դեռ չի կարող լուրջ արդյունքների մասին խոսել, քանի դեռ ձգումը լիարժեք չէ և ...

Միրումյանը ժողովրդին մի գավաթ սուրճ նվիրեց

Միրումյանը ժողովրդին մի գավաթ սուրճ նվիրեց

Հունիսի 9, 2016


Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնող ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարան էր եկել զ...

Հարկային տեսչությունը նաև ռեստորան է

Հարկային տեսչությունը նաև ռեստորան է

Հունիսի 8, 2016


Ռեստորանների և բարձրաշխարիկ զվարճանքի վայրերի մշտական այցելուները գոնե պիտի իմանան, որ որոշ հաստատություններում այցելուներից պա...

Հայաստանը դառնալու է խորհրդային

Հայաստանը դառնալու է խորհրդային

Մայիսի 31, 2016


Պարզվում է, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ ...

ՊԵԿ-ը կհոշոտի Արծվիկին

ՊԵԿ-ը կհոշոտի Արծվիկին

Մայիսի 27, 2016


Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հասարակությունը մի գիշերում ոտնատակ կտա, եթե նա խոստովանի, որ հրաժարվում է իր ստանձնած պա...

Արմեն Ալավերդյանը 30 շարքային աշխատակցից կարևոր է ու թանկ

Արմեն Ալավերդյանը 30 շարքային աշխատակցից կարևոր է ու թանկ

Մայիսի 23, 2016
1

Քանի որ խոսքը Հայաստանի կառավարության մասին է, ապա այն պետք է տնտեսի շարքային աշխատակիցների հաշվին: Ավելի ճիշտ և ռացիոնալ է համ...

Արմեն Ալավերդյանը ձերբակալվել չի ուզում

Արմեն Ալավերդյանը ձերբակալվել չի ուզում

Մայիսի 23, 2016


Սոցիալական արդարության փիլիսոփայությունը Հայաստանում արդեն ունի իր մեծագույն տեսաբանին և այդ պատվավոր տիտղոսը շնորհվել է ՊԵԿ փո...

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Բագրատաշենում հարգում են մենաշնորհը

Մայիսի 17, 2016


Մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում մեծ հաջողությունների մասին զեկուցող պաշտոնյաներին, չգիտես ինչու, այնպես է թվում, թե բ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ