Սովորական խայտառակություն

Վայրագներն ընդդեմ վայրագության

Նոյեմբերի 15, 2017
Վայրագներն ընդդեմ վայրագության

Կասկածներն այն մասին, որ վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի գրոհն ուղղված է ոչ այնքան ՊԵԿ-ի, որքան վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ, հետզհետե հաստատվում են: Դաշինքում կարծում են, որ ՊԵԿ-ն ընդամենը գործիք է, որը կատարում է վերևից իջեցված հրահանգները: Այս իսկ պատճառով էլ այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ոչ թե անմիջական «մեղադրյալ» Վարդան Հարությունյանին, այլ հենց վարչապետին:


Հատկապես առանձնահատուկ էր պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցը, որը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում վերջին շրջանում մամուլը ողողած ՊԵԿ առանձին ներկայացուցիչների վայրագություններին: «Որպես ՊԵԿ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյա, խնդրում ենք կոնկրետ պարզաբանեք, թե ինչպես եք վերաբերվում նրանց վայրագություններին, մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքերին»,- հարցրեց պատգամավորը:


Վարչապետն ակնհայտորեն նախապատրաստված էր այդ գրոհին, քանի որ իսկույն հստակություն մտցրեց։ «Եթե Դուք ուզում եք հարց տալ «Առինջ մոլի» հետ կապված, ապա մի քիչ այլ կերպ ձևակերպեք, որ ես էլ կարողանամ պատասխանել»,- ասաց նա, ինչից հետո հակադարձեց. «Վայրագությունների նկատմամբ վերաբերմունքս բացասական է: Եթե կա նման դեպք, պետք է հետաքննվի և համապատասխան գնահատական տրվի: Բայց հարցը հնչում է այսպես՝ ինչպե՞ս եք վերաբերվում վայրագությանը: Ես մարդ չգիտեմ, ով վայրագությանը լավ է վերաբերվում: Վայրագությունն ապացուցվելու դեպքում էդ մարդուն պատժելու եմ: Երբ որ ապացուցվի վայրագությունը, վայրագն իր պատիժը կստանա» (իհարկե, վարչապետը չի պարզաբանել, թե ինչպես է պատկերացնում վայրագությունն ու պատիժը դրա դեմ)։


Վարչապետի պատասխանը երկու հրաշալի շերտ ունի: Մի դեպքում նա ակնարկում է, որ մեղադրանքներն անապացուցելի են, այսինքն՝ Ծառուկյանի բիզնեսի հանդեպ ընդգծված «ուշադրության» մեջ որևէ անօրինական բան չկա: Մյուս կողմից` Կարապետյանը զգուշացնում է, որ ինքը դեմ է «վայրագության» բոլոր դրսևորումներին, և եթե վաղը հանկարծ պարզվի, որ այդ դաշինքի այս կամ այն ներկայացուցիչ հանդես է բերել որևէ «վայրագ» գործելաոճ, ապա, իր բառերով ասած` «Վայրագությունն ապացուցվելու դեպքում էդ մարդուն պատժելու է»: Իսկ որ վարչապետը ցանկության դեպքում և՛ մարդուն կգտնի, և՛ վայրագությունը, դրանում կասկած լինել չի կարող:






Դիտումների քանակ 47979


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Ծառուկյանը «Ելքի» հետ ճամփա չի գնա

Դեկտեմբերի 12, 2017


Լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ. վարչապետի մեկ միասնական թեկնածուով հա...

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

«Գելափ»-ը վարչապետին պաշտոնաթող է անում

Դեկտեմբերի 7, 2017


Տխրահռչակ «Գելափ Ինթերնեյշնլ» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը, որ տարիներ ի վեր ձեռք է բերել պատվիրված հարցումներ ա...

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Արոնյանի կինը կփրկի Հայաստանը

Արոնյանի կինը կփրկի Հայաստանը

Նոյեմբերի 21, 2017


Լևոն Արոնյանը լավ շախմատիստ է: Եվ ինչպես շատ տղամարդիկ, նա նույնպես ամուսնացած է: Կինն էլ օտարերկրացի է` ֆիլիպինուհի Արիաննա Կա...

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Խորհրդարանում, ինչպես ռազմաճակատում

Նոյեմբերի 14, 2017


«Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ոչ թե Ազգային ժողով էին բերել, այլ ռազմաճակատի առաջին գիծ: Խորհր...

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Ինչ է ուզում խորացնել վարչապետը

Նոյեմբերի 7, 2017


Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամները: Այսօր նրանց ընդունեց նաև ...

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Կհայհոյենք, բայց չենք վիրավորի

Նոյեմբերի 2, 2017


Տաքսի ծառայություն մատուցող անհատները պատրաստվում են դատի տալ վարչապետ Կարեն Կարապետյանին և տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան...

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ն լվանում է ձեռքերը

Նոյեմբերի 2, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ՏԻՄ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ ԲՀԿ թեկնածուն՝ Կարեն Համբարձում...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

Վարչապետերի տոկոսային տարբերությունը

Վարչապետերի տոկոսային տարբերությունը

Հոկտեմբերի 24, 2017


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին այսօր Երևանում շատ ջերմ ընդունեցին: Նույնիսկ անհամեստության աստիճան ջերմ: Փակեցին քաղաքի փ...

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Վարչապետն ասում է, մյուսները հարստանում են

Հոկտեմբերի 21, 2017


Մշտական հավաստիացումներն այն մասին, թե տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ չեն լինելու, այդպես էլ հավատ չեն ներշնչում քաղաքացիներ...

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Երկու ամիս փոխհրաձգություն չի լինի

Հոկտեմբերի 12, 2017


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում զարմանալի և շատ անսպասելի տեղաշարժեր են կատարվում, որոնք կամա թե ակա...

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Ծառուկյանը վատ է զգում, Կարապետյանը կհատուցի

Հոկտեմբերի 2, 2017


Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարութունն ավելի անորակ է, քան նախորդը: Ընդամենը մեկ դրական բան է արվել մեկ տարվա մեջ` կրճ...

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Նապոլեոնի միտքը` գնալ-գալովի

Սեպտեմբերի 27, 2017


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը դեռ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ խորհրդարանական ընտրությունների...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Վարչապետն ուզում է պլստալ

Վարչապետն ուզում է պլստալ

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր՝ Անկախության տոնի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը շատ մեծ անակնկալ մատուցեց լրագրողների...

Մոխիրների համար մտահոգվածները

Մոխիրների համար մտահոգվածները

Սեպտեմբերի 20, 2017


Այս ամառը մեր հիշողության մեջ կմնա իբրև խոշոր անտառային հրդեհների ամառ: Հայաստանում գրեթե ոչ մի կանաչապատ տարածք չմնաց, որ այդ ...

Բումերանգը հետ է գալիս

Բումերանգը հետ է գալիս

Սեպտեմբերի 18, 2017


Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է ու հան...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ