Սովորական խայտառակություն

Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 10, 2017
Ցանկություն կար, մարդ չկար

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին «Ելք» դաշինքի չմասնակցելու փաստը մինչ այս որևէ բացատրություն չէր ունեցել: Զանազան ենթադրություններ էին հնչում, սակայն դրանք ընդամենը կռահումներ էին: Իսկ հիմա, երբ ընտրություններն արդեն թիկունքում են, «Ելքը» վերջապես որոշել է պարզաբանում տալ իր բացակայության մասին: Այդ խոստովանությամբ հանդես է եկել ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` լրագրողին ասելով հետևյալը. «Սկսած վախից՝ տարբեր ռեսուրսների և ազդեցությունների սպառնալիքներն ազդում են քաղաքացիների վրա։ Մարդիկ ունեն փոքր բիզնես և վախենում են այն կորցնել, հարկայինը կմտնի… բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած պաշտոնական ռեսուրսների չարաշահումից, վերջացրած քրեաօլիգարխիկ տարրերի ներգրավմամբ, տարբեր մարդկանց խաղից դուրս թողնելով»։

 

Գևորգ Գորգիսյանը թվարկում է խանգարիչ հանգամանքները` մոռացության տալով այն փաստը, որ քաղաքական պայքարի կարևորագույն նպատակներից մեկն էլ հենց դա է` պայքարել անցանկալի երևույթների դեմ, ցրել վախի մթնոլորտը, ստեղծել ազնիվ ու հավասար պայմաններ բոլորի համար, այլ ոչ թե ընդամենը թվարկել դրանք ու մի կողմ քաշվել` համարելով , թե երևույթի արձանագրումն արդեն իսկ մեծ գործ է:


Բայց խմբակցության քարտուղարը ևս մի լրացում է կատարել, ինչը լիովին բացահայտել է «Ելքի» պասիվության բուն շարժառիթը: Գորգիսյանն ասել է. «Մեր առաջիկա ամիսների աշխատանքը լինելու է հենց խիզախ մարդկանց գտնելը, որոնք պատրաստ են ոչ միայն Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, սրան-նրան փնովել, այլև կոնկրետ գործողությունների, դուրս գալ պայքարի։ Եթե լուրջ փոփոխություն ենք ուզում, ապա դրան պետք է մասնակից լինի յուրաքանչյուր քաղաքացի»։


Հիմա արդեն հասկանալի է, որ նոյեմբերյան ընտրություններին «Ելքը» չկար, որովհետև չկային մարդիկ, այլ ոչ թե մասնակցության ցանկությունը: Մարդկային ռեսուրսների կրիզիս է դաշինքի ներսում, համակիրների շարքերն այնքան են նոսրացած, որ նույնիսկ մի գյուղում գյուղապետի կամ ավագանու անդամի թեկնածու գտնելը դարձել է լուրջ խնդիր: Հիմա մնում է հասկանալ, թե «Ելքի» համար այս իրավիճակից դուրս գալու ելքը որն է, որովհետև ելք չունեցողը չի կարող ուրիշներին ելք խոստանալ:







Դիտումների քանակ 40917


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

«Ելքում» պաշտոնը չեն կարողանում կիսել

Հունիսի 5, 2018


Փաշինյանն այս հարցում ճիշտ է` նրա գործընկերներն այդքան չկան, որ նա կոմպրոմիսի գնա, իսկ որ իսկապես Մարուքյանն ու Զավենիչ Սարգսյա...

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

«Ելքի» համար ԱԺ-ն դարձել է անպետք կառույց

Հունիսի 4, 2018


Խորհրդարանի երբեմնի ամենաագրեսիվ և ակտիվ խմբակցություններից մեկը` «Ելքը», Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունից հետո ինք...

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

«Լուսավոր Հայաստանը» կմնա անպատասխանատու

Մայիսի 21, 2018


Երկրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան, բայց այդ փոփոխություններն առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել «Ելք» դաշինքում առկա տարաձ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018


«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը ...

Ամեն դեպքում` միանձնյա

Ամեն դեպքում` միանձնյա

Մարտի 15, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկում է ներկայացրել Ազատության հրապարակում հանրահավաք անցկ...

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

«Ելքը» վճռորոշ պահին միասնական չէ

Մարտի 13, 2018


Այսօր կայացավ ԱԺ ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ ցանկություն կար քննարկել ու վերջնական որոշում կայացնե...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Միայնակ Նիկոլն ու դատարկ հրապարակը

Մարտի 6, 2018


Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնակա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ