Ազգային խայտառակություն

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017
Չկայացած աբորտի զոհը

Ջհանգիր Լֆիկյան

 

Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ռեկտոր, նշանակում է հայաստանցի չլինել: Հայաստանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանում գիտությամբ են զբաղվում, նշանակում է ոչխար լինել: Ոչխար լինելով ասել, թե Երևանի պետական համալսարանի առաջին և երկրորդ դեմքերը՝ Արամ Սիմոնյանն ու Ալիկը ևս ոչխար են, նշանակում է ոչինչ չասել: Սա է իրողությունը:


ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանին ներկայացնելու կարիք չկա` նա համազգային խայտառակություն է, նա աստղ է խայտառակությունների համաստեղությունում: Մենք սրա մասին շատ ենք գրել: Հերթը Ալիկինն է: Իրավական տեսանկյունից Ալիկ Ղարիբյանը ԵՊՀ պաշտոնյա է: Թե ինչով է նա զբաղվում` անհայտ է: Ասում են, թե Ալիկը ԵՊՀ աշխատակազմի ղեկավարն է, որոշ տվյալներով՝ անգամ պրոռեկտոր: Չգիտենք: Պարզ է միայն, որ նա հզոր ոչխար է՝ իր ղեկավարից շատ ավելի հզոր, և ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ Սիմոնյան Արամն, ինչ էլ որ ասեն, այնուամենայնիվ, ծնվել է կիրթ ընտանիքում (նրա հայրը՝ Հրաչիկ Սիմոնյանը, հայտնի գիտնական էր և բարոյական մարդ), ստացել է դաստիարակություն և կրթություն: Դա անվիճելի է: Ալիկն, ի տարբերություն շեֆի, միայն ծնվել է, և վերջ: Սա էլ է անվիճելի:


Ալիկի դեմքը տեսնելով՝ հայտնի Օստապ Բենդերը կասեր, որ նա աբորտի զոհ է, իսկ Բուլգակովի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկին՝ առանց երկմտելու, դրան շան փոխարեն ոչխար կդարձներ: Ֆիզիոգնոմիկան և բժշկությունն, իհարկե, լուրջ գիտություններ են, սակայն թողնենք դրանցով զբաղվելու առաքելությունը Բենդերին և Պրեոբրաժենսկուն և զբաղվենք փաստեր ներկայացնելով:


Ալիկը ծնվել է Շիրակի տարածաշրջանի հեռավոր գյուղերից մեկում: Գյուղն այնքան հեռավոր էր, որ գալով Երևան՝ Ալիկն այդպես էլ մնաց Երևանում, քանզի հետ գնալը տնտեսապես ձեռնտու չէր: Մնաց քաղաքում: Կենսագրությունում գրված է, որ պատմաբան է, ավելին՝ պատմական գիտությունների թեկնածու: Գիտական թեման էլ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 1918 - 1920թթ. և Մեծ Բրիտանիան: Այսինքն՝ Ալիկը զբաղվել է մի բանով, ինչը չկա: Լեռնային Ղարաբաղն ու Մեծ Բրիտանիան, իհարկե, կան, սակայն պարզ չէ խնդիրը, որը ստիպել է Ալիկին զբաղվել նման թեմայով: Նույն կերպ կարելի է անսահմանափակ ատենախոսություններ գրել, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղն ու Հունգարիան կամ էլ Մոզամբիկը, և այսպես շարունակ: Դժվար է պատկերացնել, թե ինչքան գիտնական կունենանք այսօրինակ ձևաչափ կիրառելիս: Ատենախոսությունը պաշտպանելուց հետո Ալիկն անցնում է աշխատանքի, սակայն զարմանալին այն է, որ նրա նման հզոր գիտնականը զբաղեցնում է ոչ թե պրոֆեսորի, դոցենտի կամ գոնե ավագ դասախոսի պաշտոն, այլ բավարարվում է շատ տարօրինակ՝ վարչական, ոստիկանական հարթությանը բնորոշ՝ ավագ տեսուչի պաշտոնով: Այո, մի զարմացեք, ԵՊՀ-ն, այնպես, ինչպես ոստիկանությունը, հարկայինը և այլ նմանատիպ հիմնարկներ, ունի տեսուչներ, ընդ որում՝ Ալիկն ավագ տեսուչ էր, կան նաև սովորական տեսուչներ: Տեսուչ բառն ինքնին հուշում է, որ այդ պաշտոնը կրող անձն ինչ-որ մի բան է ստուգում: Անհայտ, է թե ում կամ ինչ էր ստուգում ԵՊՀ-ում Ալիկը, սակայն փաստը մնում է փաստ՝ ԵՊՀ-ում կար գիտնական-տեսուչ:


Ուսումնասիրելով Ալիկի կենսագրությունը՝ պարզեցինք անհավանական մի բան. նա ունի հետաքրքրությունների շրջանակ: Գրված է, որ նա հետաքրքրվում է Հայկական հարցով, Հայոց ցեղասպանությամբ և արցախյան հերոսամարտի պատմության հիմնահարցերով: Ինչքանով և երբվանից է նա հետաքրքրված այդ թեմաներով` չի նշվում: Չի նշվում նաև նրա հետաքրքրությունների մեկ այլ շրջանակ՝ ճաշարանները և Ռոբերտ Քոչարյանը: Ճաշարան աշխատեցնելու գաղափարն Ալիկին հուշել են ծնողները, որոնք խորհրդային տարիներին աշխատել են իրենց գյուղի բուֆետում և ամբողջությամբ զգացել են այդ աշխատանքի բերկրանքը: Որդուն քաղաք ուղարկելիս նրանք խորհուրդ են տվել, որ Ալիկը նույնպես որևէ բուֆետում աշխատանք փնտրի: Սակայն ծնողները չէին պատկերացնում, որ ժամանակներն իրապես փոխվել են և բուֆետներն այլևս անցյալում են: Ալիկն էլ, չնայած գիտնական-տեսուչ էր դարձել, այնուամենայնիվ, դեռ երազում էր բուֆետի մասին: Սննդի կետ գրավելու առաջին հնարավորությունն ընձեռվեց 2013թ.: Այդ ժամանակ ԵՊՀ սննդի կետերը դեռ տնօրինվում էին գործարար,«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի կողմից, որը ժամանակին լավ հարաբերությունների մեջ էր իշխանությունների հետ: Հենց այն ժամանակ, երբ սրվեցին Տեր-Առաքելյան - իշխանություն հարաբերությունները, Ալիկը «հասկացավ», որ ԵՊՀ ուսանողներին անհրաժեշտ է մի այլ կարգի սնունդ: Սակայն նա հասկացավ ևս մի բան. որքան էլ իրեն հոգեհարազատ լինի բուֆետչիկի մասնագիտությունը, նա ավելի լավ է՝ արտաքնապես զբաղվի հայոց հիմնահարցերով և լինի չերևացող ճաշարանատեր: Այդպես էլ եղավ: Այժմ Ալիկը, հայոց հիմնահարցերով զբաղվելուց հետո, կազմում է ԵՊՀ ճաշարանների ճաշացուցակները, վերահսկում գնումները, մի խոսքով՝ ճաշարաններ է աշխատեցնում: Նա այդ ամենը շատ հավեսով է անում, ավելի հավեսով, քան Հայկական հարցով, Հայոց ցեղասպանությամբ և արցախյան հերոսամարտի պատմության հիմնահարցերով զբաղվելը: Դե, տնեցիք էլ, որոնք խորացած չեն Հայկական հիմնահարցի ելևէջների մեջ, նայում են և ուրախանում:


Ինչպես նշեցինք, բուֆետից բացի Ալիկը սիրում է նաև երկրորդ նախագահ Քոչարյանին: Շատ դժվար է գուշակել, թե ինչով է պայմանավորված այդ սերը: 2014թ. Ալիկը ֆեյսբուքյան էջ է բացում և միանում «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը: Երբ այդ ամենը բացահայտվում է, նա կտրականապես հերքում է թե՛ նախաձեռնությանը մասնակցելու, թե՛ ընդհանրապես ֆեյսբուքյան էջ բացելու հանգամանքը: Ավելին, ի պատասխան լրագրողների՝ այդ առնչությամբ հարցերին, Ալիկն ասում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում և խորհուրդ է տալիս «համենալ ԵՊՀ և տեսնել, որ փոխվել են բուֆետները և ճաշարանային սնունդը»: Ստացվում է, որ հզոր գիտնական Ալիկը, մի կողմ թողնելով հայոց հիմնահարցերը, անգամ Քոչարյանին, այնուամենայնիվ, նախընտրում է բուֆետը:


Իսկ այժմ Ալիկը, ժամանակավորապես թողնելով ճաշարանները, Քոչարյանին, հայոց հիմնահարցերը, կրկին իրականացնում է տեսուչի գործառույթները, այս անգամ՝ զինվորական ծառայության տարկետման վերականգնման համար պայքարող ԵՊՀ ուսանողների հանդեպ. նրա կարգադրությամբ իրավական և ֆիզիկական ներգործություն է իրականացվում ուսանողների նկատմամբ:


Սա է ողջ պատմությունը: Ալիկն առայժմ մեծ խայտառակություն չէ, նա սովորական չկայացած աբորտի զոհ է: Սակայն, ո՞վ գիտի, միգուցե մենք ականատես լինենք նրա հզորացմանը՝ խայտառակվելու իմաստով: Դրա նախապայմաններն առկա են. ունի խայտառակ ղեկավար և խայտառակվելու ունակություն: Ասում են նաև, թե Ալիկն ունի անբնական սեռական կողմնորոշում: Քանի որ Հայաստանը դեռ լիարժեք չի եվրոպացվել, քանի դեռ եվրարժեքները չեն արմատացել այս երկրում, Ալիկը թաքցնում է իր կողմնորոշումը` հույսով, որ ժամանակը կգա դրանով լոպազանալու: Եվ կարծում ենք՝ հենց այս հանգամանքը նրան կօգնի ապագայում խուսափել հետապնդումներից և այլ տհաճ խնդիրներից:

 







Դիտումների քանակ 71509


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռեկտորին զոռով են պահում

Ռեկտորին զոռով են պահում

Հունիսի 26, 2018


Մի անհասկանալի բան է կատարվում Երևանի պետական համալսարանում: Արդեն տևական ժամանակ է` այստեղ պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի ...

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Մյունհաուզենի` Անգլիային հայտարարած պատերազմը ՀՀ տարածքում

Հունիսի 2, 2018


Առասպելական Մյունհաուզենը տարօրինակ սովորություններ ուներ: Դրանցից մեկը այլ պետությունների հետ պատերազմելն էր: Օրինակ, նա հայտա...

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Նիկոլի Սաքուլիկների ժամանակը

Մայիսի 30, 2018


Սաքուլիկ անձնանունը վաղուց է դարձել հասարակ անուն և նշանակում է կարիերիստ երիտասարդ, ով զուրկ է ինտելեկտից և գիտելիքներից, սակա...

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Արամ Սիմոնյանը` քաղաքական հալածյալ

Մայիսի 29, 2018


Այսօր ողջ օրը Երևանի պետական համալսարանում չդադարեց ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ուսանողները պահ...

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Դավիթ զուգարանագետը նաև իրավական սանիտար է

Մայիսի 29, 2018


Մեր կայքում մի քանի հոդված հրապարակվեց, որոնց մեջ անդրադարձել էինք Երևանի պետական համալսարանում գործունեություն ծավալած «Ռեստար...

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Փոխվարչապետը ուղղորդում և սադրում է

Մայիսի 28, 2018


Վաղը Երևանի պետական համալսարանում ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպելու` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Արամ...

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մաշա հեղափոխականուհին` ԵՊՀ նոր ռեկտոր

Մայիսի 5, 2018


Երևանի պետական համալսարանը կրկին հայտնվում է հայ հասարակության ուշադրության կիզակետում: Այս անգամ ի հայտ է եկել մեկը, ով իր նկր...

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը

Ապրիլի 3, 2018


Դեռևս մի քանի տարի առաջ մենք կանխատեսել էինք, որ Հայաստանին պետք են գալու Բուլգակովի հայտնի հերոս պրոֆեսոր Պրեոբրաժենսկու նման ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտության ֆակուլտետներ և նախարարություն

Մարտի 23, 2018


Երևանի պետական համալսարանը ռեստարտի կարիք ունի: Համենայնդեպս, այդպես են կարծում այդ բուհում սովորող հայաստանցիները՝ իրենց ղեկավ...

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Ընդվզումը պոզով-պոչով չի լինում

Փետրվարի 20, 2018


Երևանի պետական համալսարանը «սեյսմիկ» ակտիվության գոտում է հայտնվել: Իրար հաջորդող ցնցումները նվազագույնը մեկ բանի մասին կարող ե...

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Ո՞ւր է գնում ԵՊՀ-ին հատկացվող զուգարանի թուղթը

Փետրվարի 9, 2018


Զուգարանի թղթի դեֆիցիտը ԵՊՀ-ում այլ հիմնավորում էլ կարող է ունենալ, ինչի մասին ուսանողները դեռ չեն խոսում: Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արա...

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ