Սովորական խայտառակություն

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017
Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու կառավարության ներկայացրած բյուջեին: Բնականաբար, այլ կերպ լինել չէր կարող, քանի որ այդ դեպքում դաշնակները պարզապես դուրս կթռչեին իշխանական կոալիցիայից: Բայց ընկեր Աղվանը դրա մասին ոչ մի բառ չասաց` փոխարենը ջանալով պատկերն այնպես ներկայացնել, թե իբր իրենք հիացած են բյուջեի նախագծով և միայն այդ պատճառով են հավանություն տալու փաստաթղթին:


Ուրեմն, Դաշնակցությունը տեսնում է բաներ, որոնք մյուսները չեն տեսնում: Օրինակ, ընկեր Աղվանը տեսնում է թվեր ու փաստեր, որոնք վկայում են կառավարության կամքն ու ջանքը՝ երկիրը կայունացնելու և տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու: Եվ նրա համար հենց սա է այս բյուջեի փիլիսոփայությունը:


Այն, որ բյուջեն նաև փիլիսոփայություն ունի, դա էլ միայն դաշնակներն են տեսնում, որովհետև դատարկ փիլիսոփայությամբ մարդ չես կշտացնի, իսկ մարդիկ ուզում են առարկայական արդյունքներ, այլ ոչ թե փիլիսոփայական դատողություններ: Դրա համար էլ Աղվան Վարդանյանը ոչ թե նրանց մատուցում է այդ շոշափելին, այլ ընդամենը կառավարությանն այսպիսի խորհուրդ է տալիս. «Պետք չէ նայել կողքից ինչ են ասում-անում: Կողքի կանգնածների գործը դա է»:


Եթե ընդունենք, որ ներկա պահին կողքից ասող-անողը ժողովուրդն է, ապա Դաշնակցությունը այդ ժողովրդի նկատողությունների կարիքը չունի: Նա դեռ փիլիսոփայության ազդեցության տակ է ու այդ դիրքերից կարծում է, որ «եթե նպատակդ քննադատելն է, պատճառներ միշտ կգտնես»:


Վարդանյան Աղվանի համար տվյալ նախադասությունը մատուցենք փոքր-ինչ ձևափոխված. «Եթե պատճառները միշտ գտնում ես, քննադատելը դառնում է նպատակ»: Իսկ պատճառները, փառք Աստծո, այնքան շատ են, որ այս կառավարությանը արդեն ոչ Աղվանը կփրկի, ոչ էլ այն կուսակցությունը, որ հինգերորդ անիվի պես գնում-կցվում է սրան-նրան և իրեն թվում է, թե ինքն էլ է շարժման մասնակիցն ու շարժիչ ուժը:







Դիտումների քանակ 39557


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Մարտի 30, 2018


Երբ դաշնակ պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցնում են առաջիկա փոփոխությունների մասին, նա ասում է, որ ամեն ինչից գոհ է` բացառությ...

Ով ասի՝ դուք մի ասեք

Ով ասի՝ դուք մի ասեք

Մարտի 28, 2018


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր անդամներ և ԳՄ նոր ներկայացուցիչ ունի` հանձին Արսեն Համբարձումյանի: Դաշնակները սրա մասին ասո...

Գումարելիների տեղերը փոխելիս

Գումարելիների տեղերը փոխելիս

Մարտի 26, 2018


Ապագա կառավարության կազմում Դաշնակցությունը կարծես թե արդեն տաքացրել է իր տեղը և հիմա անցել է հիմնական անելիքին: Իսկ այդ անելիք...

Դաշնակները խառն են

Դաշնակները խառն են

Մարտի 24, 2018


Աղվերանում մեկնարկել է Դաշնակցության հայաստանյան կառույցի ժողովը, որի ժամանակ ընտրելու են նոր Գերագույն մարմին։ Հայտնի է, որ ՀՅ...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մարտի 19, 2018


Մեծ ախորժակ, բայց սահմանափակ հնարավորություններ ունեցողները միշտ էլ իրենց դժբախտ են զգում: Դաշնակներն այս պահին հենց այդպիսի հո...

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Մարտի 16, 2018


Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Բար...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Դաշնակի ճամփան ո՞ւր կտանի

Դաշնակի ճամփան ո՞ւր կտանի

Մարտի 13, 2018


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը արդեն իր երրորդ վերլուծությունն է հրապարկ հանում, և հիմա դա նվիրված է «Հյո...

Տուտագլեանին դաշնակնե՞րն են ծեծել

Տուտագլեանին դաշնակնե՞րն են ծեծել

Մարտի 6, 2018


Փետրվարի 26-ին Բեյրութում ծեծի ենթարկվեց Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը: Երևույթը դատապարտեցին, հ...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Մեկ րոպեում ուրացավ

Մեկ րոպեում ուրացավ

Փետրվարի 27, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանի մասին, որը մեկ տարի ...

Համահունչ դաշնակների ներծծումը

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն ...

Տարիքային անհամապատասխանություն

Տարիքային անհամապատասխանություն

Փետրվարի 22, 2018


Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում ՀՅԴ-ն դեմ քվեարկեց «Ծառուկյան» խմբակցութ...

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում

Փետրվարի 21, 2018


Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատար...

Սեփականաշնորհված օրերը

Սեփականաշնորհված օրերը

Փետրվարի 20, 2018


Այսօր նշվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ն ու մի քանի ընդդիմադիր ուժեր հանրահավաք հրավիրեցին, ելույ...

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Դաշնակները նորից են հարվածում ՀՀԿ-ին

Փետրվարի 14, 2018


Իշխանությանը մաս կազմելուց հետո առաջին անգամ Դաշնակցություն կուսակցության աչքերը հանկարծ բացվել են, և նրանք տեսել են, որ արևի վ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը