Խայտառակություն առանց մեկնաբանության

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017
Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոդեստ Կոլերով


Չկարգավորվողի անհապաղ կարգավորումը ինքնանպատակ չէ

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն ռուս-թուրքական երկկողմանի հարաբերությունների օրակարգից հանեցին Լեռնային Ղարաբաղի հարցը, որն այնտեղ համառորեն փորձում էին խցկել Անկարան և նրան ասիստենտություն անող Բաքուն։


Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի նշանակությունը հասկանալի է, ապա Թուրքիայի համար միջամտությունն այդ հարցին բնավ «մեկ ազգ՝ երկու պետություն» առասպելական համերաշխության գործ չէ (հանուն արդարության՝ հարկ է խոսել մեկ ազգի երեք պետության մասին՝ նաև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասին նույնպես)։ Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղը իմպերիալիստական մայրցամաքային քաղաքականության օբյեկտ է և, միաժամանակ, Առաջավոր Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի՝ ԱՄՆ սկսած հատվածայնացումը չեզոքացնելու գործիք, որոնք վերածվում են Մեծ Մերձավոր Արևելքի անընդհատ ավերվող փազլի։ Նման հատվածայնացման զոհը չլինելու համար Թուրքիայից զուտ տեխնիկապես պահանջվում է իր ռազմաքաղաքական կամքը տարածել Վրաստանի և Ադրբեջանի վրա՝ ցանկացած գնով կլանելով, մեկուսացնելով և շրջապատելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։


Ռուսաստանը հրաժարվեց օգնել Թուրքիային և նրա արբանյակին այս էգոիստական գործում։ Ձախողվեցին նաև Մոսկվային իր եվրասիական ինտեգրման մասին պատրանքներով (վաղուց արդեն ոչ վարդագույն) «գայթակղելու» և Մոսկվային ԵԱՏՄ-ում (որն արդեն պատռվում և ոչնչացվում է Ղրղզստանի և Բելառուսի էգոիզմով) նոր, էլ ավելի անհուսալի և էլ ավելի ժամանակավոր անդամներ (հանձինս Թուրքիայի և Ադրբեջանի) տեսնելու կասկածելի հաճույքը «վաճառելու» անվարժ փորձերը։ Մոսկվան առևտրի ու «փոխանակումների» ոչ մի մոտիվ չունի, որպեսզի Ադրբեջանի համար կրակից նրանց կորցրած տարածքները դուրս քաշի, որպեսզի Թուրքիան ավելի շատ փրկի Քրդստանից, քան ինքն իրեն փրկում է Անկարան։ Բզկտված Մեծ Մերձավոր Արևելքին, ԱՄՆ-ի կողմից կառուցվող հակապարսկական ճակատին դեմ-հանդիման Անդրկովկասում ստատուս-քվոն խափանելը հանուն Ալիևի և Էրդողանի՝ չափից ավելի մի բան է։


Ղարաբաղյան կարգավորման արագացումը իմաստ չունի, քանի որ չի հասունացել, չի վայելում ժողովուրդների աջակցությունը, այսինքն՝ լեգիտիմ չէ։ Ոչ ոք (առավել ևս՝ Մոսկվան, որը գենետիկորեն է կապված Լեռնային Ղարաբաղի հետ) դրսից այդ կարգավորումը չի պարտադրում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ոչ Լեռնային Ղարաբաղին։ Այլ բան ներկայացնելու փորձերը ի սկզբանե կեղծ են և անբարեխիղճ։


Նոր, հավելյալ պատերազմից հրաժարումը՝ Մեծ Մերձավոր Արևելքում նոր պայթյունին դեմ-հանդիման, կարգավորման «սառեցումը», այդ փոխզիջումը ապագային, 20, 50 կամ 100 տարի հետո թողնելը, երբ արյունն ու ցավն իրենց տեղը կզիջեն ժողովուրդների և պետությունների իրավունքների ռացիոնալ ընկալմանը՝ միակ սցենարն է, որը հասկանալի է Ռուսաստանում։ Սակարկել նրա հետ, որպեսզի հենց նրան պատասխանատու դարձնեն անբավարար և անկայուն «փոխզիջման» և նոր արյան համար՝ նշանակում է իրավամբ արհամարհել Ռուսաստանը։ Մոսկվայում լավ է երևում Լեռնային Ղարաբաղի պատմական, կայունացնող դերը։ Եվ մենք այն էլ ավելի շատ կգնահատենք։ Բարի գալուստ նոր աշխարհ։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն







Դիտումների քանակ 43044


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Ազգային անասունների մտածողության առիթով

Ազգային անասունների մտածողության առիթով

Մարտի 9, 2018


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր հանգամանքների մասին է Սաիդա Մեդվեդևայի «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլ...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Նևզորով. Իլհամ Ալիևը «վտանգավոր գիժ է»

Փետրվարի 22, 2018


«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ Նևզորովն այսօրվա Ադրբեջանի օրինակը բերել է իր այն մտավարժ...

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Ինչո՞ւ է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» մասին առասպելը

Փետրվարի 12, 2018


Իլհամ Ալիևի խոսքերը, թե Երևանը «պատմականորեն ադրբեջանական հող է», հետաքրքրական են ոչ միայն նրանով, որ գիտական տեսանկյունից լիակ...

Շիզոֆրենիայի նոր նոպա

Շիզոֆրենիայի նոր նոպա

Փետրվարի 9, 2018


«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես...

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Նամակներդ ո՞ւմ կարդամ, լրտես ջան

Դեկտեմբերի 27, 2017


Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ազատվել 2016-ի ապրիլյան պատերազմում ձախողվելու բարդույթից: Հասարակությունը հասկանում է,...

Հայերը սառեցրել են Բաքուն

Հայերը սառեցրել են Բաքուն

Դեկտեմբերի 26, 2017


Այսօր ռուսալեզու լրատվամիջոցները հայտնել են այն մասին, որ Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն պիտ...

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2017


Մեր թշնամի հարևանը` Ադրբեջանը, գուցեև հիմքեր ունի զգուշանալու հայ հետախույզներից, գործակալներից կամ լրտեսներից: Դա բնական վիճակ...

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Ոչխարների շահագործումը վտանգավոր է պետական իշխանության համար

Դեկտեմբերի 6, 2017


Սովորաբար նորմալ մարդիկ, ինչ-որ մեկին պատասխանատու պետական, մանավանդ՝ ոչ հանրային պաշտոնի առաջադրելիս, ուշադիր զննում են առաջադ...

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Սպասենք Պուտինի «ասիմետրիային»

Դեկտեմբերի 5, 2017


Միայն այն փաստը, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գնել են ծախու ռուս խոզին ի հաշիվ ամերիկյան հարկատուների, որպեսզի նրանից կ...

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017


Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը