Սովորական խայտառակություն

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017
Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլավոր ուսանողները շրջում են բուհի տարբեր ամբիոններով, մտնում լսարաններ և կոչ անում ուսանողներին միանալ իրենց: Դասադուլի կազմակերպիչները համալսարանի այն ուսնողներին, որոնք դեմ են դասադուլին ու կողմ են ՊՆ-ի ներակայացրած նախագծին, հրավիրեցին բանավեճի: Բայց արդյո՞ք կկայանա նման բանավեճը, և արդյո՞ք դա կարող է լինել արդյունավետ:


Բանն այն է, որ դասադուլին չմասնակցող ուսանողների զգալի հատվածն իրենց հասակակիցներին չեն միանում միայն այն պատճառով, որ սրանք կուսակցական կողմնորոշում ունեն: Ասել է, թե` կուսակցական լինելը թույլ չի տալիս ազատ դրսևորվել: Ի դեպ, այդ փաստը արդեն հաստատել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, ով հայտարարեց, թե «Հանրապետական ուսանողները, բնականաբար, չեն մասնակցում դասադուլին»: Նման ձևակերպումն ինքնին հուշում է այն մասին, որ ՀՀԿ-ական լինելը նախ և առաջ ենթադրում է մասնակցություն չունենալ այն շարժումներին, որոնք նախաձեռնվում են այլ խմբերի կողմից: Եվ Կարեն Ավագյանի խոսքերը արդեն ապացույցն են նաև այն փաստի, որ կուսակցությունը այդ պրոցեսները վերահսկում է` իր համակիրներին հեռու պահելով «անցանկալի» խմորումներից:


Նույն երևույթն առկա է նաև Դաշնակցության մոտ: Այսօր հայտնի դարձավ, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Երևանում կազմակերպել է Համահայաստանյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հավաք: Նպատակը մեկն է եղել` ցույց տալ, որ դաշնակ երիտասարդները նույնպես դեմ են դասադուլային մարտավարությանը և կողմ են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած ծրագրերին: ՀՅԴ-ականները նույնիսկ այդ առիթով հայտարարության տեքստ են տարածել, որտեղ ասվում է, թե «զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի առաջադրվող փոփոխություններն ամենևին խոչընդոտ չեն կարող հանդիսանալ ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու իրավունիքի արդյունավետ իրացմանը, քանզի առաջադրվում են նաև մի շարք այլընտրանքային լուծումներ, որոնք ընդլայնում են ուսանողների զինվարական ծառայության ընտրության հնարավորությունները»:


Որևէ մեկը չի ժխտում այլակարծության իրավունքը: Բայց երբ ակնհայտ է, որ հակառակ կողմի տեսակետներն ու դիրքորոշումները ուղղորդվում են կուսակցությունների կողմից, իսկ դրանց ենթակա երիտասարդները հլու-հնազանդ կամակատարներն են այդ թելադրանքների, ապա սա դառնում է շատ ավելի մտահոգիչ, քան տարկետման իրավունքի լինել-չլինելու հարցը: Մի կողմից հստակ է, որ մեր բուհերը շարունակում են մնալ քաղաքական ուժերի կրնկի տակ, մյուս կողմից ցավալի է տեսնել, որ նոր սերնդի մի ստվար զանգված զուրկ է սեփական տեսակետն արտահայտելու ազատությունից և ինքնուրույն մտածողությունից:







Դիտումների քանակ 21899


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պետք էր սխալ գտնել` գտան

Պետք էր սխալ գտնել` գտան

Ապրիլի 13, 2018


Ցանկացած ընկերություն կերազի բանակի հետ պայմանագիր ունենալ և նրան մատակարարել զինված ուժերի կարիքների համար օգտագործվող արտադրա...

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Մովսես Հակոբյանը «մատնեց» նախարարին

Ապրիլի 2, 2018


ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ մեր բանակը ոչ...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Անձնական օգտագործման օրենքը

Անձնական օգտագործման օրենքը

Մարտի 14, 2018


Ինչեր ասես, որ չեն անի մարդիկ սեփական շահի համար: Անձնական նկատառումներից ելնելով՝ Քեթրինի Միհրանը նույնիսկ օրենսդիր է դարձել և...

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Դեռ քանի՞ ական պիտի պայթեցնեք

Մարտի 9, 2018


Այն, որ բանակի ղեկավարման համակարգում ինչ-որ բան այնպես չէ, այլևս ապացուցման կարիք չի զգում: Այս կառույցում ժամանակ առ ժամանակ ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Ո՞վ է հիվանդ, զինվո՞րը, թե՞ համակարգը

Դեկտեմբերի 13, 2017


Զինապարտության հետ կապված հասարակության անհանգստություններին պատկան մարմինները մշտապես արձագանքում են, թե օրենքը լիովին կարգավո...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնե...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Նիկոլ, բա դո՞ւ ինչու չես ծառայել

Հոկտեմբերի 25, 2017


Ազգային ժողովում «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծին ամենաբուռն կերպով ընդդիմանում է «Ելք» դաշի...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հայ մեծ գիտնական Ալիկ Սարգսյանը

Հոկտեմբերի 24, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ ոչ միայն բուռն քննարկումներ ծավալվեցին, այլև նույնի...

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Սխալ բառերը սխալ թվեր են ծնում

Հոկտեմբերի 24, 2017


«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, որն այսօր քննության էր առնվում Ազգային ժողովում, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ ուն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ