Սովորական խայտառակություն

Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Նոյեմբերի 14, 2017
Ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը

Դասադուլ հայտարարած ուսանողները մեծ քար գլորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բախտի վրա: Անպայման մեղավորներ պետք կլինեն, իսկ այդ շարքում առաջինը կարող է թռչել հենց Սիմոնյանի գլուխը, հատկապես որ դրա նախանշաններն արդեն կան: ԶԼՄ-ները սկսել են գրել, թե վերջինս շուտով կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր աշխատած Սիմոնյանին եթե մի բան հաջողվեց, ապա դա երկրի գլխավոր բուհի որակը մինչև ամենացածր աստիճան իջեցնելն էր: Ու հիմա նրանից վերջապես ազատվելու շատ հարմար հնարավորություն ստեղծեցին բողոքավոր ուսանողները: Եթե սրան էլ գումարենք այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես թե փոխարինող է գտել` հանձին կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի, ապա Արամ Սիմոնյանի երգն իսկապես երգված է:


Ահա այս անբարենպաստ եղանակի ֆոնին վտանգի հոտն առել են նաև ռեկտորի շրջապատի մարդիկ: Մասնավորապես, շատ խառն են ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի գործերը, ով հիմա սկսել է բաներ ասել, որոնց մասին նախկինում, չգիտես ինչու, համառորեն լռում էր: Մարկոսյանը տարկետման իրավունքի վերացման նախաձեռնությունը գովերգելու համար այսօր հայտարարում է, թե այն անարդարությունը, որը երկար տարիներ տիրել են կրթական համակարգում տարկետման գոյության պատճառով, այս օրինագիծը փորձ է անում վերացնել։ Իսկ որ պրոռեկտորը նախկինում երբևէ չի ահազանգել որևէ անարդարության կամ անօրինականության մասին, սրա մասին արդեն ավելորդ է հիշեցնել:


Ի դեպ, լռություն պահպանելու համար նա անձնական դրդապատճառներ ունի: Բավական է հիշեցնել միայն, որ Ռուբեն Մարկոսյանը ժամանակին սովորել է զինվորական ամբիոնում, ստացել լեյտենանտի կոչում, ապա ընդունվել ասպիրանտուրա և չնայած թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է ոչ 3, այլ 5 տարում, բայց չի զորակոչվել բանակ, քանի որ այն ժամանակ պահեստազորային սպաներին չէին զորակոչում։ Հիմա իրեն արդեն բանակ տանելու վտանգը չկա, դրա համար տարկետումը դարձավ վատ բան, անարդարություն սերմանող խանգարիչ հանգամանք: Հիմա կարելի է դա փնովել: Իսկ մեծ հաշվով, եթե իրերը կոչենք իրենց անուններով, ԵՊՀ-ում ոչ ռեկտորն է մի բան, ոչ պրոռեկտորը, ոչ էլ նրանց հլու-հնազանդ սազանդարները: Ժամանակն է, որ այս հարկի տակ մի մեծ շաբաթօրյակ կազմակերպվի և մաքրություն հաստատվի:






Դիտումների քանակ 15297


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Խոշոր տրամաչափի գրանտակեր Արամ Սիմոնյանը

Դեկտեմբերի 20, 2017


Երբ Երևանի պետական համալսարանում ուսանողական հուզումները վերսկսվեցին ու մի քանիսը կրկին հացադուլ հայտարարեցին, ԵՊՀ ռեկտոր Արամ ...

Ուսանողներն արդեն պարտվել են

Ուսանողներն արդեն պարտվել են

Դեկտեմբերի 20, 2017


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սկզբում դասադուլ հայտարարեց` պայքարելով բուհերում տարկետման իրավունքի վերացման դե...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Այս ինչ արիք, ուսանողներ

Այս ինչ արիք, ուսանողներ

Նոյեմբերի 15, 2017


Ժիրայր Սեֆիլյանի թելադրանքների և թեզիսների հենքի վրա լույս աշխարհ եկած «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկա...

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Սորոսն ընդդեմ Փուչիկ Կարենի

Նոյեմբերի 14, 2017


Բոլորը խոսում ու գրում են այն մասին, թե ուսանողական հուզումներն ու դասադուլերն ուղղորդվում են ինչ-ինչ ուժերի կողմից: Եթե հարցնե...

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Կուսակցական ուսանողները վերահսկվում են

Նոյեմբերի 13, 2017


Տարկետման վերացման օրենսդրական նախագծին դեմ ուսանողներն այսօր նորից դասադուլ սկսեցին: Երևանի պետական համալսարանի մոտից դասադուլ...

Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը

Նոյեմբերի 11, 2017


Ասել, թե Երևանում կա պետական համալսարան, նշանակում է երևանցի չլինել: Երևանցի չլինելով ասել, թե Երևանի պետական համալսարանն ունի ...

Արամ Սիմոնյանը շրմփաց

Արամ Սիմոնյանը շրմփաց

Հոկտեմբերի 11, 2017


Այսօր ԱԺ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ էին:...

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Վատ ուսանողը հո երկնքից չընկա՞վ

Սեպտեմբերի 27, 2017


Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ լուր տարածվեց, որ Երևանի պետական համալսարանի 40-ից ավելի երրորդ կուրսի ուսանողներ հեռացվել են ...

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Արամ Սիմոնյանին ավտոմեքենա տվեք

Սեպտեմբերի 5, 2017


Մայրաքաղաքի որևէ բնակչի դեռ չի հաջողվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին տեսնել հասարակական տրանսպորտում: Եվ մեծ գաղտնիք է մնում, թե ...

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Ինչ խոտ է ծխում Արամ Սիմոնյանը

Սեպտեմբերի 1, 2017


Նոր ուսումնական տարվա սկիզբը Երևանի պետական համալսարանի համար ամենանշանակալին դարձավ: Խոսքն այս անգամ կրթական պրոցեսին չի առնչվ...

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Արամ Սիմոնյանի փողը քչություն է արել

Հուլիսի 17, 2017


Հայաստանյան բուհերի վերջին ընդունելության քննությունների արդյունքներն ի հայտ բերեցին մեր կրթական համակարգի ամբողջ թշվառությունն...

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

ԿԳՆ ղեկավարությանն անհրաժեշտ է շատ սնվել

Հուլիսի 11, 2017


Վաղուց է Արամ Սիմոնյանն իրեն ներշնչել, որ ինքը շատ ավելին է, քան ցանկացած նախարար կամ փոխնախարար: Գոնե այն պատճառով, որ սեփական...

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Շատակեր Արամի տված ու վերցրած միլիոնները

Փետրվարի 22, 2017


Երևանի պետական համալսարանի ուսանողների շրջանում նոր դժգոհություն է հասունանում: Հայտնի է դարձել, որ գերազանց առաջադիմության զեղ...

 Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Արամ Սիմոնյանի ախորժակն ու անընդհատ աճող քաղցկեղը

Հունիսի 4, 2016


Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ կաշառակերությունը քաղցկեղի նման մի բան է, եթե դրա դեմ չկա պայքար, ...

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Բացահայտված է ԵՊՀ տրակտորի գաղտնիքը

Մայիսի 24, 2016
2

Ըստ նվազագույն հաշվարկների` ռեկտոր Սիմոնյանը տարեկան սպառում է 18.25 տոննա սնունդ, այսինքն` օրական 50 կիլոգրամ: Այսօրվա շուկայա...

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Արամ Սիմոնյանին թռչնագոմաղբ է անհրաժեշտ

Նոյեմբերի 21, 2015


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերը տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 21-ի ցերեկվա ժամերին Վանաձորի թիվ 3...

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Արամ Սիմոնյանն Ալ Կապոնեից հզոր գործիչ է

Նոյեմբերի 3, 2015


Նշենք, որ Արամ Սիմոնյանը 2,2 ցենտներ քաշ ունի, օրական սպառում է 10-12 կգ մսամթերք, 20-25 կգ միրգ, 8-10 կգ բանջարեղեն, 3-4 կգ շո...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ