Ազգային խայտառակություն

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017
Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Օսկան Քոչարյան


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնես, թեինչ ուժերի մասին է խոսքը գնում, ոչ ոք հստակ անուն չի տա, քանի որ կամ այդպիսի ուժ ընդհանրապես գոյություն չունի, կամ կասկածներըվերացարկված են, կռահումների ու ենթադրությունների մակարդակներում: Բայց այլ բան է պարապ դատողություններ անելը, և բոլորովին այլ բանէ նման լուրեր հորինելը` սադրանքի ու վարկաբեկման մտադրությամբ: Իսկ նման լուրերով այս օրերին լրատվական դաշտը լեփ լեցուն է, և հիմա էլ դրանք գնացին ու հասան խորհրդարան:


Այսօր Ազգային ժողովում տարկետման իրավունքի վերացման շուրջ ծավալվող բանավեճում միանգամից մի քանի ելույթներ հնչեցին, որոնց մեջ ակնարկներ կային ուսանողների շարժումները դրսից թելադրելու առնչությամբ: Օրինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎարդանԲոստանջյանն իր ելույթում հայտարարեց. «Հասկանում ենք, որ հրահրողներ էլ կան, այդքան միամիտ չենք»: Բայց այդքան շատ բան հասկացող Բոստանջյանը որևէ փորձ անգամ չարեց բացահայտելու և մերկացնելու հրահրողներին:


Այս իմաստով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ավելի կոնկրետ էր: Վերջինս ասաց, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն «Հանրային օրակարգ» ՀԿ-ն Սորոսի հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի ևվարկաբեկի ազգ-բանակ հայեցակարգը: Նրա խոսքով՝ այդ գրանտը ստացվել է մի քանի օրում՝ այն դեպքում, երբ դրամաշնորհները ստացվում են 6ամսից մինչև 1 տարվա ժամանակաընթացքում: «Դրամաշնորհների պահանջներից է, որ համալսարանների ուսանողների մեջ կազմակերպվի նախքննադատության պրոցեսը, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր: Այնպես որ՝ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, Սորոս չարիք կոչվող երևույթիազդեցության տակ է»,- հայտարարեց Բաբուխանյանը:


Մի պահ ընդունենք, թե պատգամավորի մեղադրանքը հիմնավորված է: Հիմա մնում է հասկանալ հետևյալը: Սորոսը 20 հազարով հայ ուսանողներին կարողանում է ոտքի հանել: Իսկ ինչո՞ւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` իր հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ձեռքի տակով անցնող միլիոններով չի կարողանում չեզոքացնել այդ 20 հազարը, եթե գրանտներն այս պարագայում իսկապես այդքան որոշիչ են: Չմոռանանք, որ նույն Փուչիկ Կարենը տարեկան ահռելի նվիրատվություններ ու փոխանցումներ է ստանում հենց այն բուհերից, որոնց ուսանողներն այս օրերին փողոց են դուրս եկել: Եվ եթե պիտի խոսք գնա արտաքին հրահրիչների մասին, արդյո՞ք ազնիվ չէ դրան զուգահեռ խոսել նաև ներքին վատնիչների ու կազմաքանդողների մասին:

 





Դիտումների քանակ 17668


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017


Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ ...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Մեզ միայն Սորոսն էր պակաս

Մեզ միայն Սորոսն էր պակաս

Սեպտեմբերի 5, 2017


The Guardian թերթի ընդարձակ հրապարակումն Ադրբեջանի վերնախավի կողմից փողերի լվացման և կոռուպցիոն գործունեության մասին անմիջապես ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ