Սովորական խայտառակություն

Բաց հրավեր ծախվածներին

Նոյեմբերի 18, 2017
Բաց հրավեր ծախվածներին

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այն մարդկանցից չէ, որըվ Ֆեյսբուքի էջերում գրառումներ է անում իր աշխատանքային առօրյայի մասին: Բայց այս անգամ քաղաքապետը եզակի բացառություն է արել` օգտատերերին հայտնելու հետևյալի մասին. «Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ, ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ, Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը...»:

 

Կասկածից վեր է, որ Ասլանյանն իր սկզբունքներին դավաճանել ու սոցցանցի ակտիվիստ է դարձել ոչ լավ օրից: Այն պահից ի վեր, երբ հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը` Վանաձորի ավագանու մինչ օրս կայացած նիստերն անիրավազոր ճանաչելու մասին, Մամիկոնի աթոռը երերաց և նա միանգամից հիշեց նիստերը բոյկոտող ընդդիմադիրների մասին:


Բայց մենք առնվազն շատ միամիտ կլինենք, եթե համարենք, որ քաղաքապետը խնդրում է ավագանու բացակա 17 անդամներին վերադառնալ ելման դիրք: Կատարվում է բոլորովին այլ բան, ինչի մասին ոմանք արդեն կռահում են: Բանն այն է, որ իրավազոր համարվելու համար նոյեմբերի 23-ին հրավիրված նիստում անհրաժեշտ է ավագանու նվազագույնը ևս 2 անդամի ներկայություն: Իսկ դրա համար հազիվ թե գտնվեն ավելի հարմար թեկնածուներ, քան նրանք, որոնց Վանաձորում կոչում են «դավաճաններ»:


Ահա հենց այդ պոտենցիալ փրկիչների վրա էլ իր հույսը դրել է Մամիկոն Ասլանյանը` տեղադրելով իր ֆեյսբուքյան գրառումը: Ըստ շրջանառվող լուրերի, այս օրերին գաղտնի, բայց ակտիվ բանակցություններ են տարվում նրանց հետ: Թե ում հետ են բանակցում, սա էլ կարծես թե հնարավոր է ենթադրել: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից վստահեցրել են, որ իրենք բոյկոտը շարունակելու են: ԲՀԿ-ականները ևս պատրաստվում են նույնն անել: Մնաց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Հենց սրանք են, որ խուսափում են հստակ պատասխանից և իրենց ուսերին կրում են ամենամեծ անվստահության բեռը: Այնպես որ, Մամիկոն Ասլանյանի գրառումն ապագա անակնկալի նախերգանքն է: Եվ երբ նոյեմբերի 23-ի նիստը կայանա լիարժեք քվորումի պայմաններում, Ասլանյանն իրավունք կունենա հպարտորեն ասել, որ ինքը կոչ հնչեցրեց ու իր կոչը արձագանք ունեցավ: Իսկ «ծախվածներն» էլ արդարանալու համար կառչելու տեղ կունենան, թեև ՕԵԿ-ական լինելն արդեն իսկ նրանց մասին շատ բան է ասում:






Դիտումների քանակ 88032


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Ի՞նչ է ակնարկում վարչապետը Մամիկոնին

Դեկտեմբերի 5, 2017


Հայաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել Վանաձորի ավագանու գործունեությունը դադարեցնելու և նոր ընտրություններնշանակելու մա...

Մամիկոնը հոգնեց, Մամիկոնը պիտի հանգստանա

Մամիկոնը հոգնեց, Մամիկոնը պիտի հանգստանա

Նոյեմբերի 27, 2017


Վանաձորի ավագանում մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո անելանելի կացության մեջ հայտնված ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նաֆիգ փոխքաղաքապետը

Նոյեմբերի 21, 2017


Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` անբարոյական «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյ...

Անբարոյականները

Անբարոյականները

Նոյեմբերի 20, 2017


Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսել ու գրել էինք երկու օր առաջ: Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

ՍԴ հանցավոր դանդաղկոտությունը

Նոյեմբերի 10, 2017


Վանաձորում կայացած ավագանու և քաղաքապետի ընտրություններից մեկ ու կես տարի հետո միայն Սահմանադրական դատարանը որոշեց քննել «Տեղակ...

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

ՍԴ-ն Մամիկոնի երկարակեցությունն է

Հոկտեմբերի 2, 2017


Մեկ տարի է անցել այն օրից, երբ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և քաղաքապետ ընտրվեց հ...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հայկական շուկան ադրբեջանացվում է

Հուլիսի 10, 2017


Հայաստանի խանութներում և շուկաներում ադրբեջանական ապրանքատեսակների հայտնվելու յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է մեծ աղմուկ-աղաղակ...

ՀՅԴ-ն իր գլխից մեծ գործ է բռնում

ՀՅԴ-ն իր գլխից մեծ գործ է բռնում

Մայիսի 4, 2017


Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակն այդպես էլ չի գտնում իր հանգուցալուծումը: Ամիսներն անցնու...

Ուզեն, թե չուզեն` պիտի բացահայտվեն

Ուզեն, թե չուզեն` պիտի բացահայտվեն

Ապրիլի 26, 2017


Վանաձորի ավագանու խնդիրը այդպես էլ մնացել է չկարգավորված: ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ընդդիմություն ներկայացած ավագանու 4 ան...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Մամիկոնը չի խնդրում, Մամիկոնը սպառնում է

Մամիկոնը չի խնդրում, Մամիկոնը սպառնում է

Հունվարի 21, 2017


«Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի համատեղ դիմումը կառավարությանը, որով պահանջել էին վաղաժամկետ լուծարել Վանաձորի ավագանին, դե...

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Մամիկոն Ասլանյանը Քրիստոսից կարևոր է

Հունվարի 9, 2017


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ: Ընդդիմադիրների բոյկոտը շարունակվում է, չորս...

Քանի՞ տոնածառ կունենա Վանաձորը

Քանի՞ տոնածառ կունենա Վանաձորը

Դեկտեմբերի 24, 2016


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձոր քաղաքում ստեղծված թնջուկը դեռ չի գտել իր հանգուցալուծումը, իսկ Ամանորն իր հերթին բոլորովին նո...

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Քաղաքապետը` իմպոտենտ, մարզպետը` կասկածելի պայծառատես

Նոյեմբերի 23, 2016


Վանաձորում, ինչպես ասում են, բանը բանից անցել է: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իրեն չի զգում լիրարժեք ղեկավար, ընդդիմադի...

Դավաճանը գտնվեց

Դավաճանը գտնվեց

Նոյեմբերի 9, 2016


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձոր քաղաքում ստեղծված փակուղային իրավիճակն այս պահին միայն մեկ լուծում կարող է ունենալ՝ եթե բացահ...

4 Հուդա գումարած 4 Հուդա

4 Հուդա գումարած 4 Հուդա

Հոկտեմբերի 13, 2016


Մինչ ամբողջ երկիրը փորձում է գլուխ հանել, թե ինչ հրաշք կատարվեց Վանաձորում և ինչպես պատահեց, որ նորընտիր քաղաքապետ, հանրապետակա...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Դաշնակցական անտառներ
Դեկտեմբերի 13, 2017


Դաշնակցական անտառներ

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ