Միջազգային խայտառակություն

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017
Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Խմբագրության կողմից


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամկետիից հետո, եթե, իհարկե, չեն պարունակում ԱՄՆ պետական գաղտնիք։ Նյութից երևում է, որ իրականում Ադրբեջանին զինել է ԱՄՆ-ը, ոչ թե Իսրայելը, ընդ որում՝ հայկական կողմի համաձայնությամբ։ Նյութը հազիվ թե հիասթափեցնի տեղի արևմտական լիբերալներին, քանի որ նրանց համար գլխավորը փողն ու ռուսատյացության իդեալներն են, բայց մեզ լրացուցիչ զզվանքի տեղիք է տալիս անդրօվկիանոսյան հրեշի հանդեպ։

Պենտագոնի դոսյեն. ինչի՞ մասին էին պայմանավորվել Դոնալդ Ռամսվելդը և Սերժ Սարգսյանը


Հայ քաղաքագետ, Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի աշխատակից Սուրեն Սարգսյանը, ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականը, ուսումնասիրել է Պենտագոնի՝ ԱՄՆ և Հայաստանի հարաբերություններին վերաբերող պահոցների մի մասը։


Սարգսյանը հետազոտության արդյունքները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։ Գաղտնազերծված արխիվներից իմանում ենք որոշ մանրամասներ 2001թ. երկու երկրների այն ժամանակվա պաշտպանության նախարարների՝ Դոնալդ Ռամսվելդի և Սերժ Սարգսյանի բանակցությունների մասին։


Ռամսվելդը 2001թ. այցելել է Հայաստան՝ դառնալով պետքարտուղարից հետո Երևան այցելած երկրորդ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան։ Սարգսյանի հետ բանակցություններում ձեռք են բերվել մի շարք լուրջ պայմանավորվածություններ։ Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը խնդրել է հայ պաշտոնակցին սատարել Վաշինգտոնի գործողություններին՝ շրջանցելով «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ լրացումը։


1992թ. հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց օրենք «Ազատության աջակցության ակտ» անվանմամբ, որը կարգավորում էր պետական աջակցության ցուցաբերումը նախկին խորհրդային հանրապետություններին։ Համաձայն այդ օրենքի 907-րդ լրացման՝ ԱՄՆ կառավարությանն արգելվում էր օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի պատճառով։ Օրենքի ընդունման հարցում մեծ ազդեցություն է գործել ԱՄՆ հայ համայնքը։ 907-րդ լրացման գործողությունը դադարեցվում է ԱՄՆ նախագահի կողմից՝ սկսած 2002 թվականից, ամենամյա հիմքով, այն լիազորություններին համապատասխան, որոնցով Կոնգրեսն օժտել է նրան 2001 թվականին։


ԱՄՆ-ը 2001թ. շահագրգռված էր Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, իսկ 907-րդ լրացումը խոչընդոտ էր Բաքվի հետ շփումների ակտիվացման ճանապարհին։


Հայկական կողմն արդյունքում համաձայնել է սատարել ամերիկացիների գործողություններին՝ չնայած այն լուրջ մտավախություններին, որ ամերիկա-ադրբեջանական համագործակցության ուժեղացումը կթուլացնի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Սակայն, ինչպես հայտարարել է ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար Վարդան Օսկանյանը, Հայաստանը, համաձայնելով ԱՄՆ առաջարկություններին, իրեն «լիովին ապահովագրել է» անցանկալի սցենարներից։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ստացած ոչ մի օգնություն չի կարող օգտագործվել Ղարաբաղի դեմ։


Երևանի բարեհաճության դիմաց ԱՄՆ-ը խոստացավ Հայաստանին ռազմական և ֆինանսական օգնություն։ Հայկական իշխանությունները նույնպես խոստացան օգնել ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարում։ Աֆղանստան և Իրաք ներխուժման նախօրեին ամերիկացիներն ուզեցին ունենալ այլ պետությունների դիվանագիտական աջակցությունը։


Հայ փորձագետը նաև տեղեկացնում է, որ ամերիկացիների հետ հանդիպումների կազմակերպչական հարցերը լուծում էր Սերժ Սարգսյանի այն ժամանակվա օգնական, այժմ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Նա ներկա է եղել գաղտնի բոլոր բանակցություններին, նրան հասանելի են եղել բոլոր նյութերը։


Քաղաքագետի խոսքերով՝ Հայաստանի և ԱՄՆ ռազմական համագործակցությանը վերաբերող արխիվների մեծ մասը դեռևս պետք է գաղտնազերծել։ «Պենտագոնի դոսյեն բավական պատկառելի է»,- գրում է Սուրեն Սարգսյանը։


Ավելի վաղ փորձագետը նշում էր, որ թեև ԱՄՆ-ը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը լինելով, պաշտոնապես հրաժարվում է զենք մատակարարել Ադրբեջանին, բայց դա անում է Իսրայելի օգնությամբ։ Հրեական պետությունը Ադրբեջանի ռազմատեխնիկական առաջատար գործընկերներից մեկն է։ Եվ ինչպես կարծում է Սարգսյանը, Թել Ավիվի մատակարարած շատ զինատեսակներ մշակվել են ամերիկյան տեխնոլոգիաներով։ ԱՄՆ-ը փաստորեն այդ տեխնոլոգիաները փոխանցում է Իսրայելին, իսկ սա էլ այնուհետև դրանք վաճառում է Ադրբեջանին, նշել է փորձագետը։



Աղբյուրը՝ EurAsia Daily






Դիտումների քանակ 42143


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Արամ Զավենիչի հերոսը Սերժ Սարգսյանն է

Դեկտեմբերի 1, 2017


Եվրամիության հետ համաձայնագրին միանալու Սերժ Սարգսյանի արարքը ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք: «Մեր Հայաստանի արտաք...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերնե...

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Սերժ Սարգսյանը շուտով կջարդի Բաղդասարյանի գլուխը

Փետրվարի 16, 2017


Այսօր մյուս քաղաքական ուժերի օրինակով «Հայկական վերածնունդ» (վերակազմավորված «Օրինաց երկիր») կուսակցությունը նույնպես հրապարակե...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Նախագահ Սարգսյանի անձնական և ազգային ողբերգությունը

Դեկտեմբերի 15, 2016


Մշակույթի գործիչները ջանք չխնայեցին նախագահից շնորհակալ մնալու գործում` վերջինիս կատարած և հիմնականում չկատարած գործերի համար: ...

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Ցինիզմի կուսակցական ջերմոցը

Նոյեմբերի 26, 2016


Այսօր կայացած ՀՀԿ 16–րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, խոսել է հրապարակային գործունեություն իրականացնող այ...

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան ա...

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հայ ժողովուրդը բաղկացած է հինգուկես հոգուց

Հոկտեմբերի 3, 2016


2016 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում Աստված մեզ ուղարկելու է ազգային համաձայնության կառավարո...

Կարեն Կարապետյանը հուշում է Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա

Կարեն Կարապետյանը հուշում է Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա

Հոկտեմբերի 1, 2016


Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը Երևանում է: Ընդհանրապես նրան պետք է լուրջ մարդ համարել` ի վերջո, իսկական գիտնական է, իսկ Խորհրդային...

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սերժ Սարգսյանի դավադրությունն իր դեմ

Սեպտեմբերի 17, 2016


Սարգսյանի շրջապատում, որտեղ վաղուց են բոլորը զրկված ոչ միայն ձայնի, այլև լուռ կարծիքի իրավունքից, նկատվում են լրջագույն դժգոհու...

Հանրապետականներն իրենց հանդեպ զզվանք են առաջացնում նախագահին պաշտելով

Հանրապետականներն իրենց հանդեպ զզվանք են առաջացնում նախագահին պաշտելով

Հուլիսի 1, 2016
2

Երեկ Հայաստանի նախագահը դարձավ 62 տարեկան: Նա խուսափել է տիեզերական մասշտաբի քեֆ-ուրախությունից: Սակայն, ինչպես գրում է մամուլը...

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Արժանավորն՝ անարժաններով շրջապատված

Հունիսի 14, 2016
1

Երեկ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն էր: 60-ամյակը: Ես չեմ խոսում Վրաստանում Հայաստանի դեսպանի մասին: Ես խոսում եմ աշխարհահռչակ ծա...

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Նախագահ Սարգսյանի հերթական հարվածը հայ ակտիվ հանրությանը

Հունիսի 12, 2016


Երբ մայիսի 28-ին հայերի ազգային տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորեց Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին, Հայաստ...

Նախագահ Սարգսյանը Լյուքսեմբուրգում հակառակ կարծիք հայտնեց հայերի մասին

Նախագահ Սարգսյանը Լյուքսեմբուրգում հակառակ կարծիք հայտնեց հայերի մասին

Մայիսի 31, 2016
3

Երեկ տեղեկացրել էինք, որ նախագահ Սարգսյանը մեկնել է Լյուքսեմբուրգ Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյ...

Ամերիկյան զորքերը Երևանում

Ամերիկյան զորքերը Երևանում

Մայիսի 25, 2016
1

Խնդիրն այն է, որ ամերիկացիները ոչինչ հենց այնպես չեն անում և տասնյակ զինվորականների՝ խնամքի կենտրոնը վերանորոգելու պատրվակով Հա...

Ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը ոչխարների զավակներով ավելացնում ՀՀ գիտնականների ցանկը

Ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը ոչխարների զավակներով ավելացնում ՀՀ գիտնականների ցանկը

Մայիսի 25, 2016


«Մեզ համար անընդունելի է հանրությանը տարածքների ու մարդկային կյանքի երկընտրանքի առաջ կանգնեցնելը, ինչը շատ վատ ազդակ է մեր ժողո...

Հայաստանում Ազնավուրը փոխարինվում է Կամերունի առաջնորդով, իսկ Մոսկվայում ռազմական շքերթներ են անցկացնում

Հայաստանում Ազնավուրը փոխարինվում է Կամերունի առաջնորդով, իսկ Մոսկվայում ռազմական շքերթներ են անցկացնում

Մայիսի 23, 2016


Հավանաբար, Հայաստանին Շառլ Ազնավուրն այլևս պետք չէ: Երեկ նա դարձավ 92 տարեկան, սակայն Հայաստանից շնորհավորանքներ չստացավ: Նրան ...

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Ապրիլի 6, 2016
1

Մասնագետներն ասում են, թե Անգելա Մերկելի տիպի կանանց (այսինքն՝ կանացիությունից զուրկ, կնոջ հետ ընդհանուր բան չունեցող գարշելի կ...

Մետրոն նախագահի հետ և առանց նրա

Մետրոն նախագահի հետ և առանց նրա

Մարտի 5, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Կարեն Դեմիրճյա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ