Սովորական խայտառակություն

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017
Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: Գործող քաղաքապետ, ՀՀԿ թեկնածու Հայկազ Խաչիկյանը, ով կենսաթոշակների յուրացման գործով հայտնի Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ընտրություններում պարտվեց անկուսակցական թեկնածուին։ Այն, որ 9 տարի շարունակ համայնքի ղեկավար նստած Խաչիկյանը` լայն աջակցությամբ հանդերձ, պիտի իր դիրքերը զիջեր ինքնառաջադրված Արկադի Թամազյանին, գրեթե ոչ ոք չէր սպասում, բացի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից: Չար լեզուներն ասում են, որ հատկապես մարզպետի ստվերային միջամտությունը վճռորոշ եղավ Խաչիկյանների դինաստիայի գահազրկման գործում:


Բաց մի բան է դուրս գալ Խաչիկյանի դեմ, մեկ այլ բան է դեմ գնալ հարազատ կուսակցությանը և դեռ այդքանից հետո լրագրողների հարցին, թե` «գո՞հ եք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից»` պատասխանել. «Այո՛, գոհ եմ, նույնիսկ շատ գոհ եմ»: Մարզպետ Նալբանդյանի նման ուրախությունը կարող է արագ կերպով փոխարկվել ծանր տխրության, որովհետև, ինչպես խոսում են, ընտրություններից հետո ՀՀԿ վերնախավում զայրացած են նրա վրա։ Ու հիմա մարզպետը կաշվից դուրս է գալիս իր հանդեպ վերաբերմունքը փոխելու նպատակով: Նա սկսել է աջուձախ դիֆիրամբներ ձոնել երկրի ու կուսակցության առաջնորդներին, նրանց վարած քաղաքականությանը: Օրինակ, Նալբանդյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ երկրի նախագահը եզակի է ու անփոխարինելի: «Ես որպես կուսակցության տարածքային մարմնի ղեկավար, իհարկե, ինքս շատ վստահ եմ, որ որպես քաղաքական գործիչ և անցած ճանապարհ ունեցող, այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»,- ասում է նա: Կառավարության գործունեության մասին էլ ջերմ բառեր է գտնում` պնդելով, թե «վստահ է, որ մենք այսօր շատ լավ հիմք ենք դնում վաղվա օրվա համար»: Մի խոսքով, մարզպետը բոլորից ու ամեն ինչից գոհ է: Մնում է, որ իրենից նույնչափ գոհ լինեն մյուսները, որովհետև այդ գոհունակությունը կարող են գնահատել ոչ թե նրա գեղեցիկ բառերով, այլ գործերով: Իսկ գործերի մեջ գեղեցիկը շատ քիչ է:






Դիտումների քանակ 29563


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հանկարծ հիշեցին, որ չէին հիշել

Հոկտեմբերի 10, 2017


Ստացվում է այնպես, որ Վազգեն Խաչիկյանին ազատ արձակեցին` նորից դատելու պայմանով: Ներում ստանալուց հետո նախկին պաշտոնյային հիմա է...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Ինչ պաշտոն կտան Խաչիկյանին

Սեպտեմբերի 28, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Չտեսնելու օգտակար հատկությունները

Չտեսնելու օգտակար հատկությունները

Հուլիսի 26, 2017


Համայնքապետերի մի հատուկ տեսակ կա, ժամանակ առ ժամանակ դրսևորվում են: Սրանք խորապես համոզված են, որ եթե որևէ ակնհայտ փաստ հերքեն...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017


Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելութ...

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Հունվարի 9, 2017


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Ընդդիմադիրների բոյկոտը շարունակվում է, չորս...

Նախարար դառնալն անբարոյական է

Նախարար դառնալն անբարոյական է

Դեկտեմբերի 23, 2016


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնը դեռ թափուր է մնում: Ճիշտ է, նշանակվել է ժամանակավոր պաշտոնա...

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Նոյեմբերի 23, 2016


Վանաձորում, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իրեն չի զգում լիրարժեք ղեկավար, ընդդիմադի...

Ընդդիմադիրներին չեն հավատում

Ընդդիմադիրներին չեն հավատում

Նոյեմբերի 4, 2016


Վաղը՝ նոյեմբերի 5-ին, Վանաձորի ավագանու առաջին նիստն է լինելու քաղաքապետի ընտրություններից հետո: Ասել է թե՝ եկել է պահը բացահայ...

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Նախընտրական շտաբը՝ բանտախցում

Հոկտեմբերի 1, 2016


Հայտնի բան է, որ օրենքով գողերը բանտից կառավարում են հանցաշխարհը: Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ նախկին երիտհանրապետական, ...

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Պորտաբույծները կփրկեն երկիրը

Հուլիսի 12, 2016
1

Զավեշտն այն է, որ Նալբանդյանի որոշումն իսկապես սողոմոնյան է: Միանշանակ կարելի է ասել, որ Ալավերդու բնակիչների կյանքում ոչինչ չի...

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Վանաձորում ընտրությունները սկսվեցին

Հունիսի 4, 2016


Վանաձորի քաղաքապետի ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն այդ քաղաքից անընդհատ տագնապալի լուրեր են գալիս: Այսօր գիշերը Վանաձորի hարկ...

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մեր հաճախորդների գլխաքանակը կարող է նվազել

Մայիսի 21, 2016
1

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է, նրան չի հաջողվել այս անգամ էլ համոզել Սերժ Սարգսյանին և առաջադրվ...

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

«Միամիտ» լոռեցու արևմտյան ընտրությունը

Հունիսի 6, 2015


Նախ` ամերիկացիներին ասում են, թե` տեսեք, որքան լավ ենք նայում ձերոնց, անգամ կարողանում ենք ռուսական բիզնեսի հաշվին պահել ձեր ար...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ