Սովորական խայտառակություն

Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Նոյեմբերի 11, 2017
Հերմինե Նաղդալյանի չգերազանցված ռեկորդը

Մեր պատգամավորների համար Ազգային ժողովը վաղուց է վերածվել մի վայրի, որտեղ նրանք իրենց կարող են պահել տնավարի և այդ ամենն անել պետության հաշվին: Օրենսդիրներին տրվող բազում արտոնություններն այստեղ ընկալվում են իբրև գերազանց հնարավորություն դրանք չարաշահելու և առավելագույնը վերցնելու նպատակով: Ասվածի ապացույցներից մեկն էլ թերևս այն փաստն է, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Սա պարզապես մարդու ֆիզիկական հնարավորություններից վեր մի ցուցանիշ է, որ կարող էր միայն մեր խորհրդարանում գրանցվել: Բայց նույնիսկ նման խոշոր ձեռքբերումն էլ իր հերթին հատուկ ռեկորդակիրներ ունի, և այդ պատվո հարթակի ամենաբարձր աստիճանի վրա հաղթականորեն կանգնած է ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

Ըստ վստահելի տեղեկությունների, այս տիկինը միայն ընթացիկ տարվա մայիսին ստիպել է ԱԺ-ին իր հեռախոսային խոսակցությունների համար 2 միլիոն դրամ վճարել: Որպեսզի ավելի հստակ լինի, թե սա ինչ ցուցանիշ է, ասենք, որ, օրինակ, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10-12 հազար դրամի սահմանում գումար:


Թե ինչպես է հնարավոր մեկ ամսում 2 միլիոնի խոսել՝ դրա գաղտնիքն առայժմ միայն Հերմինե Նաղդալյանը գիտի: Բայց եթե հաշվի առնենք, որ այս գործարար տիկինը տարիներ շարունակ կարողացել է ոչնչից ահռելի հարստություն կուտակել, ապա 2 միլիոնի պատմությունն ընդամենը մի համեստ դրվագ պիտի լինի նրա տարողունակ կենսագրության մեջ: Հատկանշականն այն է, որ Ազգային ժողովում որևէ մեկին այս ցուցանիշը ոչ անհանգստացնում է, ոչ էլ զարմացնում: Ի վերջո, Նաղդալյանին հատկացվող գումարները պետության գրպանից են գնալու, ոչ թե իրենց: Ի՞նչ իմաստ ունի մի քանի միլիոնի համար հարաբերություններ փչացնել ազդեցիկ ՀՀԿ-ականի հետ:

 






Դիտումների քանակ 30136


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերմինեի ջրերն ընկածները

Հերմինեի ջրերն ընկածները

Նոյեմբերի 17, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնանոց հեռախոսային խոսակցությունները դարձան տժվժիկի պատմությունը: Ու այս ամբողջ իր...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Ինչքա՞ն խորը, տիկին Նաղդալյան

Մայիսի 11, 2017


Այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: Դրան անմիջապես հաջորդեցին արձագանքներն ու գնահատականն...

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Հերմինեի ոչ սպորտային ապագան

Մայիսի 9, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը խելացի է վարվում, որ, ի տարբերություն շատերի, հրաժարվում է ժամանակից առաջ ընկնելով...

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Հերմինե Նաղդալյանի համար կարծիք չունենալը առավելություն է

Սեպտեմբերի 17, 2015


Այս օրերին, երբ խորհրդարանում քննության է առնվում սահմանադրական բարեփոխումների խնդիրը, հակադիր ուժերը պատրաստ են բանավիճել ցանկ...

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Ե՞րբ կձերբակալեն Հերմինե Նաղդալյանին

Սեպտեմբերի 14, 2015


Վաղը նախագահական նստավայրի մոտ կրկին մարդաշատ կլինի: Այստեղ են հավաքվելու «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեություն...

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Թալանչի ու ժողովրդավար երկիր Հայաստանը

Հունիսի 30, 2015


Ազգային Ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրել են գնահատել հոսանքի թանկացման շար...

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

Հունիսի 22, 2015


Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. «Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ո...

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

ՀՀԿ-ական ջոջերի որովայնային փիլիսոփայությունը

Մայիսի 11, 2015
1

Թեմատիկ ընդհանրությունների հարցում Հանրապետական կուսակցության անդամները միասնական են այնպես, ինչպես քվեարկությունների ժամանակ: ...

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Հերմինե Նաղդալյանի վրա դեռ չեն թքել

Մարտի 24, 2015


Այսօր, երբ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացնում էր «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետութ...

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Ում համար` ճգնաժամ, ում համար` բարեբեր տարի

Մարտի 17, 2015


Արդեն տևական ժամանակ է` մենք լսում ենք միայն կորուստների ու անկումների մասին: Բոլոր հնարավոր միջոցներով ահազանգ է հնչեցվում առ ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ