Սովորական խայտառակություն

Երկիր - կազինո

Նոյեմբերի 14, 2017
Երկիր - կազինո

Ազգային վիճակագրական ծառայությունում այսօր ինչ-որ մեկը, հավանաբար, մատը սխալ կոճակի վրա է դրել, քանի որ հրապարակվել է մի տեղեկություն, որի մասին նախկինում ոչ ոք չի իմացել: ԱՎԾ-ի այդ «ճակատագրական» վրիպումի արդյունքում երկիրը տեղեկացավ, որ համաձայն ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին զեկույցի, կազինոների և շահումով խաղերի ոլորտում ֆանտաստիկ ցուցանիշ է արձանագրվել: Ոլորտի ընդհանուր ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի:


Այսպիսի ցուցանիշն այնքան ապշեցուցիչ ու ադեցիկ էր, որ լրագրողներն անմիջապես սկսեցին համեմատական անցկացնել մեր տնտեսության և երկրի այլ ոլորտների գումարային դրսևորումների հետ: Արդյունքներն առավել քան խոսուն ստացվեցին: Խաղատներում 400 միլիոն դոլար կամ 196 միլիարդ դրամ քամուն տվող հասարակությունը նույն ժամանակահատվածում կրթությանը մատուցել է ընդամենը 38 մլրդ դրամի ծառայություն, այսինքն` կազինոյից 5 անգամ պակաս: Գրեթե նույն պատկերն է առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում, որտեղ մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ: Այսպես կարելի է թվարկել ոլորտ առ ոլորտ և միշտ ստանալ նույն վիճակը: Եվ սա դեռ 9 ամսվա համար:


Տարվա կտրվածքով այդ թիվը պիտի կազմի 540 միլիոն դոլար: Հիմա եթե մենք էլ դիմենք ծանոթ մեթոդին, հարվածենք ամենացավոտ կետին, խաղանք հայրենասիրական լարերի վրա` այսինքն հիշեցնենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է ընդամենը 209 միլիարդ դրամ, ապա խաղատներում գիշերներ լուսացնող և միլիոններ շաղ տվող մեր ազգի փրկիչները գոնե կկարողանա՞ն պարզ հաշվարկ կատարել ու արձանագրել, որ իրենց փողերով հնարավոր էր մի երկրորդ բանակ սպառազինել:


Չէ, ոչ կհաշվեն, ոչ կհասկանան: Կազինո երկրում ավելի հետաքրքիր ու ավելի զվարճալի է:






Դիտումների քանակ 12605


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեր ունեցածը դրսից ենք բերում

Մեր ունեցածը դրսից ենք բերում

Հոկտեմբերի 13, 2017


Ինքնաբավ երկրներ չեն լինում: Բոլորն էլ ստիպված են այս կամ այն բանը դրսից ներկրել` փոխարենը տալով այն, ինչն իրենք են արտադրում: ...

Եկողներն ու մեկնողները

Եկողներն ու մեկնողները

Հուլիսի 31, 2017


Այսօր ցուցանիշներ հրապարակելու օր էր: Ազգային վիճակագրական ծառայությունը մեծ ուրախությամբ արձանագրեց, որ ընթացիկ տարվա հունվար-...

Խաղամոլները ընդարձակում են սահմանները

Խաղամոլները ընդարձակում են սահմանները

Սեպտեմբերի 6, 2016


Շատ հազվադեպ է պատահում, որ մեր պատգամավորներն այսքան պունկտուալ լինեն և այսպես միաձայն կողմ քվեարկեն որևէ օրինագծի: Բայց այսօր...

Հայաստանը դառնալու է խորհրդային

Հայաստանը դառնալու է խորհրդային

Մայիսի 31, 2016


Պարզվում է, որ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ ...

Կազինոները բեկում կմտցնեն պատերազմում

Կազինոները բեկում կմտցնեն պատերազմում

Մայիսի 28, 2016
1

Պարզվում է, որ կազինոները կարող են մեծ դեր ունենալ պատերազմների ժամանակ: Ավելին, կազինոների աքսեսուարները հնարավոր է, որ հաղթան...

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Մայիսի 21, 2016


Աշխարհում տիրող քաոսն ու տնտեսական ճգնաժամը ոչ միայն չեն ազդում, այլև էլ ավելի են հզորացնում մեր երկիրը: Դատելով պաշտոնական տվյ...

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Հայաստանյան տնտեսության ջեք փոթը

Ապրիլի 22, 2016


Հայաստանի ունևոր խավն ամեն բան անում է երկրում տնտեսական ակտիվություն պահպանելու համար: Մարդիկ գիշերներ են լուսացնում խաղատներ...

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկին կործանվում է

Մարտի 1, 2016


Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում զեկուցում էր էկոնոմիկայի առանձին ճյ...

Հաց կա, ուտող չկա

Հաց կա, ուտող չկա

Հունվարի 22, 2016


Վիճակագրությունը ժամանակ առ ժամանակ մեզ դաժան փաստերի առաջ է կանգնեցնում: Օրինակ, մի՞թե արտառոց ու տագնապալի չէ այն փաստը, որ ա...

ՀՅԴ-ն կհրապարակի՞ ղումարբազների ցուցակը

ՀՅԴ-ն կհրապարակի՞ ղումարբազների ցուցակը

Հունվարի 22, 2016


Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը քննարկում են կոալիցիա կազմելու հնարավորությունները և դրանից ենթադրվող հետագա քա...

Բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնա Կիևյան կամուրջ

Բարձրաստիճան պաշտոնյաները չեն գնա Կիևյան կամուրջ

Դեկտեմբերի 16, 2015


ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում էր «Շահումով խաղերի և խաղատների», ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների...

ԱՎԾ-ն ասում է. «Ով չաշխատի՝ նա կուտի»

ԱՎԾ-ն ասում է. «Ով չաշխատի՝ նա կուտի»

Մայիսի 19, 2015


Հետաքրքիր կառույց է դարձել ազգային վիճակագրական ծառայությունը: Հրապարակում են տվյալներ, այսինքն կատարում են իրենց աշխատանքը, բա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Անբարոյականները
Նոյեմբերի 20, 2017


Անբարոյականները

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ